Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ ՌԴ-ի առճակատումը շարունակվում է, բայց պատուհանը դեռ փակված չէ․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 02,2026 14:46 Share

Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան երեկ Բիշքեկում կայացած հանդիպման եւ արդյունքում արված հայտարարություններից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանի եւ ՌԴ-ի առճակատումը շարունակվում է․ այս մասին նա այսօր ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։

ՀՀԿ անդամներն այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի օրն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Մյուս կողմից, միակ բանը, որ կարող էր դրական լինել, պատուհանը դեռեւս լրիվ չի փակվել, դեռ հանդիպելու հնարավորությունները պահպանում են»,- երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող լճացման մեկնարկը տրվել է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, քանի որ արտաքին միջամտությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի համար կա խնդիր՝ Ռուսաստանին հանել տարածաշրջանից․ «Դրա ճանապարհներից մեկն էլ եղել է Արցախի թեման»։

Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, ինչ-որ պահի դա նշանակում է ռազմաբազայի հեռացում։ Հիշեցրեց, որ 1990-ականներին ռազմաբազան վահան է եղել Հայաստանի համար՝ թուրքական ներխուժման վտանգի դեմ։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930