Օրվա լրահոսը

Սպանություն Արագածոտնի մարզում. ամուսինը ննջարանում սպանել է քնած կնոջը. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 25-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Արագածի հիվանդանոցի հերթապահ խումբը մեկնել է Գեղադիր գյուղ, որտեղ տներից մեկից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին դանակահարված մի կին է մահացել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակչուհի 52-ամյա

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով Բիբինի պարտքերը փակի։

Անդրանիկ Նիկողոսյանին խորհրդականի կարգավիճակը պետք է եղել, որպեսզի կարողանա մուտք գործել ԱԺ տարածք. «Հրապարակ»

«Անդրանիկ Նիկողոսյանը, նախ՝ իմ օգնականը չէր, այլ՝ խորհրդականը, բայց շատ վաղուց էդ խնդիրը դադարեցված է», երեկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեր զրույցում այսպիսի հայտարարություն արեց։ Ե՞րբ են Նիկողոսյանին ազատել Նաղդալյանի խորհրդականի պաշտոնից, մինչեւ վերջերս Նաղդալյանի գործուղումների լուսանկարներից երեւում էր, որ երիտասարդը տիկնոջ հավատարիմ ուղեկիցն է։ «Շատ վաղուց, այն պահից, երբ դադարեցվեց հայ-ռուսական բարեկամական ակումբի նախապատրաստումը,

Արմեն Աշոտյան. «Աշակերտների 13%-ը 9-րդ դասարանից հետո դատապարտված է աղքատության»

Գալիք ուսումնական տարին՝ նոր նախաձեռնությունների և հին խնդիրների լուծման տարի

Լեւոն Արոնյանն ու Անիշ Գիրին բաժանեցին միավորը

Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը: Երրորդ տուրում սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց Անիշ Գիրիի հետ: Ոչ-ոքի խաղացին նաեւ Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա զույգերը, իսկ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն առավելության հասան, համապատասխանաբար, Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով շարունակում է գլխավորել Վեսելին Տոպալովը: Արոնյանը, Գիրին

Ամեն մեկն «իրենը» կարող է գտնել

Վերջերս մի քանի րոպե դիտեցի «Ռոսիա -24» հեռուստաալիքը. որեւէ հեռուստադիտողի աչքից պիտի որ չվրիպեր ոչ միայն ագրեսիվ, այլեւ, կասեի նույնիսկ՝ հիստերիկ տոնայնությունը: Խոսքը շերտաքարային նավթի եւ գազի մասին էր, եւ «ռեպորտաժի» իմաստն այն էր, որ այդ ամենը փուչիկ է, որ դա հնարել են ամերիկացիները, որպեսզի, ինչպես եւ շատ-շատ այլ դեպքերում, «շանտաժեն մեր երկիրը»: Չխորանամ շերտաքարային

«Դետք»-ի նոր տեսահոլովակը Շուշիին է նվիրված. (Տեսահոլովակ)

Հայկական «Դետք» խումբն այսօր հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Շուշի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Նոր երգի խոսքերի հեղինակը Համլետ Առաքելյանն է, երաժշտության հեղինակը՝ խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Գալստյանն է: Սա նորաստեղծ խմբի երկրորդ տեսահոլովակն է: Առաջինի՝ «Forevermore»-ի (Հավերժից էլ երկար) շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլին: Այն նվիրված է Հայոց

Ընդդիմադիրներին չի հաջողվել շեղել Վենետիկի փորձագետներին

«Որքան էլ քննարկման ընթացքում շատ հնչեցված հարցեր շեղվում էին իրավական բնույթից և փորձում էին դրանք բերել քաղաքական հարթություն, այնուամենայնիվ, չնայած շատերի հակառակ սպասումներին, Վենետիկի հանձնաժողովի անդամները ունեին հստակ դիրքորոշում և չէին շեղվում իրենց սկզբունքային մոտեցումից՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ նրանք փաստաթուղթը դիտարկում են իրավական տեսանկյունից և առաջին հերթին կարևորում են իրավական ճիշտ ձևակերպումները: Սա

