Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հարկադիր կատարողները Ռուսաստանի Նովգորոդի մարզում մասնակցում են «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառմանը

Օգոստոս 24,2015 16:13

Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են Ռուսաստանի Նովգորոդի մարզի Պարֆինո շրջանում օգոստոսի 22-ին մեկնարկած “Հիշատակի հերթափոխ-2015” միջազգային ուսումնագործնական հավաքին: Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:

Միջոցառման բացմանն ընթերցվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը, որում մասնավորապես նշվել է. «Հիշատակի հերթափոխ» ծրագրի շրջանակներում երիտասարդների մոտ հայրենասիրական գիտակցության, նրանց հայրերի, պապերի նկատմամբ հավատարմության զգացումի, քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամության ձևավորման մասով իրականացվող պարբերական և նպատակաուղղված աշխատանքն օգնում է երիտասարդ սերնդին աշխարհայացքի, որոշակի արժեքային կողմնորոշումների, կենսական դիրքորոշման, ինքնորոշման ունակության ձևավորման հարցում»:

Սա Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական հինգերորդ հավաքն է` Սմոլենսկի, Բրյանսկի, Կալուգայի և Օրլովի մարզերից հետո, որտեղից Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները վերադարձել  են շնորհակալագրերով և պատվոգրերով:

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ Հայաստանի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները, Հայաստան վերադառնալով, Ավետիք Հովհաննիսյանի հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվել են զոհվածի շիրիմի գտնվելու վայրը:

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31