Օրվա լրահոսը
Անընդունելի է յատկապէս ՀՀ կառավարութեան այն քաղաքականութիւնը, որ պիտի ջնջէ Արցախի գոյութիւնը Հայաստանի մէջ հասակ նետող նոր սերունդի յիշողութենէն. «Ասպարեզ»
Ըստ էութեան, Փաշինեանն ու իր կառավարութիւնը կը մեղադրեն Սփիւռքի կազմակերպութիւնները մարդկային իրաւունքներու պաշտպանութեան համար՝ հարց մը, որ իրենք կը պնդեն, թէ իրենց օրակարգին մաս կը կազմէ:
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր նորովի վերաձեւակերպման կարիքն ունեն. «Ազգ»
Իրավունք ունենք սպասելու, որ այս անգամ հայկական կողմը կներկայանա նորմալ-համալրված թիմով, նորմալ դիվանագիտական բալվանկաներով, քայլ-քայլ մտածված առաջարկներով, դիվանագիտոեն հաշվարկված բառուբանով
Փաշինյան–Ալիեւ լիակատար համաձայնություն
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ երկկողմ հանդիպմանը քննարկել են հայ–ադրբեջանական գործընթացի օրակարգային հարցեր, իսկ Սահմանադրության փոփոխության հարց՝ չեն քննարկել։ «Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը
Մի պարզ հարց եմ ուզում հասկանալ. իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո. Տիգրան Աբրահամյան
Վարժական հավաքների մասնակիցնե՞րը, «Պաշտպան հայրենյաց»-ի խմբե՞րը, թե՞ կրճատված ժամկետային ծառայողները:
Կարեն Խաչանովը Նյու-Յորքում հաղթել է աշխարհի 4-րդ ռակետին
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովը հանդիպելու է Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենժամին Բոնզիի հետ:
Ինչո՞ւ ադրբեջանական մեդիա տիրույթում երբեք չհայտնվեց որեւէ հայտարարություն կամ նյութ, որտեղ ասում են՝ Արծվաշենը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պետք է ետ տալ Արծվաշենը. Տաթեւիկ Հայրապետյան. «Հրապարակ»
Այդ համեմատությունը չի բխում Փաշինյանի շահերից, որովհետեւ եթե ինքը հայտարարում է, որ եթե Տիգրանաշենը չկոչի «Քյարքի», նշանակում է, որ հրաժարվում ենք Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից, ապա ինչպե՞ս կարող է բացատրել, որ դեռեւս 2024 թվականի հունվարի իր հարցազրույցում Ալիեւն ասում էր․ «Մենք ոչ մի տեղից հետ չենք քաշվելու։ Ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից․․․»։
Տիգրան Եկավյանը՝ «Ֆիգարո»-ում. Հայաստանում առկա են իրավական պետության սկզբունքներից նահանջի բացահայտ նշաններ. «Ազգ»
Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, մեր հայրենակից փորձագետի գնահատմամբ, հաճախ դատում են չափազանց պարզեցված. իբր մի կողմում արեւմտամետ, ժողովրդավարամետ կառավարությունն է, իսկ մյուս կողմում՝ ռուսամետ ընդդիմությունը, որը մոտ է ինքնակալական վարչակարգերին: Անշուշտ, ընդդիմությունը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ եւ վրացական մոդելը դիտարկում է որպես հնարավոր տարբերակներից մեկը: Սակայն այն հանդես չի գալիս Եվրոպայի հետ հարաբերություններն ամբողջովին խզելու օգտին:
Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ՖԲ գրառումը. 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց տեղափոխումը, այս պրոցեսսի արդյունքում ձևավորեց Արևմուտքի հարստությունն ու ժամանակակից աշխարհը: Այսօր՝ 150 տարի անց, մենք ականատեսն
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր ելույթ է ունեցել Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովի բացմանը եւ շնորհավորել մասնակիցներին
Հայաստանում Եվրոպական Միության ՖԲ պաշտոնական էջի հաղորդագրությունը. ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր ելույթ է ունեցել Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովի բացմանը՝ շնորհավորելով մասնակիցներին՝ երկու հարևան երկրների գործարար համայնքների միջև առավել սերտ տնտեսական համագործակցության ուղղությամբ այս կարևոր քայլը կատարելու կապակցությամբ։ Երկօրյա միջոցառմանը Հայաստանից և Թուրքիայից մասնակցում է շուրջ 200 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության,
