Օրվա լրահոսը
Կայացել է Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
Ս. թ. օգոստոսի 23-ին 88 տարեկանում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Խաչատրյանը: Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թ. Լենինականում (այժմ՝ Գյումրի): 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-48 թթ. սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, այնուհետև 1949-51 թթ. ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում։ Հետագայում դասավանդել է նույն
Հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում շարունակվում են նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ուսումնական բոլոր հաստատությունների հարակից տարածքներում, ՃՈ հետ համատեղ, կատարվել են համապատասխան գծանշումներ: Դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև շաբաթօրյակներ, որոնք շարունակվում են: ՃՈ հետ աշխատանքներ են տարվում նաև սեպտեմբերի 1-ից ուղևորափողադրումները պատշաճ
Հայաստանի հարկադիր կատարողները Ռուսաստանի Նովգորոդի մարզում մասնակցում են «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառմանը
Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են Ռուսաստանի Նովգորոդի մարզի Պարֆինո շրջանում օգոստոսի 22-ին մեկնարկած “Հիշատակի հերթափոխ-2015” միջազգային ուսումնագործնական հավաքին: Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը: Միջոցառման բացմանն ընթերցվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը, որում մասնավորապես նշվել է.
ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին. Հր. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում վերլուծել է տնտեսական իրավիճակն աշխարհում. Համաշխարհային տնտեսությունը ցնցումներ է ապրում։ Դեռևս 2008-ից հետո ասել էինք՝ ոչինչ չի արվել ֆինանսական շուկաների հավասարակշռության համար, ու կանխատեսել էինք նոր ցնցումներ։ Նկատի ունեցեք, ոչ թե ընդհանրապես աշխարհի համար, այլ առանձին ռեգիոնների համար։ Հերթը Չինաստանինն է, որը մինչ այժմ շահում էր ցածր
Մաքրվում են հեղեղատար համակարգերը
Շարունակվում են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո և աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում: Վարչական շրջաններում շարունակվում են փոսանորոգման և փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման
«ԶԻԼ» բեռնատարի բախվելու հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մահացել է
Օգոստոսի 23-ին, ժամը 03.20-ին, Աշտարակի խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» բեռնատարի: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը` 1980 թ. ծնված Արման Դավթյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հանձնարարվել է խստացնել հսկողությունը չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 6 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև քաղաքաշինական նորմերի խախտման 8 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին,
Նախատեսվում են Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ
Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը` փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր: Սեպտեմբերի 1-ին և 2-ին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 25 դեպք է արձանագրվել: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մասնավորապես գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկաների հարակից տարածքներում, նաև Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր և հերթապահություն իրականացնել՝ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը վերացնելու նպատակով: «Պետք է ավելի
Օծվեց Սուրբ Խաչ եկեղեցին
Օգոստոսի 23-ին Սպիտակի տարածաշրջանի Շիրկամուտ գյուղում տեղի ունեցավ Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությունը: Բազմաթիվ ուխտավորների հետ հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք: 7-րդ դար թվագրվող Չիչխանավանքը, որ մեզ հասել էր խոնարհված վիճակում, հնագույն սրբավայրերից է: Վանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունից: Քանի որ պատմական աղբյուրները լռում են
Այս տարի մարզաառողջարանային ճամբարներում հանգստացել է 1175 երեխա
Ընթացքի մեջ են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացմանը զուգահեռ տեղերում կազմակերպել նաև համակարգի կառավարմանը տիրապետելու դասընթացներ, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ամառային
Ստյոպա Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նահանջ ունի անգամ գործող Սահմանադրությունից
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագծով առնվազն ժողովրդավարության մեկ մակարդակ պակաս ունենք
Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ՀՀ նախարարին կից ստեղծվելիք հանրային խորհրդի աշխատակարգը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը օգոստոսի 21-ին հասարակական կազակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է «ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստում քննարկվել էին քաղաքականության մշակմանը քաղաքացիական հասարակության մասնակցության հիմնախնդիրները, հանդիպումը նպատակ ուներ քաղ. hասարակության ներկայացուցիչների հետ
Այվազյանը վրդովված է. «Հերի՛ք ա, թող ցույց տան թուղթը, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել» (Տեսանյութ)
Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ Տաբածղուրի լճի խնդրում եւ առհասարակ ինքն անմեղ է
Բլոգերային ճանաչողական ճամփորդություն՝ «Պատմություններ հարևաններից»
Օգոստոսի 25-ին «Պատմություններ հարևաններից» խորագրով բլոգերային ճանաչողական ճամփորդության մասնակիցները կհանդիպեն Երևանում: Օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 1-ը 20 երիտասարդ մասնակիցներ՝ տասը Հայաստանից, տասը Թուրքիայից, հավաքվել են միասին ճամփորդելու Թուրքիայով և Հայաստանով: Իրենց տպավորությունների մասին նրանք գրում են https://nachbarschaft.orient-netzwerk.de/ բլոգում: Նրանց հաղորդակցման լեզուն գերմաներենն է: Առաջին օրվա տպավորությունների մասին թուրք մասնակից Իպեկը ոգևորված գրում է. «Երբ էլ
