Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իվան Կուխտայի հետ

Օգոստոս 25,2015 16:39

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ:
Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար:

ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի արգասաբեր աշխատանքը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, եւ խաղաղությունը երկրում  կվերահաստատվի:
Խորհրդարանի ղեկավարը Իվան Կուխտային հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան իր երախտագիտությունն է հայտնել խորհրդարանին եւ նրա ղեկավարին համագործակցության, դեսպանատան նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար: Իվան Կուխտան նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին եղել են փոխայցեր, արդյունավետ շփումներ երկու երկրների խորհրդարանականների միջեւ: Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծել է երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները եւ կարեւորել առաջիկա համագործակցության հեռանկարները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31