Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Բաղրամյանում

Անցնելով նախագահականի դիմացի մայթ, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը սուտասան է:

Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին եւ Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային: ԵԱԴ պատվիրակությանն ուղեկցում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները, մասնավորապես

Դպրոցից հետո մյուս երեխաների պես ոչ թե տուն են գնում` այլ խնամքի կենտրոն (Տեսանյութ)

«Փարոս»-ում գտնվող ընտանիքների երեխաները գիշերօթիկ կենտրոնում են ապրում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվեց Առաքել Մովսիսյանի գործով ներկայացված բողոքը

2015 թ. օգոստոսի 31-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, քննվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ բերված բողոքը: Հիշյալ որոշումը

Սիսիանի կրթամշակութային օջախների առաջնահերթ խնդիրները

Սիսիան քաղաքում կրթամշակութային հաստատությունների պահպանման հիմնախնդիրները գլխավորապես կապված են կառույցների հիմնանորոգման և սոցիալական հարցերի հետ: Օգոստոսի 31-­ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ եղավ Սիսիանի որոշ նմանատիպ կառույցներում, ծանոթացավ դրանց հաջողություններին և խնդիրներին: 95 տարվա պատմություն ունեցող Սիսիանի քաղաքային գրադարանի ֆոնդում 155 հազար 387 կտոր գիրք կա: Գրադարանն ունի շուրջ

Կացարան պահանջող ինքնաշղթայված սիրիահայը սպառնում է դիմել ավելի ծայրահեղ քայլերի. «Ազատություն» ռադիոկայան

Կառավարությունից հակադարձում են՝ «պետության միջոցները սուղ են, նոր կացարան ստեղծել չեն կարող, եղածներն էլ զբաղված են»:

Ոսկեվանում միջոցառման ժամանակ լսվել են կրակոցների ձայներ

Բաղանիսի գյուղապետ . «Ադրբեջանցիներին չհաջողվեց խանգարել մեր միջոցառումը»

Քանի-քանի երեխաներ, աղքատության պատճառով դպրոց չեն հաճախելու. «Շիրակ կենտրոն»

Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ: Նրանց թվում կան ընտանիքներ, ովքեր աղքատության պատճառով փորձում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել: «Շիրակ կենտրոնը» երրորդ տարին է ուսումնական նոր տարվա նախաշեմին, իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով»

Առաքել Մովսիսյանին «ամոթի սյանը» գամեն, աշխատավարձից զրկեն, թե մանդատից. «կբռնաբարեմ» բառի հետեւանքները

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքը, թե ինչքանով է այն համապատասխանում պատգամավորի էթիկայի նորմերին: Հանձնաժողովին էր դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԲ) Վանաձորի գրասենյակը՝ խնդրելով գնահատական տալ Առաքել Մովսիսյանի այն սպառնալիքներին, որ պատրաստ է գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կամ նրա ընտանիքի հասցեին որեւէ

Ներառական դպրոցներին տրամադրվող պետական ֆինանսները ծախսվում են ոչ թե մասնագետ պահելու, այլ՝ սննդի վրա (Տեսանյութ)

Հաշմանդամություն ունեցող հազարավոր երեխաներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից

Ավարտվել է ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, անհայտ անձի կողմից քաղաքացի Գ. Պ.-ին

Վահան Բաբայանը`ԲՀԿ-ի` խմբակ լինելու մասին. «Զառանցանքներ չեմ մեկնաբանում»

ԲՀԿ-ին բազմիցս քննադատել են սահմանադրական փոփոխությունների հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար: Հնչել են տարբեր որակումներ: Գրող, հրապարակախոս, ՀԱԿ անդամ Առաքել Սեմիրջյանն, օրինակ, այս հարցում շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին, որ կարողացավ ի վերջո ցույց տալ այդ ուժերի իրական դեմքն ու քաղաքական դաշտի դեգրադացումը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանի հետ հանդիպած քաղաքական ուժերն ընդամենը

 Անիի ոստիկանապետի ու մի քանի այլ ոստիկանների գործերը ընկել են ՀՔԾ

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Է. Հովհաննիսյանը, որն առավել հայտնի է Շոթա անվամբ ու Գյումրու կենտրոնական շուկայի սեփականատերերից է, նրա տեղակալները, ոստիկանության քրեականի պետն ու բաժնի հերթապահները թույլ են տվել որոշակի չարաշահումներ, որը սկսել է քննել Հատուկ քննչական ծառայությունը: Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով պարզաբանել,

Պլանային ջրանջատում Աջափնյակում և Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան 20/2, 20/3, Մարգարյան 2-րդ նրբանցքի 7/2, 9, 11 համարների և թիվ 166 մանկապարտեզի ջրամատակարարումը: ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք

ԲՀԿ-ի հետ քննարկումները կիսատ են մնացել

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի եւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո ԲՀԿ խմբակցության եւ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնագիտական հանձնաժողովի եւ ԲՀԿ-ականների միջեւ Սահմանադրական բարեփոխումների վերջնական նախագծի շուրջ հավանաբար եւս մեկ քննարկում կլինի, քանի որ այսօր մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում

Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈՒՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորեց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նրանց մաղթեց բեղմնավոր ուսումնական տարի։ Նախարար Նալբանդյանը բարի երթ մաղթեց ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին`

Շնորհավորանք Արցախի անկախության օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ  ԼՂՀ իշխանություններին ու Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Անկախության եւ ազատ ապրելու իրավունքը նվաճելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել հայոց անկախ Արցախի գոյությունը որպես հայկական ինքնուրույն եւ ժողովրդավարական երկրորդ

