Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ստերլիգովն Ադրբեջանի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ. Lifenews

Օգոստոս 24,2015 14:40

Ռուս գործարար Գերման Ստերլիգովի փաստաբաններն Ադրբեջանի դեմ հայց են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս տեղեկությունը «Lifenews»-ին հայտնել է Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը։

Թեեւ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի նկատմամբ հետախուզումը, Ադրբեջանում հարուցված քրեական գործը չի կարճվել։ Սակայն Ադրբեջանի իշխանություններն արգելել են Գերման Ստերլիգովին մուտք գործել երկրի տարածք եւ դրանով վերջինիս զրկել են պաշտպանվելու հնարավորությունից։

«Մեր կողմից քայլեր են ձեռնարկվում քրեական գործը դադարեցնելու համար։  Գերման Ստերլիգովը չի կարող մուտք գործել Ադրբեջան, որպեսզի փաստաբանների հետ իր պաշտպանության համար պայմանավորվի։ Դրա հետ կապված մենք հայց ենք պատրաստում Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ եւ այն մոտակա ժամանակներս կտրվի»,- պատմել է փաստաբանը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31