Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ. զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան ու հաշվետվողականությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը

Հուլիս 17,2015 16:20

Հունիսի 17-ին «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացի շրջանակում ՊՆ վարչական համալիրում քննարկվել են այդ ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ անցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուների կողմից հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան ու հաշվետվողականությունը, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը, վիճակահանության սկզբունքի ներդրման շնորհիվ նկատելի առաջընթաց է գրանցվել նաև զորակոչի գործընթացում, մասնավորապես՝ սուբյեկտիվիզմի գործոնի բացառման առումով: Անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի համակողմանի, հատկապես պարենային ապահովման հարցերին: Այդ շրջանակում, մասնավորապես, ոլորտի պատասխանատուները մատնանշել են, որ հետևողական աշխատանքի արդյունքում զգալիորեն բարելավվել է ազգային բանակի զինծառայողներին մատակարարվող սննդամթերքի որակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031