Ռադիոտան դիմաց «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իրականացրեց իր յուրատեսակ քարոզարշավը՝ ժողովրդի «զահլեն տանելու» քաղաքական բովանդակությամբ:
«Ինչքան էլ քաղաքական ուժերը ջանում են տանել ժողովրդի զահլեն` ժողովրդի զահլեն տեղն է։ Դա այդպես է, եւ այդպես էլ պիտի մնա»,- հայտարարեց կուսակցության անդամներից մեկը։

«Բոլորին դեմ եմ»-ը այս քարոզարշավում նպատակ ունի ցույց տալու, թե իրական քաղաքական պրոցեսներն ինչպես են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր այս գործողությունների մեջ չկա ոչ մի կատակ, դրանք կատարելապես լուրջ են։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր քարոզարշավը մարդկանց մոտ ժպիտ եւ ուրախություն է արթնացնում՝ ի տարբերություն ուրիշ քաղաքական ուժերի»,- նշեց «Բոլորին դեմ եմ»-ի անդամ Արամ Քոչարյանը։
Այնուհետեւ «Բոլորին դեմ եմ»-ի խորհրդանիշ Սպայդերմենի գլխավորությամբ «Բոլորին դեմ եմ»-ականները բացեցին ժողովրդի զահլայի 500 կգ արձանը։ «Այսօրվանից ոչ մեկը չի կարողանալու տանել ձեր զահլան, որովհետեւ այն կշռում է 500 կգ»,- հայտարարեց Իշխան Գեւորգյանը՝ ցույց տալով վառ կարմիր ու ծանր արձանը։
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում

«Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի ձեւակերպմամբ՝ «ժողովրդի զահլայի» արձանի տեղադրումն իրենց պատասխանն է որոշ ծնգլահուշտ եղած անձանց։ «Ի դեպ, ասեմ, որ մեր ակցիաները շարունակվելու են, սա վերջինը չէ։ Մինչեւ նախընտրական փուլի ավարտը ունենալու ենք բազմաթիվ շատ հետաքրքիր ակցիաներ, որոնց խորհուրդ կտամ հետեւել, իսկ հասարակությանը խորհուրդ է տրվում գալ, նկարվել, որովհետեւ սա վերջին զահլան է լինելու, որ տանելու են։



Չգիտեմ՝ ինչքան երկար կմնա այստեղ, բայց անգամ տանելու պարագայում՝ համարեք, որ մեր զահլան վերցնելու ու տանելու են։ Ոնց պետական բյուջեով մեր բոլորի զահլան տարել են, թող այդպես էլ այս զահլան տանեն»,- ասաց տիկին Կարապետյանցը։
Մանրամասն տեսանյութում
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Այս նյութի աուդիո տարբերակը կարելի է լսել այստեղ։ Շատ հետաքրքիր է։
Այս նյութի վերաբերյալ շատ կարևոր տեղեկատվություն կա այստեղ։ Արժե տեսնել։
Շատ հետաքրքիր հոդված է։ Արժե կարդալ։