Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան 26-ի վրա այդպես էլ չգրոհեցին

Սեպտեմբեր 01,2015 15:51

20 օրից ավելի ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերին իրազեկում-հրավերքներ էր ուղարկվում առ այն, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին գրոհ է նախապատրաստվում Բաղրամյան 26-ի՝ նախագահական նստավայրի վրա: Իրազեկում-հրավերք ուղարկողներին  կամ ուղարկողին ֆեյսբուքում բացահայտել հնարավոր չեղավ, քանի որ համապատասխան տողում նշվում էր, որ պետք չէ փնտրել հրավերքը տարածողին, քանի որ սա համայն հայության կողմից կազմակերպված ակցիա է եւ բոլորս ենք պարտավոր դրան մասնակցել:

Այսօր ժամը 3-ին նախագահական նստավայրի մոտ, սակայն, այդպես էլ ոչ ոք չեկավ ու գրոհը բնականաբար չկայացավ: Նշենք, որ ֆեյսբուքյան հրավերին մի քանի հարյուր մարդ էր միացել:

Սիրահարների զբոսայգում ժամը 16.00-ին նախատեսված «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիան վերահսկելու համար այդ տարածքում պտտվող ոստիկանները աչքի պոչով հետեւում էին նաեւ Բաղրամյան 26-ի վրա հավանական գրոհողին ու միմյանց հետ զրույցներում տարբեր հումորներ անում դրա վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930