Լրահոս
Օրվա լրահոսը

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

Մարտ 30,2026 17:12 Share

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում:

Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Ռուբեն Մելքոնյանը (56 կգ) և Տիգրան Թովմասյանը (75 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիների տարիքային խմբում Գրիշա Ալիխանյանը 45 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:

Թաոլու մրցաձևում հանդես է եկել Սիրանուշ Ավագյանը Թայցիցյուան (Taijiquan) և Թայցիշան (Taijishan) ոճերով` պայքարելով երտասարդների Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Թիմի ղեկավար Արամ Այդինյանը, որը նաև թաոլուի գծով միջազգային կարգի մրցավար է, հանդես է եկել առաջնության մրցավարական կազմում։

Մրցավայր են մեկնել նաև սանդայի գծով երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Ալիխանյանը և թաոլուի գծով հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ավագյանը:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031