Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի սադրանքը տեղի չունենար. Պարոնյանը՝ դպրոցահասակ տղաներին առաջադրված մեղադրանքի մասին

Մարտ 31,2026 14:05 Share

«Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի սադրանքը տեղի չունենար: Մարդիկ գնացել էին սուրբ Ծաղկազարդի պատարագին մասնակցելու, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խայտառակ պահվածք դրսեւորեց, ներխուժեց եկեղեցի՝ բոլորին բրդելով ու սադրեց այս իրավիճակը: Երբ 50 տարեկան տղամարդը, առավել եւս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նման վերաբերմունք է դրսեւորում, անընդունելի է»,- այսօր Քննչական կոմիտեի շենքի բակում լրագրողներին ասաց «Միասնության թեւեր» շարժման անդամ Նարեկ Պարոնյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ եւ Միքայել Մինասյաններին: Նրանք երկվորյակ եղբայրներ են ու դպրոցահասակ:

«Սա Փաշինյանի հերթական շոուն է, սադրանքն է , որին ականատես ենք եղել նախկինում ու քանի դեռ այս մարդիկ իշխանության են, ականատես ենք լինելու մինչեւ այս մարդկանց իշխանության մնալը»,- շարունակեց Պարոնյանը:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ տղաների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել: Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր:

Պարոնյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ձերբակալված դպրոցահասակ երեխաները չէին եկել եկեղեցի, որ հատուկ բռնություն գործադրեին Փաշինյանի նկատմամբ. «Բոլորս էլ գիտենք, որ Փաշինյանը շատ հիշաչար ու քինախնդիր մարդ է: Ցանկացած նմանատիպ քայլ իր հանդեպ հիշում է ու փորձում հնարավորության դեպքում մուռ հանել մարդկանցից: Փաշինյանի գործողությունների մեջ շատ հաճախ առաջին հայացքից իմաստ չկա, բայց նա ընդամենը լուծում է մեկ խնդիր՝ իր այս սենսացիոն ու անընդունելի պահվածքով  փորձում է մնալ տեղեկատվական լրահոսում:  Հասկանում է,  որ քաղաքականապես առաջարկելու բան չունի, իսկ եթե մարդիկ չունեն քաղաքական խոսույթ կամ որեւէ առաջարկ հանրությանը, պետք է գնան էժանագին շոուների:  Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է նմանատիպ բաների վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031