2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» 8 տարի անց Հայաստանի իշխանությունը պրեզենտացիա է անում «Քայլ արա՝ մերժիր Սերժին» անվանումով գիրքը, որ գրել է հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության շարքից անմիջապես Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակ ստանձնած Արմեն Գրիգորյանը, որն, իհարկե, մինչ գրքի շնորհանդեսը՝ արդեն զիջել էր պաշտոնը ԱԺ նախկին նախագահ եւ նորապսակ Ալեն Սիմոնյանին։
Իհարկե, գրքից ավելի մեծ ուշադրության արժանացավ այն, ինչ շնորհանդեսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հեղափոխության անհրաժեշտության մասին։ Պարզվում է, ըստ Փաշինյանի, Հայաստանին նորից հեղափոխություն է պետք։ Կամ, ինչպես կասեր բանաստեղծը՝ նորից հեղափոխություն չեն անում, հեղափոխություն անում են կրկին։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը եւ թիմը պատրաստվում են կրկին «մերժել Սերժին»։ Հավանաբար, հեղափոխության անհրաժեշտության մասին իր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը պատասխան տվեց ընդդիմադիր դաշտի տարբեր հատվածներում հնչող հարցին, թե ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին բանտարկում են, իսկ Սերժ Սարգսյանին՝ ոչ։ Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը Սարգսյանին «պահում» է հենց նոր հեղափոխության՝ կրկին մերժելու համար։
Այս ամենն իհարկե կլիներ իսկապես զվարճալի թեմա, խթանելով Հայաստանում երգիծանքի եւ հումորի ժանրը, եթե խոսքը չվերաբերեր կառավարման լրջագույն ճգնաժամի, այն էլ պետության համար բախտորոշ այս շրջափուլում։ 2018–ից ութ տարի անց Փաշինյանի «գրպանն» այն աստիճան է դատարկ նոր գաղափարների եւ ծրագրերի, հանրությանն առաջարկելիք որեւէ նորի առումով, որ պատրաստվում է առաջարկել «վատ մոռացված» հինը՝ հեղափոխությունը։ Ընդ որում, ոչ միայն վատ մոռացված, այլ՝ ուժեղ ցավով հիշվող։
Կարդացեք նաև
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հեղափոխությունը կսկսի «զրոյական կետից», արդեն առանց Արցախի։ Թերեւս վախենալի է թվում մտածելն անգամ, թե ինչն է «զոհաբերվելու» նոր հեղափոխությանը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ




















































Մենք ազգովին պետք է միանշանակ որոշում կայացնենք՝ կամ մտնում ենք բարձրագույն լիգա ու կռիվ տալիս մեզնից ուժեղների հետ եւ արդյունքում պարտվելուց էլ ավելի առաջընթաց ենք ապրում, որովհետեւ մեզնից ուժեղներից սովորում ենք հաղթելու արվեստը, կամ խաղաղության մեջ մեզ քշում են առաջին լիգայից երկրորդ լիգա, որտեղ ոչ կռիվ կա, ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր: Այսօրվա խորհրդարանական իշխանության ու ընդդիմության ընտրողնե՛ր, կամ ստիպեք ձեր ընտրյալ պատգամավորներին ձեզ ուղղորդեն բարձրագույն լիգա կամ էլ հետ կանչեք դրանց ու նշանակեք ձեզ արժանի պատգամավորներին: ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ: