Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում է շքամուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը

Հուլիս 17,2015 16:32 Share

Մայրաքաղաքի  վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում  բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկաբաժինների հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք: Հուլիսի 1-ի դրությամբ նորոգվել է 208 շենքի 285 մուտք:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում են շենքերի բոլոր հարկաբաժինները, իսկ շինարարության ավարտից հետո
նաև բնակիչներն են ստորագրում ընդունման համապատասխան փաստաթուղթը: Աշխատանքների ընթացքում իրականացվում է մշտական բազմակողմ վերահսկողություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել