Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Նիկողոսյանին խորհրդականի կարգավիճակը պետք է եղել, որպեսզի կարողանա մուտք գործել ԱԺ տարածք. «Հրապարակ»

Օգոստոս 26,2015 10:21

«Անդրանիկ Նիկողոսյանը, նախ՝ իմ օգնականը չէր, այլ՝ խորհրդականը, բայց շատ վաղուց էդ խնդիրը դադարեցված է», երեկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեր զրույցում այսպիսի հայտարարություն արեց։

Ե՞րբ են Նիկողոսյանին ազատել Նաղդալյանի խորհրդականի պաշտոնից, մինչեւ վերջերս Նաղդալյանի գործուղումների լուսանկարներից երեւում էր, որ երիտասարդը տիկնոջ հավատարիմ ուղեկիցն է։ «Շատ վաղուց, այն պահից, երբ դադարեցվեց հայ-ռուսական բարեկամական ակումբի նախապատրաստումը, որովհետեւ իր խնդիրը դա էր»,- ասաց Նաղդալյանն ու անկեղծացավ, որ Նիկողոսյանին իր խորհրդականի կարգավիճակը պետք է եղել, որպեսզի կարողանա մուտք գործել ԱԺ տարածք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31