Օրվա լրահոսը
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ է ընդունվել և հաստատվել ընտանիքում բռնության կանխարգելման ինստիտուտը։ Բայց, ըստ վարչապետի, դա ընդունվել է միջազգային կառույցների պահանջի պայմաններում և պետությունը խնդրին լրջությամբ չի առերեսվել։
«Փնթիության գագաթնակետն է այդ քննչական կոմիտե կոչվածը․ առանց համապատասխան գրականության՝ փորձաքննություն է ներկայացնում ու 18 մարդու կալանավորում»․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի և մյուս 17 արդարների գործով դատական նիստին դատարանը լսեց զենքերի փորձաքննություն անցկացրած երկու փորձագետների, որոնք այդպես էլ չկարողացան պատասխանել այն հարցին, թե հայտնաբերված վառոդը գործարանայի՞ն է, թե՞ ոչ, որսորդական է, թե՞ մարտական։
Եթե մեզ համարում ենք մեր պատմական ու մշակութային արժեքների ժառանգորդը, ապա բռնությունն ու նվաստացումը չեն կարող համատեղելի լինել այդ ինքնության հետ. Աննա Հակոբյանի նոր տեսաուղերձը
Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակվող տեսաշարի նոր տեսանյութում անդրադառնում է Կոմիտաս Վարդապետի վերաբերմունքին կանանց կրթության, ազատության և հասարակական դերի նկատմամբ։
Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ
Ֆլորիդայում ներկայացված հայցը կենտրոնանում է Boeing 737-800 MSN 29636 օդանավի գործարքի ընթացքում ենթադրյալ հաղորդակցությունների ու չբացահայտումների և AirExplore-ի հետ զուգահեռ ընթացող տրամադրման գործընթացի վրա
Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում։ Սպասում է որոշման. Դավիթ Անանյան
Եվ հիմա հարցն այն է, թե Փաշինյանը Մոսկվա գնալու է որոշո՞ւմ ներկայացնելու, թե՞ հերթական անգամ ժամանակ շահելու։ Ամեն դեպքում, եթե ասելիք չկա, դիվանագիտական լեզվով ասած` մոսկովյան այցը կարող է նաև հետաձգվել:
Ալեն Սիմոնյանը և դեսպան Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։
«Ես սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին։ Չեմ վախենում»․ Մագա Հարությունյան
Բլոգերն ասաց, որ վերջին անգամ դատարանի բակում էր եղել նկարահանումների բերումով և հույս հայտնեց․ «Երանի արդարությունն այնքան շուտ վերականգնվի, որ սա լինի իմ առաջին ու վերջին անգամը, որ գտնվում եմ դատարանի բակում, և դրա նպատակը նկարահանումը չէ»։
ՔՊ խմբակցության նախկին պատգամավորը` քաղաքապետի խոսնակ
Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։
Ալեն Սիմոնյանը և Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման արդյունքում։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննվել է Ֆրունզեի 8/9 հասցեում գտնվող նորակառույցի առնչությամբ հարուցված վարույթը
Բնակիչները հայտնել էին, որ կառուցապատողը շենքը հանձնել է առանց մի շարք խոստացված պարտավորությունների կատարման
Ղարիբաշվիլին հարցաքննության է կանչվել՝ Ադրբեջանին տարածք հանձնելու մասին հայտարարությունների գործով
Հարցազրույցում Ջորբենաձեն պնդել էր, թե 2025 թվականին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնագիր է ստորագրել և Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի հատված փոխանցել Ադրբեջանին։ Նա նաև հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ընթացքում Ղարիբաշվիլիին առաջարկվել է 250 միլիոն դոլար՝ վրացական տարածքի փոխանցման դիմաց։
«Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս Փաշինյանին իր բառապաշարով արձագանքել». Իվետա Տոնոյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվելու առիթով էլ ասաց․ «Այդ հարցազրույցի մասին տեղեկացել եմ անոնսից։ Ընդհանրապես երբևէ որևէ առնչություն Գագիկ Ծառուկյանը կամ Իվետա Տոնոյանը՝ որպես մամուլի խոսնակ հյուրերի ընտրության հարցում չեն ունեցել»։
40 քաղաքացիներից 7.9 մլն դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել
Մուտք գործելով ծաղկի վաճառասրահներ, դեղատներ և սննդի սպասարկման կետեր, օգտվելով այնտեղ գտնվող անձանց անուշադրությունից, որոշ դեպքերում նաև տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների դռները կողպված չլինելու հանգամանքներից՝ գողացել է շուրջ 40 քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 7 մլն 950 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր:
Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ոնց պետք է ապրի, ում ինչը վերցնել-չվերցնել․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Լևոն Քոչարյանը հայտնեց, որ օգոստոսի 31-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է տեսակցել նրան․ «Հայրս խցում միայնակ է։ Միայն մերձավոր ազգականներին է թույլատրվում տեսակցել հայրիկիս, եղբորս մասով՝ միայն կինը և երեխաները․ ես չեմ կարողանում եղբորս տեսակցել»։
Ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան
Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել նրա կամ նրա ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։
«Գագիկ Ծառուկյանին հետապնդում են, որովհետև լեգիտիմության ճոճը Փաշինյանին ու ՔՊ-ին տալիս է»․ Մեսրոպ Մանուկյան
Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց․ «Գագիկ Ծառուկյանի մասին բոլորն անխտիր գիտեին։ Նիկոլ Փաշինյանի համար ինքը եղել է խոշոր գործարար, այսօր ոխերիմ թշնամի է համարում»։
Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի վկայությունն են ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները. Արա Աբրահամյան
Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը, որի հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ ականավոր ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումն ու ձերբակալությունները։ Բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը։
Ռուզաննա Խաչատրյանի եւ մյուսների գործով դատալսումները թեւակոխեցին հիմնական փուլ
Պաշտպանների միջնորդությամբ որոշվեց, որ դատական նիստերը կարող են անցկացվել մեղադրյալների բացակայությամբ, ինչպես քրդատ օրենսգրքի նոր փոփոխություններն են սահմանում։ Արդեն հաջորդ նիստից լինելու են հիմնական դատալսումները
Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։
ICCWC-ի հետ համագործակցության համակարգման խմբի անդամները քննարկել են Հայաստանի կարիքներին առավել համապատասխան աջակցության ուղղությունները
Խմբի առանցքային նպատակն է առավել նպատակային օգտագործել միջազգային գործընկերների կողմից առաջարկվող գործիքներն ու հնարավորությունները՝ վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ։
«Թուրքիայի ու Ադրբեջանի խաղաղության մոդելն այն է, որտեղ մենք չկանք»․ Արման Աբովյան
Արման Աբովյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը կարևորում է, որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեն զբաղվի ոչ միայն իր, այլ բոլոր այն մարդկանց հարցերով, որոնք այս կամ այն առումով ենթարկվում են քաղաքական հետապնդումների, կամ որոնց հանդեպ անարդարություն է տեղի ունենում։
Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Նշված երեք քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։ Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
«TRIPP-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ». Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ աներեր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում
ԹՐԻՓՓ-ը բազմամոդալ տարանցիկ երթուղի է, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները և կամրապնդի Հայաստանի կապերը տարածաշրջանային և միջազգային շուկաների հետ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա։
ՄԻԵԴ-ի նոր վճիռ՝ սևազգեստ մայրերի ցույցը ցրելու գործով. Եվրոպական դատարանն արձանագրել է Գոհար Սարգսյանի հավաքների ազատության իրավունքի խախտումը
Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ Նրանք Գոհար Սարգսյանին բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել դիմացի մայթ։ Ոստիկանների գործողությունների հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշաթափվել է։
«Համոզված եմ՝ ցուցակներ կան, թե ում, որ դեպքում, ինչ ձևով պետք է կալանավորեն»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է ՀՀ-ում մարդկանց նկատմամբ հալածանքները դրսում ներկայացնել որպես պրոռուսական գործիչների դեմ պայքար․ «Սա Փաշինյանին հնարավորություն է տալիս Արևմուտքից ստանալ լրացուցիչ աջակցություն»։
Կիպրոսի նախագահը հայտնել է երկրի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ առաջիկայում կմեկնի Ադրբեջան․ հստակ ժամկետներ չկան
ՀՀ ԱԽ քարտուղարը ուրախ է՝ Ադրբեջանի նախագահի օգնականը ջանքեր է գործադրում երկու երկրների միջեւ խաղաղության համար
Սամվել Կարապետյանի եւ Հովիկ Աբրահամյանի գործերով դատական նիստերը չկայացան
Դատավոր Արամ Գրիգորյանի աշխատակազմից Aravot.am-ին տեղեկացրին, որ նիստը չի կայացել փաստաբանների խնդրանքով, քանի որ նրանք մեկ ուրիշ տեղ պետք է մասնակցեն խափանման միջոցի գործով դատական նիստի։
Նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի շրջանակում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը՝ անկախ ամեն ինչից. Փաշինյան
«Բայց այս պահի դրությամբ պետք է ուրախությամբ արձանագրենք, որ, իհարկե, խնդիրը եղել է և կա, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ այդ խնդիրը պետության և մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է»


















































