Օրվա լրահոսը
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Հաչում, խանգարում էր նրա սեւ շունը: Ծերը կիսաձայն ինձ շշնջաց. – Էս գիշեր շատ էր բարձրացել ճնշումըս:
Ոստիկանությունը հետ է վերցրել հայցադիմումը, դատարանն էլ մերժել է ակտիվիստի հայցադիմումը
Ոստիկանությունը հետ է վերցրել քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցադիմումը: Հիշեցնենք, որ Լալա Ասլիկյանը և մի խումբ այլ անձինք 2014թ. մարտի 5-ին, ժամը 13-ի սահմաններում խաղաղ հավաք են անցկացրել Երևան քաղաքի Գր. Լուսավորչի փողոցում՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտակայքում՝ իրենց բողոքն արտահայտելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Ոստիկանները միջամտել են խաղաղ հավաքի անցկացմանը՝
«Ոտքի, Հայաստանի» նպատակներին հասնելու գլխավոր եղանակը քաղաքացիական անհնազանդությունն է
Մարդկանց քիչ լինելու պատճառով՝ «Ոտքի, Հայաստանը» երթ չարեց
Հրանուշ Հակոբյանը մեկնեց Լիբանան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 17-ին մեկնեց Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն)՝ մասնակցելու «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և թանգարանի բացման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գահակալության 20-րդ տարեդարձի միջոցառումներին և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում: Նախարարը ՀՀ Նախագահի
Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
Հուլիսի 17-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի փոխմարզպետը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը, մասնավորապես, նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14 օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն:
«Ոտքի, Հայաստանը» սկսեց հանրահավաքը
Գագիկ Եղիազարյանը ընդգծեց, որ նամակը ուղղված էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին
Խորհրդակցություն ԼՂՀ և ՀՀ ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև
Հուլիսի 17-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության միջև տեղի է ունեցել խորհրդակցություն՝ համագործակցությունն ամրապնդելու և համակարգելու նպատակով։ Խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են տեղեկատվական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու ուղիները և ձևերը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման
Վթարից հետո Դիլիջանի հիվանդանոցի վիրաբույժի 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան
Մարդատարը բախվել է աղբատար մեքենային
Սերժ Սարգսյանն ընդունել է Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ-մինի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ-մինի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-կորեական բարեկամական հարաբերություններին՝ նկատի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից բացի, կարևորել է նաև կորեացի խորհրդարանականների այցելությունները Հայաստանի պատմամշակութային
«Փորձագիտական կենտրոն»-ը և «Ֆակտում» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև հուլիսի 17-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և «Ֆակտում» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ղարախանյանը: Արամ Գահնապետյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ արդյունավետ արդարադատության ապահովման հարցում հատուկ նշանակություն ունեցող դատական փորձաքննության
Վլադիմիր Գասպարյան. «Ինձնից սկսած, վերջացրած ձեզանից` մենք բոլորս մեղավոր ենք». (Տեսանյութ)
Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Դրական գնահատելով հաշվետու
Մոսկվայի փողոցները լցված են եղել աղոթող մահմեդականներով (ֆոտոշարք)
Այսօր Մոսկվայում մուսուլմաններն, ավանդույթի համաձայն, նշել են Ռամադան սուրբ ամսվա եւ դրա հետ կապված երկարատեւ պահքի ավարտը։ Թուրքերենով այս տոնն ունի Ուրազա-բայրամ անվանումը։ Իսլամին դավանողները հավաքվում են տոնական աղոթքի համար։ Ռուս բլոգեր Վարլամովի փոխանցմամբ՝ փողոցները կրկին լցված են եղել աղոթող մարդկանցով, փակ են եղել շրջական փողոցները եւ ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ։ Ըստ բլոգերի՝ արդեն
Ողբերգական վթարից տուժած փոքրիկներից մեկին տեղափոխում են Երևան (Տեսանյութ). lorinews.am
Լոռիում գնացքի հետ բախումից տուժած երեխաներից մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին Lorinews.am-ի հետ զրույցում նշեց Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 17-ին, այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը իր սեփական «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 համարանիշի ավտոմեքենայով բախվել է N 3402
«Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ». ուսումնական նոր մշակույթի սերմանում Հայաստանում
Այսօր «Այբ» դպրոցում կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը ՄՏԻ-ի հետ հաստատված համագործակցությունը նշանավորելու նպատակով: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» նախագիծը: «Մենք շատ ուրախ ենք, որ, համագործակցելով «Լույս» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի հետ, կարողանում ենք Հայաստանում իրականացնել մի շարք կարևոր կրթական
Սամվել Կարապետյան. «Սա համայն քաղաքակիրթ մարդկության կորուստն է»
Այսօր Ճարտարապետների միության դահլիճում բացված «Եղեռն եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ենթարկվել են մշակութային եղեռնի եւ շարունակում են ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից: Ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը նշեց. «Սա ոչ միայն ծանոթացում է մեր մշակութային կոթողներին, այլեւ ինքնաճանաչում: Սա, ցավոք սրտի, ավերված եւ ավերվող մշակույթ է: Պետք է տեր կանգնենք մեր
«Ի՞նչ վատություն է արել Գյումրին Էդուարդո Էռնեկյանին, որ նա մեռցնում է օդակայանը». քաղաքագետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության երեկվա նիստում հանձնարարություններ է տվել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչությանը մանրամասն ուսումնասիրելու ուղեւորատար ավիափոխադրումների շուկան: Ըստ վարչապետի, Հայաստան միջազգային չվերթները պետք է դարձնել ավելի հարմար ժամերի, քանի որ գիշերային չվերթները անհարմարություններ են ստեղծում զբոսաշրջիկների համար: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը վարչապետի այս հանձնարարականը համարեց
Հայազնը դեմ է Սերժ Սարգսյանի բարեփոխումներին
«Հայազն» կուսակցությունը կտրականապես մերժում է Սերժ Սարգսյանի նախապատրաստած սահմանադրական փոփոխությունը, որի ակնհայտ և միակ նպատակն է գործող վարչակարգի կողմից յուրացված իշխանության մշտական վերարտադրությունը: Մերժում ենք նաև պարտադրված ընտրությունը գործող սահմանադրության և առաջարկվող փոփոխությունների միջև և հանդես ենք գալիս Հայաստանի սահմանադրության արմատական փոփոխության օգտին: Ներկայացված նախագծի բովանդակությունը, սակայն, ոչ մի աղերս չունի ազգային պետության կերտման սկզբունքների
«Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի քրեական գործը` վատ նախադեպ և լրատվամիջոցների լռեցնելու փորձ
Փորձագետները կարծում են, որ «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի քրեական գործը և աղբյուրի գաղտնիությունը բացահայտել պարտավորեցնելը լուրջ մարտահրավեր է ԶԼՄ-ների համար: Հիշեցնենք, որ «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մեղադրվում է «ilur.am» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը ներկայացրել են Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում
Սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետարան և Ոստիկանության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում: Հավաքի վայրը՝
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված
«Կինոն շատ ուժեղ զենք է փոքր ազգերի համար». Հարություն Խաչատրյան
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարահանելը շատ դժվար է. «Ամբողջ աշխարհում է դժվար: Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք չեն հասկանում լուրջ մշակույթը: Հայաստանում երկար ժամանակ զարմանում են, թե ինչու են սիրում էժանագին կատակերգություններ, ռաբիս երաժշտություն… Մարդիկ սկսել են սիրել և հասկանալ պրիմիտիվ արվեստը,
Մայրաքաղաքում շարունակվում է շքամուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկաբաժինների հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք: Հուլիսի 1-ի դրությամբ նորոգվել է 208 շենքի 285 մուտք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում
Միխայիլ Գորբաչովը մասամբ կաթվածահար է եղել. նա չի կարողանում շարժվել (տեսանյութ). Lifenews
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասամբ կաթվածահար է եղել: Բժիշկների խոսքերով՝ նրա վիճակը գնահատվում է կայուն, սակայն հնարավոր է բացասական զարգացում: Այս պահին Գորբաչովը գտնվում է լավագույն հիվանդանոցներից մեկում. հաղորդում է «Lifenews»-ը: Կայքի աղբյուրները փոխանցել են, որ գրեթե ամեն օր առավոտյան Գորբաչովը գնում է հիվանդանոց եւ ամբողջ օրը մնում է իր սենյակում, որտեղ կատարվում են
Քաղաքացիներն արդարադատության համակարգից ավելի շատ են դժգոհում, քան ոստիկանությունից
«5000 ընտանիքի շրջանում մեր կատարած հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության աշխատանքը բացասական է գնահատում հարցվածների մոտ 20 տոկոսը, դրական` 52-ը: Արդարադատության համակարգը բացասական է գնահատում 37 և դրական` 22 տոկոսը»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում հրավիրված «Արդարադատություն՝ հայկական ոճով» խորագրով քննարկմանն այսպիսի տվյալներ ներկայացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նա, խոսելով ՀՀ-ում արդարադատության համակարգի և
Վարդան Պողոսյան. Այս նախագիծը հնարավորություն է տալիս առանց արյունահեղության ընտրել ու փոփոխել կառավարությունը
Ըստ Հրայր Թովմասյանի, ռեյտինգային ընտրությունները քաղաքական ուժերի խնդիրն է, թող իրենք էլ որոշեն
ՊՆ. զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան ու հաշվետվողականությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը
Հունիսի 17-ին «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացի շրջանակում ՊՆ վարչական համալիրում քննարկվել են այդ ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուների կողմից հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան
480.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 481.01 դրամ: NASDAQ OMX Armenia
ՀՅԴ-ն առաջարկում է տրանսպորտի տոմսի միասնական համակարգ ներդնել (Տեսանյութ)
Հենրիկ Նավասարդյանը գտնում է, որ միասնական տոմսի համակարգին մեր ուղեւորները պատրաստ չեն


















