Թբիլիսիում կայացել է Գ.Կոստանյանի և Գ. Բադիշվիլիի հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադիշվիլին քննարկել են ՀՀ և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կարևորվել է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում ՀՀ քաղաքացիների կողմից  կատարված

Հանրակրթությունը` գերակա ուղղություն

Յուրաքանչյուր տարի այս օրերին Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաքում տեղի են ունենում օգոստոսյան խորհրդակցություններ կրթության ոլորտի աշխատողների մասնակցությամբ: Օգոստոսի 25-ին հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն, դպրոցի դահլիճում՝ շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, մեթոդմիավորումների նախագահների, մանկապարտեզների տնօրենների, աշխատակիցների մասնակցությամբ: Ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի(ԿԳՍ) նախարար Սլավա

ԵԿՄ ուխտագնացությունը շարունակվել է Հադրութ շրջկենտրոնում եւ Հադրութի Էդիլվա ձորակում

ԵԿՄ ուխտագնացությունը այսօր շարունակվեց Հադրութ շրջկենտրոնում եւ Հադրութի Էդիլվա ձորակում: Բոլոր հուշարձաններ այցելություններից զատ նաեւ տեղի ունեցան Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների օծման արարողություններ Հադրութում եւ Ուխտաձորում: Օծման կարգը կատարեց եզնիկ եպիսկոպոսը: ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԷԴԻԼԼՈՒ ՁՈՐԱԿՈՒՄ ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ Ողջո՛ւյն հարգելի ներկաներ՝ երկրապահներ, մայրեր, քույրեր. Ջերմագին երկրապահական ողջո՛ւյն Արցախ աշխարհին, Հադրութի վարչական շրջանին, Էդիլլու ձորակի բնակչությանը։

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության մեկնարկին մնացել են հաշված օրեր

Սեպտեմբեր ամսին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Կարևորելով համապետական նշանակության միջոցառման պատշաճ մակարդակով անցկացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ

Մամեդյարովը բողոքել է Միլիցա Մարկովիչին. «Ազատություն»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչին, ով նախօրեին Բաքու է այցելել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույցը նախապատրաստելու նպատակով: Ադրբեջանական contact.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարար Մամեդյարովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի: Ողջունելով Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ունեցած

Վենետիկցիները համոզել են

Գեւորգ Դանիելյան. Երկրորդ փուլի հնարավորությունն ամրագրվելու է ընտրական օրենսգրքով «Խորհրդարանական կայուն մեծամասնությունն ինքնին հանրային իշխանության իրականացման և քաղաքական գործընթացների երաշխիք է, որին այս կամ եղանակով հակվում են ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող բոլոր երկրները: Քաղաքական հարատև տարաձայնություններն առնվազն իրենց հանգուցալուծումը պետք է ստանան ընտրություններից հետո և ողջամիտ սահմաններում հարկ է նախապատվությունը տալ խորհրդարանական կայուն մեծամասնության ապահովմանը:

Ռոբերտ Հակոբյան. 25 տարին քիչ ժամանակ է

Ռոբերտ Հակոբյանի կարծիքով՝ հնարավոր չէր բոլոր ցանկություններն իրականացնել

Գործընկերային կապեր հաստատելու առաջարկ՝ Կոլումբիայի Արմենիա քաղաքից

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Կոլումբիայի Հանրապետության Կինդիո դեպարտամենտի մայրաքաղաք Արմենիայի քաղաքապետի խորհրդական, քաղաքային խորհրդի անդամ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերիի հետ, ով Երևանում է ճանաչողական այցով, ինչպես նաև Արմենիայի քաղաքապետի անունից Երևանի քաղաքապետարանին համագործակցության առաջարկությունը փոխանցելու նպատակով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Արմենիայի քաղաքապետարանի նախաձեռնությունը` Վանո Վարդանյանը քաղաքապետի պատրաստակամությունն է փոխանցել

