Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրի հղումը հանելը՝ Ալիևի պահանջներին ընդառաջ, նշանակում է ական դնել մեր ազգային ինքնության, պատմական հիշողության, Հայաստանի անկախության և պետականության հիմքերի տակ. Իրինա Յոլյան

Նոյեմբեր 23,2026 13:12 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության  պատգամավոր, Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրապարակված նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրի հղումը հանելը՝ Ալիևի պահանջներին ընդառաջ, նշանակում է ական դնել մեր ազգային ինքնության, պատմական հիշողության, Հայաստանի անկախության և պետականության հիմքերի տակ։

Երբ իշխանության կողմից բերված Սահմանադրության նախագիծն ինքնին վտանգում է մեր պետականության պատմական հիմքերը, նոր տեքստում տեղ գտած մյուս հակաժողովրդավարական դրույթների մասին երկար խոսելն անգամ ավելորդ է դառնում։

Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջների թելադրանքով։ Մեր պետականությունը սակարկության առարկա չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30