Արդեն հաղորդել ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը, գրասենյակներում, թիմակիցներից կան բերված ենթարկվածներ։ Իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:
Այս պահին ոստիկանները շրջափակել են պատգամավորի տունը։ Նրա օգնական Լիզա Գասպարյանի փոխանցմամբ, իրենց հայտնի չէ` ինչ գործի շրջանակում է։
Հետաքրքրական է, որ Մարտուն Գրիգորյանի տան ու գրասենյակների խուզարկությունները սկսվեցին երեկ Գյումրու թատրոնի շենքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ բնակիչների հետ հանդիպումից հետո։
Կարդացեք նաև
Մարտուն Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններից հետո սկսել են հետապնդումներ իր թիմակիցների ու ընտանիքի անդամների նկատմամբ։ Նա վստահություն էր հայտնել, որ այս մի հանդիպումից հետո ևս կշարունակվեն այդ ճնշումներն ու հետապնդումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































Ո՞վ է հիշում Հայաստանում էսչափ քաղաքական հետապնդում ու ճնշումներ։ Ապազգային, եվրոպամետ կառավարությունը ավելի վատն ա, քան օլիգարխիայի հետ սերտաճած Հանրապետականը նախկինում։ Մեր ժողովուրդն ավելի լավ առաջնորդության է արժանի։
Ինձ համար հեշտ է Առավոտում մեկնաբանություններ թողնելը, բայց ես էլ կարող է մտածեմ, թե արդյոք արժի մի պաստառ պահել կամ բարձրաձայնել էնպիսի մտքեր, որ իշխանությունների դուրը չի գա։
Հասկանում եմ, որ հակատրամաբանական է իրավունքներից ինքնակամ հրաժարումը, բայց զգացողությունը, զգուշավորությունը իմ մտքերում ու քայլերում ես էլ եմ նկատում։
Երևի պաստառ սարքելու ժամանակն է։