Օգոստոսի 31-ից Արտաշատի Երևանյան փողոցում կգործարկվի 2 արագաչափ սարք

Օգոստոսի 31-ից Արտաշատի Երևանյան փողոցում կգործարկվի 2 արագաչափ սարք Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ. օգոստոսի 31-ից կգործարկվեն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում տեղադրված 2 արագաչափ սարքերը՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: ՀՀ ոստիկանություն

Ժամանակին հասարակական հնչողություն ստացած դեպքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց (Տեսանյութ) 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին: Ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից նա հետախուզվում էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 29-ից` քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածների հատկանիշներով. 104-րդի երկրորդ մասի վեցերորդ կետ (շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն),

Ավարտվել է մանկահասակ երեխաների մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է 2 մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած երթեւեկության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց՝ շուրջ 40կմ/ժ արագությամբ։ Հասնելով Արմենակյան փողոցի թիվ

ԱՀ փոխվարչապետն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարին

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օգոստոսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է ՀՀ ԲՆ համագործակցությունն Արցախի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ՝ բնական ռեսուրսների պահպանության և շահագործման առումով: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած

Նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Իվան Կուխտային հետագա գործունեության մեջ: ՀՀ Նախագահը և

«Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը ճնշում էր փաստաբանական համայնքի վրա».փաստաբաններ

Երևան, օգոստոսի 25, 2015 թ.:  Փաստաբանների պալատի, իրավապաշտպանների և ՀԿ-ների արագ արձագանքի ու ճնշման շնորհիվ կարճվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս թեմայի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին փաստաբան Տիգրան Հայրապետյանը,  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գրասենյակի

Համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքներն ավելին են, քան կարելի էր ակնկալել. Ա. Ասատրյան

Համակարգային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի և 3 տարիների արդյունքները ամփոփելու նպատակով օգոստոսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այցելեցին  «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, որտեղ ծանոթացան «114» սոցիալական թեժ գիծ ծառայության աշխատանքներին, սոցիալական ոլորտում ներդրված նոր տեղեկատվական տեխնոլոգիաներին: ՀՀ աշխատանքի

«Մեզ օգնում են ընդամենը 14-15 տետրով, դե արի ու երեխաներիդ դպրոց ուղարկի». 14 երեխաների մոր դժգոհությունը (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետարանում 9 ու ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին կառավարության կողմից բնակարանների գնման վկայագրեր հանձնելիս, այդ ընտանիքի մայրերը դժգոհեցին, որ կառավարությունը գրեթե ուշադրություն չի դարձնում իրենց ընտանիքներին: Ըստ նրանց, բազմազավակությունը Հայաստանում ոչնչով չի խրախուսվում, անկախ երեխաների քանակից՝ իրենց ապրելու միակ միջոցը մնում է նպաստը: 14 երեխաների մայր Լուսինե Մելքոնյանն ասաց. «Բազմազավակ ընտանիքի կարիքներն այնքան շատ

Օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 542 երեխա՝ 294 տղա, 248 աղջիկ

Օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 30598 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 542 երեխա՝ 294 տղա, 248 աղջիկ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Ռեժիմը շարունակում է հաշվեհարդարի քայլեր կատարել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող: Իրականում նրան աշխատանքից ազատելու պատճառը նրա քաղաքական ակտիվ գործունեությունն է, որը երբեմն դրսևորվում է կտրուկ գործողություններով: Ռեժիմի համբերության բաժակը «լցվել է», քանի որ ս.թ. օգոստոսի

8 երեխաները բաց երկնքի տակ

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընտանիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազօրյա հացի համար: Վարսենիկ Ղուկասյանը ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը մանկապարտեզ չեն հաճախում: Գնելի մոտ

Տարածված տեսանյութում երեւում է Մհեր Սեդրակյանի որդու ընկերը (Տեսանյութ)

Վահան Մարտիրոսյանը պնդում է, որ իր մորը սպառնացել են

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031