Նարեկ Սարգսյան. «Նրա Վահագնի թաղամասի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր»

Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ազգային գործարար և բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Նա Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներից առաջինների թվում էր, որ հաստատվեց Հայրենիքում և արմատներ ձգեց՝ կառուցելով ոչ միայն իր հայկական տունը, այլ արարատահայաց մի ողջ թաղամաս՝ Վահագնի թաղամասը՝ որի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր… Այս խորհուրդն ունեցան ի դեպ, նրա բոլոր

Ցավակցական հեռագիր գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ ցավով տեղեկացա ականավոր ռազմական ու պետական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի մահվան մասին: Գուրգեն Դալիբալթայանը մեծ ավանդ է ունեցել հայոց բանակի կազմավորման ու զորացման գործում՝ իր անունը թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Արցախի

Խադիջա Իսմայիլովան դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման

Քիչ առաջ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային դատապարտեց 7.5 տարվա ազատազրկման: Այս տեղեկությունը հաղորդել է Sputnik.az-ը: Հիշեցնենք, որ դատախազ Ռամզան Գադիեւը դատարանին խնդրել էր Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման եւ նշել էր, որ լրագրողի մեղքն ամբողջովին ապացուցվել է: Խադիջա Իսմայիլովան մեղադրվում է մարդուն ինքնասպանության հասցնելու մեջ: Նա նաեւ մեղադրվում

 Ազերիների գնդակոծությունից սահմանամերձ դպրոցը պաշտպանող պատ է կառուցվում

Մարզպետը Հ. Աբովյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Բարեկամավանի դպրոց

«Բա ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել». ԱԺ նախագահը Ռուբեն Հայրապետյանի մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, կայուն մեծամասնության դրույթը Սահմանադրության նախագծից պետք է տեղափոխվի Ընտրական օրենսգիրք: Նա այսօր ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն էլ կմտածի այդ մասին, կգան համաձայնության: Հարցին, թե մտահոգվո՞ւմ է սահմանադրական փոփոխությունները տապալելու համար սպասվող «ոչ-ի» արշավից, Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ-ի համար ենք մտահոգվում, որովհետեւ այս տարիների ընթացքում հասարակության մեջ հազիվ ամրապնդվեց, թե ընդդիմությունն

Գեւորգ Գեւորգյան. «Դեռ չգիտենք՝ ինչ է լինելու «Հայֆիլմի» հետ»

 Ըստ կինոկենտրոնի տնօրենի, «Հայֆիլմի» վերադարձը լավ կինո նկարելու հետ կապ չունի

«Տնտեսական կայունությունը մոտենում է գերեզմանին». Հր. Բագրատյանը բարկացել է. «Ա1+»

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԿԲ-ն ներկայացրեց իրենց ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախագծերի փաթեթ: ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ ոչ մի նոր տեղակալ էլ պետք չէ ԿԲ-ին. «ԿԲ խորհրդի անդամներից մեկի վրա դրեք հավելյալ նոր պարտականությունները. ԿԲ-ն պետք է գործ

Բաղրամյան 26-ի վրա այդպես էլ չգրոհեցին

20 օրից ավելի ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերին իրազեկում-հրավերքներ էր ուղարկվում առ այն, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին գրոհ է նախապատրաստվում Բաղրամյան 26-ի՝ նախագահական նստավայրի վրա: Իրազեկում-հրավերք ուղարկողներին  կամ ուղարկողին ֆեյսբուքում բացահայտել հնարավոր չեղավ, քանի որ համապատասխան տողում նշվում էր, որ պետք չէ փնտրել հրավերքը տարածողին, քանի որ սա համայն հայության կողմից կազմակերպված ակցիա է եւ

Եվրոպական դատարանը բեկումնային վճիռ է կայացրել ղարաբաղյան փախստականների գործով

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակի՝ քաղաքական դաշտում ստեղծված փակուղային իրավիճակի պատճառով ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղահանված ընտանիքներին փոխհատուցումների վճարման գործընթացը կարող է ձգձգվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շրջադարձային որոշում է կայացրել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ունեզրկված հայ եւ ադրբեջանցի փախստականների օգտին, սակայն փոխհատուցման մեխանիզմների եւ չափի մասին պաշտոնական Երեւանն ու Բաքուն դեռեւս լռում են:

Լեւոն Ջուլֆալակյան. «Լաս-Վեգասում փորձելու ենք միանգամից օլիմպիական վեց ուղեգրերն էլ նվաճել եւ պայքարել մեդալների համար»

Օրեր առաջ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել էր Լաս-Վեգաս՝ աշխարհի առաջնություն մեկնող ըմբիշների անունները: Մեկնելուց առաջ մեր ընտրանին «Հավաքականների կենտրոնում» բաց մարզում անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ: «Հավաքականն անցել է պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել մրցաշարերին: Գոհ եմ մեր բոլոր մարզումներից ու մրցաշարերից: Տղաները լավ են մասնակցել: Բոլորս էլ քաջ գիտակցում

Հայաստանի չեմպիոնները մեկնարկում են շախմատի աշխարհի առաջնությունում

Վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են, համապատասխանաբար, 61 եւ 47 շախմատիստներ: Հայաստանը տղաների եւ աղջիկների մրցապայքարներում ներկայացված է լինելու մեկական մասնակցով: Նրանք են. հանրապետության չեմպիոններ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վրաերթի ենթարկվածը մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի

Օգոստոսի 31-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ դիահերձարան է տեղափոխվել 1955 թ. ծնված Դավիթ Դավթյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Դ. Դավթյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ձեռնարկվում են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930