Օրվա լրահոսը
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ
Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
Առնակ Ավետիսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է որոշում. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»:
Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը
Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
«ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է». Դավիթ Դանիելյանի ստացած քվեները վիճահարույց են դիտվել
Պարզվել էր, որ Դանիելյանը մտերիմներին հորդորել էր քվեարկել իր օգտին, ինչն այս փուլում չէր կարելի՝ Փաշինյանը հրահանգել էր, որ ոչ մեկին չասեն քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։
«ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան». ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում:
Պեսկով․ «Ռուսաստանը չի կարող դադարեցնել այս պատերազմը». «Ազատություն»
«Ռուսաստանը չի կարող դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմը, բայց պետք է քայլեր ձեռնարկի իր շահերը, այդ թվում՝ տնտեսական շահերն ապահովելու նպատակով», – Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան. news.am
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից խոշոր տրամաչափի հրետանու ձայներ են լսել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրանք կապված են ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել»,– ասել է
«Պատերազմ չէ էստեղ, մի մտածեք, էլի կզանգեմ․․․»․ գյումրեցի Պաշը կդառնար 25 տարեկան
Խրոխտ հայացքով զինվորի՝ Պաշի մեծ նկարը, որը պատկերված է Հայոց եռագույնի ֆոնին՝ Գյումրու Անի թաղամասի շենքերից մեկի վրա, անտարբեր չի թողնում անցորդներին։ Պաշը կարծես խորհրդանշում է անմահ հերոսների հավաքական կերպարը, որը նույնացրել է իր անձը հայրենիքի հետ, զենքն ամուր պահել է՝ հանուն անվտանգ Հայաստանի։ 44-օրյա պատերազմում Ջաբրայիլի թեժ մարտերում նահատակված Պավել Մանուկյանն այսօր կդառնար 25
Թուրքիան արձագանքել է Հունաստանի հայտարարություններին. ermenihaber
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին անդրադարձել է Էգեյան ծովի կղզիների ապառազմականացված կարգավիճակին։ Նա մասնավորապես նշել է. «Մենք համարում ենք, որ վերջին հայտարարությունները, որոնք հակասում են Էգեյան ծովում կղզիների ապառազմականացված կարգավիճակին անլուրջ են, անհաջող և ժամանակավրեպ։ Ոչ մի կասկած չկա Էգեյանի արևելյան հատվածի կղզիների և Դոդեկանեսի օբյեկտիվ իրավական կարգավիճակի վերաբերյալ, որոնք ապառազմականացված կարգավիճակի
Հայաստանի երեք գրոսմայստերներ բարձր տեղեր գրավեցին Աերոֆլոտ Օփենում
Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական միջազգային փառատոնը։ Ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ հաղթող ճանաչվեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին։ Նրանից մեկ միավոր հետ մնացին եւ 2-րդից 16-րդ տեղերը բաժանեցին 15 շախմատիստներ: Նրանց շարքում են Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը։ Շանթ Սարգսյանը 6,0 միավորով 169 մասնակիցների մեջ բավարարվեց 21-րդ հորիզոնականով։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դատախազությունը «Դիզվառելիքի գործով» Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից եւ Գեւորգ Հարությունյանից պահանջում է 489 միլիոն 160 հազար 110 դրամ
Պաշտպան Ամրամ Մակինյանի համար անհասկանալի է գույքային հայցի ներկայացումը
Ես էլ չեմ արգելվում. լեզվակռիվ՝ Կարեն Ֆարխոյանի եւ Բագրատ սրբազանի միջեւ
Դատարանը չի կարող ինձ թույլ տալ կամ թույլ չտալ. Բագրատ սրբազանը՝ դատավորին
Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել. ermenihaber
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Թուրքիայի պետական «TRT Haber» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, նշել է, որ կողմերը քննարկել են Նախիջևանի ուղղությամբ իրականացված հարձակումը։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Անուղղելի եմ մնացել, իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել. Արշակ սրբազան
Յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի իր համոզումների, իր կարծիքի համար վճարելու
Ներողություն «գյուլլել» բառն ասելու համար. Բագրատ սրբազան
Ահաբեկչության պլանավորման իմ ձեռագրով գրված տեքստ կա՞, թե՝ չկա, սա քննեք, մնացած ամեն ինչը աղբանոց է. Բագրատ սրբազան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ կառավարություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա
Խոցելի են բոլոր նրանք, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու զավակներ են եւ հանրային կերպով դիրքորոշում են արտահայտում. Տեր Հակոբ
Վեհափառի համար սիրելի են բոլոր հոգեւորականները եւ մեր ժողովրդի բոլոր զավակները
Հայտնի են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թվականի արդյունքները. առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ վարկանիշային սանդղակը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին,
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանցից մեկը 250 000 դոլար է պահանջել, մյուսը՝ հարկադրել է սուտ ցուցմունք տալ. նախաքննություն ավարտվել է
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Մ.-ի կողմից քաղաքացուց 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ պահանջելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ն իր ընկեր Ա.Հ-ի հետ
Կարող եք գալ, վստահ տանեմ՝ ցույց տամ, նման բան չկա. Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալն արձագանքում է Արման Թաթոյանին
«Երեւանում գարուն է, բայց մեզ մոտ հենց հիմա ձյուն է գալիս: Մենք ապրում ենք, աշխատում ենք, զբոսաշրջիկները գալիս հանգստանում են, ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է»,-վստահեցրեց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալը:
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։ Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով,
Արշակ սրբազանն ասաց՝ Բագրատ Սրբազանը մենակ է մնում, տխրեց դրանից. Սերգեյ Հարությունյանը Արշակ սրբազանի ազատման լուրը հայտնելու մասին
Արշակ սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գալ, շփումներ ունենալ գործող վկաների հետ
Արշակ սրբազանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում. Արսեն Բաբայան
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ լրագրողները շատ են հարցնում միանգամից ասեմ. վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ սրբազանը չպետք է ազատազրկված լինի: Բայց բոլորովին համաձայն չեմ, որ սրբազանի նկատմամբ հնարավոր էր կիրառել որեւէ խափանման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում…
«Այդ մարդուկները շատ փոքր են, որ փորձեն վրեժխնդիր լինել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ»․ Ամրամ Մակինյան
«Մենք սեւեռված չէինք Աննա Վարդապետյանի վրա, բայց չգիտենք, թե Աննա Վարդապետյանն ինչի է սեւեռված Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքին վերաբերվող քրեական գործերի վրա»
Դատարանը որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը պետք է պահպանվի: Սա ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունների վախերն անչափելի են. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ դատարանի մի դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից, իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը և որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի: Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները,
Ինձնից վախենալու կարիք չկա… պայքարը շարունակելու եմ, մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին. Արթուր Սարգսյան
Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով անցնող պատգամավորը դժգոհեց, որ իրեն զրկել են խոսքի իրավունքից
Ահաբեկչական այս գործողությունը կատարողները կզղջան դրա համար։ Նրանք չպետք է փորձեն մեր ուժը. Ալիև
«Ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և Իրանը չպետք է մոռանա դա»




















