«Բոլոր ֆեոդալները, բդեշխները, կալվածատերերն այսուհետ ձերոնք են, որովհետև որտեղ նայում ենք… մամուլը գրել էր, որ համայնքներից մեկում ձեր թեկնածուն ունի 51 անշարժ գույք»,- խորհրդարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին։
«Եթե մարդը այլևս կոմպրոմիսի է գնում ձեզ հետ, ընտրական գործընթացի է մասնակցում, «նախկին թալանչիից» դառնում է գործարար։ Եթե ընտրություններին լավ ձայն բերի, դառնալու է հերոս հարկատու»,- հայտարարեց Իրինա Յոլյանը՝ ըստ ամենայնի ակնարկելով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, որն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կլինի ՔՊ-ի թեկնածուն։
Հիշեցնենք, Իրինա Յոլյանը մինչ «Ուժեղ Հայաստանի» շարքերը համալրելը Առուշ Առուշանյանի տեղակալն էր։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































