Դերասան, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes-ի Beacon Award մրցանակին՝ Silk Road Tribute Gala-ի շրջանակում, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 23-24-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
«Ոսկե գլոբուս» ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկոն անցկացվելու է առաջին անգամ եւ նվիրված է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կինոյի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներին։ Երկօրյա միջոցառումը կնշանավորի «Մետաքսի ճանապարհ» տարածաշրջանի կինոյի եւ հեռուստատեսության գործիչների բացառիկ ձեռքբերումները։
Սամվել Թադեւոսյանին պատվավոր այս մրցանակը տրվում է որպես կինոյի, հեռուստատեսության եւ թատրոնի դերասան, ում ստեղծագործական աշխատանքը ներկայացնում է տարածաշրջանի նոր սերնդի տաղանդը։
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ մրցանակակիր վեց արտիստները ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը։
Կարդացեք նաև
«Մեզ համար մեծ պատիվ է արժեւորել արտիստների այս բացառիկ խմբի ձեռքբերումները, որոնց աշխատանքներն արտացոլում են Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի մշակութային խորությունը, ստեղծարարությունն ու պատմություններ պատմելու յուրահատուկ ավանդույթները,- նշում է «Golden Globes»-ի նախագահ Հելեն Հյոնեն,- կինոյում, հեռուստատեսությունում եւ արվեստի ոլորտում իրենց անհատական ներդրման շնորհիվ՝ պատվավոր մրցանակակիրներից յուրաքանչյուրը նպաստել է, որ տարածաշրջանի պատմություններն ու ստեղծարար ձայները հասնեն ինչպես իրենց հայրենիքի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյունների հանդիսատեսին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մրցանակակիրներին Տաշքենդում՝ տոնելու նրանց ձեռքբերումները»։




















