Արհեստական բանականությունը «ներխուժել» է Սարոյանի սենյակ. բացառիկ նախագիծ Գրականության եւ արվեստի թանգարանում
«Սարոյանական օրերին » մեծանուն գրողի գրական աշխարհը կներկայացվի անսովոր ձևաչափով
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել. ermenihaber
Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Gelecek» (Ապագա) կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։ Նրա հանդեպ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299/1 հոդվածի համաձայն՝ սոցիալական ցանցերում «նախագահին վիրավորանք» պարունակող հայտարարությունների համար։ Դավութօլղուն ասել էր. «Եթե ես չառարկեի, չէի կորցնի վարչապետի պաշտոնս. եթե ես չառարկեի, միլիարդներ կավելացնեի իմ միլիարդներին,
Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով
Artsakh TV. «Քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով»,-Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյան։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվեց Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը։ Հայր Հարությունը Նորին Սրբությանը
Նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։
«Եթե մարդուն պատգարակի վրա տանում են դատարան, կալանավորում, սա խոշտանգում է»․ Էլինար Վարդանյան
Ըստ Էլինար Վարդանյանի՝ Գագիկ Խաչատրյանի հետ կատարվածը հանրության վրա ազդելու միջոց է, ազդակ, որ եթե մարդուն, որն անկողնային վիճակում է, կարող են տանել դատարան, ապա որևէ մեկդ չհամարձակվեք այս իշխանությանը լինեք այլախոհ։
Վարչապետը Փրկարարի օրվան ընդառաջ հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ
«Ես ուզում եմ վստահեցնել մեր սիրելի ուսանողներին, որ մենք ամեն ինչ անում ենք և անելու, որպեսզի փրկարարի աշխատանքը, ոստիկանի աշխատանքը լինի այնպիսին, որ մարդը հնարավորություն ունենա ինքն իր համար որոշում կայացնել, ասել՝ սա իմ կյանքի ճանապարհն է, ես պլանավորում եմ ամբողջ կյանքում զբաղվել սրանով, որովհետև դա ինձ տալու է կարիերա, դա ինձ տալու սոցիալական երաշխիք, դա ինձ տալու է հարգանք հանրության շրջանում»:
Գագիկ Ծառուկյանի կալանքի հետ կապված որոշումը դատարանը կհրապարակի վաղը
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակը բավարար է, իսկ տրամադրվածությունը՝ մարտական։
«Հաշվի առնելով հայկական արտադրատեսակների արտահանման խոչընդոտները նախկին ավանդական շուկաներ՝ խնդրել եմ գործընկերոջս աջակցությունը դեպի Չեխիա հայկական արտադրանքի խթանման կապակցությամբ»
Չեխիայի փորձն ու աջակցությունը մեզ համար էական նշանակություն ունեն։
«Տարբեր միջազգային կազմակերպություններ ՀՀ ժողովրդավարության նահանջն արձանագրում են»․ Լիլիթ Գալստյան
Հարցին՝ ընդդիմությունն անելիք չունի՞, Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Իմ հանձնառության շրջանակում է շարունակել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ մեր երկխոսությունը՝ ամենօրյա ռիթմով ներկայացնելու ՀՀ-ի պատկերը՝ մասնավորապես մարդու իրավունքների կոպտագույն խախտումները»։
Վահագն Խաչատուրյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ
Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։ Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր
«Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն՝ ռուսական ազդեցությունը ՀՀ-ում զրոյացնել, ռուսական ռազմաբազան հանել և այն թուրքականով փոխարինել»․ Իշխան Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում հաստատել մեկ մարդու իշխանություն»․ Իշխան Սաղաթելյան
Դատարանը 2 ամսով երկարացրեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը, իսկ Վահագն Չախալյանինը՝ ոչ
