Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

Մայիս 01,2026 10:38 Share

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձն Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Օր, որը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում: Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաեւ հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը:

Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր: Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլեւս անելիքներ չունենք: Մենք պետք է միասին շարունակենք ձեւավորել արդար, զարգացող եւ հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք եւ իրական արժեք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:

Կրկին շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս տոնի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031