Քիչ առաջ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի համար մեղադրվող դպրոցական տղաների պաշտպանները կարողացան մուտք գործել կոմիտե: Անհասկանալի հանգամանքներով պայմանավորված՝ փաստաբաններին ներս չէին թողնում, դուռը փակ էր նրանց առաջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ եւ Միքայել Մինասյաններին: Նրանք երկվորյակ եղբայրներ են ու դպրոցահասակ:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ տղաների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել: Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































