Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններ, Արփինե Սարգսյանի պնդմամբ, չկան

Հուլիս 01,2026 18:13 Share

«Հայաստանի Հանրապետության վարչապետը սահմանված ժամկետում կանի նշանակումները և հանդես կգա հայտարարությամբ, այլ ասելիք չունեմ։ Այս պահին ես զբաղեցնում եմ ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այսքանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Լրագրողները հետաքրքրվել էին՝ Արփինե Սարգսյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել ՆԳ նախարարի պաշտոնում, թե՞ նոր կառավարությունում այլ մարդ կփոխարինի իրեն։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ արտահերթ ընտրությունների հավանականությամբ։

«Նմանատիպ խոսակցություններ այս պահի դրությամբ չկան։ Կայացել են մեր հերթական ընտրությունները, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, կան ձեւավորված արդեն ընտրական գործընթացի շրջանակներում ուժեր, որոնք անցել են խորհրդարան, հընթացս նաեւ Սահմանադրական դատարանն է դիտարկում բողոք, եւ կարծում եմ՝ դրանով կեզրափակվի։ Մնացյալ հարցերի հետ կապված որեւէ քննարկում չկա այս պահին»,- պատասխանեց Արփինե Սարգսյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031