ԿԲ-ն ու փոխանակման կետերը միջոցներ են ձեռնարկում, որպեսզի սպեկուլյատիվ խաղ չսկսվի
Հանգիստ եղեք. Կենտրոնական բանկը 1 միլիարդ 702 միլիոն դոլար ունի
«Կարմիր գծերը» սկսել են ավտոշուկայի ծառայություն մատուցել
«Փարքինգ սիթի սերվիզը», որն ի սկզբանե կոչված էր ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու, աստիճանաբար փոխում է բիզնեսի ուղղությունը: Այս ընկերության «կարմիր գծերը», որոնք քաշված են մայրաքաղաքի փողոցներով մեկ, վերածվել են բացօթյա «մինի» շուկաների: Ով վաճառելու կամ վարձակալության տալու շարժական գույք ունի, բերում՝ կանգնեցնում է «կարմիր գծերում»՝ այդկերպ սահմանափակելով մյուս վարորդների՝ այս վճարովի ավտոկայանատեղիից օգտվելու իրավունքը: Լուսանկարում Մաշտոցի
Կարող ենք Գերմանիայից առաջ անցնել (տեսանյութ). a1plus.am
«Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը 25 տարի է՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ուսումնասիրմամբ է զբաղվում։ Առաջարկում է, որպեսզի մեր երկիրը վերջապես օգտվի դրանցից, քանի որ այլ պետություններ վաղուց արդեն անցել են արևային էներգիայի սպառմանը։ «Այսօր արդեն մատչելի է արևային էներգիան»,-ասում է նա։ Բայց, չնայած սրան, պետությունը, նրա համոզմամբ՝ ոչ մի քայլ չի ուզում
ՀՀ գլխավոր դատախազությունը` Վահան Մարտիրոսյանի գործով հակասական պնդումների մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով ԶԼՄ-ներով տարածվող տեղեկատվությունը և հանրության հետաքրքրությունը Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կարինե Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ, տեղեկացնում է. Օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Գաջեգործների 22/4 տան բնակիչ Վահան Մարտիրոսյանը ոստիկանության Էրեբունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգոստոսի 14-ին` ժամը 23:45-ի սահմաններում,
Պլանային ջրանջատում Աջափնյակում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 190, 194, Մարգարյան փող. 2-րդ նրբանցքի 7/1, 7/2, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20/2, 20/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և
«Մինչեւ հիմա որ ընդդիմություններ են եղել, ասել են՝ հեռացի՛ր, հեռացի՛ր, արդյո՞ւնք է եղել». Մելքումյան (Տեսանյութ)
ԲՀԿ պատգամավորը հեգնում է՝ ասենք թե գնացիր հրապարակում միտինգներդ արեցիր, վրաններդ խփեցիր, մի ամիս էլ նստած ես, դրանից ի՞նչ օգուտ
Հստակեցվում է նաեւ բուժօգնության որակի սահմանումը, ստեղծվում են բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ
Բժշկական ծառայությունների որակը եւ անվտանգությունը բարելավելու, բնակչության առողջությունը պահպանելու նպատակով՝ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, բացի արդեն գործող չափորոշիչներից, հստակեցվում է նաեւ բուժօգնության որակի սահմանումը, ստեղծվում են բուժօգնության որակի գնահատման չափորոշիչներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Ըստ նրա, այս ամենով փորձ է արվում կարգավորել դաշտը. «Բուժօգնության որակն, ինքնին, շատ բարդ հասկացություն
ՀՅԴ-ն պատասխանում է Շարմազանովին. 2018-ին ՀՀԿ-ն իշխանություն չի լինելու (Տեսանյութ)
«Հավերժ ոչինչ չկա այս լուսնի տակ, աղջի՛կս»,- ասաց պարոն Վարդանյանը:
Հիմնադիր խորհրդարանը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը
«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ
Քննչական կոմիտեի քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Սամվել Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը իր հարցաքննության արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ: Բացի այդ, նույն հարցաքննության արձանագրության մեջ առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ
Գերման Ստերլիգովն Ադրբեջանի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ. Lifenews
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբաններն Ադրբեջանի դեմ հայց են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս տեղեկությունը «Lifenews»-ին հայտնել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը։ Թեեւ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը, Ադրբեջանում հարուցված քրեական գործը չի կարճվել։ Սակայն Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերման Ստերլիգովին մուտք գործել երկրի տարածք եւ դրանով վերջինիս զրկել են պաշտպանվելու հնարավորությունից։ «Մեր կողմից
Ավետիք Իշխանյան. «Հուսահատությունից մենք եկել ենք ասուլիսի»
Նա կարծում է, որ Սողոմոն Քոչարյանի գործում խախտվել են բոլոր նորմերը
Համահայկական խաղերը՝ մրցասպարեզներից դուրս
Գրեթե տասն օր է, ինչ Համահայկական 6-րդ ամառային խաղերն ավարտվել են, սակայն այդ առիթով Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերը չեն շտապում իրենց երկրներ վերադառնալ: «Առավոտի» տեղեկություններով, պատվիրակություններ կան, որոնց մի մասը դեռ Հայաստանում է: Նրանք մնացել են, որպեսզի ավելի մոտիկից ու ավելի լավ ճանաչեն Մայր Հայրենիքը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարուն համընկած Համահայկական համաշխարհային խաղերը բոլոր
Ստյոպա Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունների նախագծում իշխանության ճյուղերի ճշգրիտ տարանջատման խնդիրը լուծված չէ (Տեսանյութ)
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ առաջարկված նախագծում ընդամենը ունենք ուժային կենտրոնի տեղափոխություն:
Ավագանու ՀՀԿ անդամի փոխարեն լիներ մի անպաշտպան քաղաքացի, կպատժվեր օրենքի ողջ խստությամբ. Անահիտ Բախշյան
Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երևանի Բաբաջանյան 18/3 հասցեում Երևանի ավագանու ՀՀԿ անդամ Գևորգ Խաչատրյանի կողմից հողազավթման մասին, սակայն` ապարդյուն: Պարոն Ասատրյանը համառորեն պնդում է, որ հողազավթման դեպք առկա չէ այն դեպքում, երբ Քաղաքապետի բառերով որակված «անօրինական» փոսն անմիջապես իմ պատուհանի տակ է գտնվում և

















































