Լրահոս
Օրվա լրահոսը

«Լարսում կանգնած բեռնատարը ուղղակի բեռնատար չէ, դա Հայաստանի տնտեսությունն է»․ Էդմոն Մարուքյան

Մայիս 25,2026 13:49 Share

«Հայաստանի բեռնատարը, որ կանգնած է Լարսում, դա ուղղակի բեռնատար չէ, դա Հայաստանի տնտեսությունն է»,- այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացրեց ջերմոցային տնտեսության ֆոնին, քանի որ այս օրերին կրկին խնդրահարույց է Հայաստանից դեպի ՌԴ արտահանումների հարցը։

«2019 թվականին ՔՊ-ն լուծարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, և հենց հիմա Հայաստանում պատասխանատու պաշտոնատար անձ չկա, որը կզբաղվի Վրաստանում, Լարսում, ՌԴ տարածքներում մեր բեռնատարների խնդիրներով, որոնք լինում են»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նկատեց՝ պետությունը խրախուսել է, որ մարդիկ վարկեր վերցնեն, արտադրանք տան և այն վաճառեն․ «Այսօր ունենք իրավիճակ, երբ ՀՀ-ի արտադրանքը 80 տոկոսով վաճառվում է ԵԱՏՄ շուկայում, հիմնականում ՌԴ-ում։ Վերջին հինգ տարիներին ՀՀ-ի վարած քաղաքականությունը սպառնալիքի տակ է դնում ԵԱՏՄ շուկա ՀՀ-ից արտահանումները։ Վերջին հինգ տարիներին մեր կառավարությունը չի արել համապատասխան ռեֆորմներ, որ գյուղատնտեսական արտադրանքը կարողանանք արտահանել ԵՄ շուկաներ»։

«Լուսավոր Հայաստանը» ունի լուծումներ․ «Օրենսդրական լուծումներով իրականացնել այն չափանիշները, որոնք պահանջում էր ԵՄ-ն, որպեսզի մեր արտադրանքը համապատասխանի այդ շուկային։ Մյուս կողմից՝ չլինել արկածախնդիր և հարվածի տակ չդնել մյուս՝ 80-տոկոսանոց շուկան»։

Էդմոն Մարուքյանը հեգնեց՝ այս խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ ՀՀ վարչապետը զբաղված է «օրը մեկի տունը խլելով»։ Ի դեպ, դա էլ, ըստ նրա, «Գյուլնազ տատի» հեքիաթների երկրորդ սերիան է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Մարուքյանին ասեք՝ նոր կոստյում առնի․ Կրեմլում լրջորեն պատրաստվում են շապիկների աստառները շուռ տալ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031