Երևանի քրեականդատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր փոխեց Բագրատ Սրբազանի և մյուս 17 արդարների գործով անցնող Վահագն Չախալյանի խափանման միջոցը՝ վարչական հսկողություն սահմանելով նրա նկատմամբ, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացրեց։
«Դա իր կարծիքն է, ինքն իրավունք չուներ ասելու ընդհանուրի անունից»․ Մետաքսե Հակոբյանը՝ Գագիկ Բաղունցի՝ Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը սառեցնելու մասին հայտարարության առիթով
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ իրենք դատվում են, որովհետև չեն համակերպվում Արցախի հարցը փակելու հետ։
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը. TASS
Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Գոսստանդարտ) արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն Բելառուսում գործող Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ Ինչպես նշված է Գոսստանդարտի համապատասխանության ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի՝ Արմավիրի մարզում արտադրված ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։ Այս մասին տեղեկանում ենք TASS-ից: «Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային խտություն»
«Նիկոլ Փաշինյանը թքած ունի նաև մարդկային օրենքների վրա․ երեխայի, ծնողի ներկայությամբ մարդուն գետնին են տապալում»․ Գառնիկ Դանիելյան
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրառում է ամենակեղտոտ գործիքակազմը։
«Սա խոշտանգում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»․ Հենրիխ Դանիելյան
Ըստ Հենրիխ Դանիելյանի՝ ընդդիմությունը պետք է կարողանա իրար նկատմամբ ունեցած խնդիրներից, ատելությունից ավելի մեծ սեր ունենալ առ հայրենիք․ «ՀՀ-ում պետք է վերականգնվի հայկական ընթացքը, որ պառակտված հասարակությանը դառնա միասնական, չլինի իմ ու քո հոգևորական, իմ ու քո քաղաքական գործիչ»։
«Նիկոլ Փաշինյանը մարդկանց «օգտագործելու և քցելու» հատկություն ունի։ Չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»․ Ռուբեն Մխիթարյան
Ըստ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում ավելի ամոթ է նստած-ելած չլինելը, քան ընդհանրապես նստած չլինելը։
Եվրոպական դատարանում ևս մեկ հաղթանակ մեր վստահորդի գործով՝ կապված երեխայի միջազգային առևանգման Հաագայի վարույթով, այս անգամ՝ Հունաստան
«Արա Ղազարյան» փաստաբանական գրասենյակի աշխատակից, փաստաբան Աշխեն Դաշյանի ՖԲ գրառումը. Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց իր վճիռը «Spyridonidis v. Armenia» գործով (գանգատ № 35845/24)։ Դատարանը արձանագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ կապված Հայաստանում ապօրինի պահվող երեխաներին իրենց բնակության վայր վերադարձնելու դատական վարույթի անհամաչափ ձգձգման հետ։ Եվրոպական դատարանը գտել է, որ ընդհանուր առմամբ
«Հակառուսականությունից բացի Փաշինյանն Արևմուտքին առաջարկելու բան չունի»․ Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանն ասաց․ «ԵՄ-ի անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ-ի անդամ ամենամեծ բազան՝ ՀՀ-ին մոտ, Թուրքիայում է։ Եթե լուրջ դեմքով մեկն ասելու է, որ թուրք զինվորականները արիաբար պաշտպանելու են ՀՀ պետական շահերը, սահմանները, ինքնիշխանությունը, ես այդ մարդուն կուղղորդեմ մասնագետի հետ հանդիպման»։
Արևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներ, որոնք տարիներ շարունակ էական վնաս են հասցրել ՀԷՑ-ի օրինական շահերին
Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում՝ ծանրաբեռնելով ենթակայանները և այլ ենթակառուցվածքներ, հատկապես այն հատվածներում, որոնք կառուցվել կամ հիմնանորոգվել են դեռևս խորհրդային տարիներին, ինչպես նաև ազդում են ցածր լարման ցանցում ՀԷՑ-ի բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա:






























