Օրվա լրահոսը
Վահան Մարտիրոսյանը դիմելու է եվրոպական կառույցներին
Նա պնդում է, որ դատախազության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հերքում է դատախազության տարածած հայտարարությունը, ըստ որի նրա ցուցմունքներում հակասություններ կան, եւ հայտնի միջադեպը, որտեղ, ըստ նրա, ներգրավված են եղել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորից, եղել է կենցաղային հողի վրա(հաղորդագրության հիման վրա՝ վիճաբանություն է եղել
Թմրանյութ՝ կոշիկների միջից
Օգոստոսի 26-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների զգոնության շնորհիվ կալանավոր Կ. Ս.-ի անձնական զննությամբ վերջինիս կոշիկների միջից հայտնաբերվել է կանաչավուն բուսական զանգվածով երկու պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուրը՝ 17,3 գրամ քաշով: Բուսական զանգվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին Լուսանկարը` արխիվային
Ինչու է «Ժառանգությունը» մերժել Սերժ Սարգսյանին. «էլ իմաստը ո՞րն էր այս հանդիպման»
Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում» լուրջ տարաձայնություններ են ունեցել Բաղրամյան 26 գնալու հարցի շուրջ
ՌԴ-ում է հայկական ստորաբաժանումը
ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2015» զորավարժությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ից ՌԴ-ում է գտնվում հայկական ստորաբաժանումը: Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Շարահրապարակում բարձրացվել են մասնակից երկրներիª Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի դրոշները, հնչել պետական օրհներգերը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի
Վարուժան Ավետիսյան. «Վենետիկի հանձնաժողովի անդամը գերազանցել է իր առաքելությունների սահմանները»
Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսը, արտահայտվելով այն քաղաքական ուժերի մասին, որոնք ցանկանում են բոյկոտել սահմանադրական բարեփոխումները, հայտարարել էր. «Քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, նրանք իսկական քաղաքական գործիչներ չեն»: Aravot.am-ը Սահմանադրական փոփոխությունները բոյկոտող ուժերից մեկի` Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կգնահատի այս հայտարարությունը, նա պատասխանեց.
Սեպտեմբերի սկզբից տաք հոսանքներ կներթափանցեն. «Ա1+» (տեսանյութ)
Ներկա պահին հանրապետության տարածքում ջերմաստիճանը նորմայից ցածր է 5-7 աստիճանով: ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացում ակնկալվում է հաջորդ շաբաթվանից: «Օգոստոսի 30-ից սկսած օդային հոսանքներն աստիճանաբար կսկսեն փոխել իրենց ուղղությունը: Կրկին մեր հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այսինքն`
Իրան–Հայաստան 400 ԿՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի պահպանումը եւ շահագործումը ծանր բեռ է լինելու մեր էներգետիկ համակարգի վրա
Ինչո՞ւ են երրորդ գիծը կառուցում, եթե այն 2027 թվականից շուտ չի օգտագործվելու Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցման մասին կառավարության օգոստոսի 13-ի նիստում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ոչ միայն չի օգտագործվելու մոտակա տարիներին, այլեւ այդ գծի պահպանումը եւ շահագործումը ծանր բեռ է լինելու մեր էներգետիկ համակարգի վրա: Այս կարծիքին
Վթարային ջրանջատում Էրեբունիում և Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացու 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի 100-ից-174, Ծխախոտագործների 45-ից-117 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված
Սոցիալապես անապահով ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին տրվող դրամական օգնության մասին
Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 դրամ:
Լարիսա Ալավերդյան. «Արդյոք Սերժ Սարգսյանն է պնդո՞ւմ վերարտադրությունը, թե՞ օլիգարխական խումբը»
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հանրապետականի մեծամասնություն ունենալու հնարավորությունը քչացել է
«Ինչ է, թե «Զապադը» մեզ երկու մանեթ աշխատավարձ է տվել, ասում ենք՝ Ռուսաստանը թող փլուզվի» (Տեսանյութ)
ԿԲ-ն կուրսն արհեստական պահում է, որ դրամն ընդհանրապես չոչնչանա
Դեպրեսիան հորինվել է դեղորայք վաճառելու համար. հոգեբան (տեսանյութ). a1plus.am
Աշնանային դեպրեսիան հորինված հասկացություն է. պնդում է հոգեբանական գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը: Արհեստական այս հասկացությունները, ըստ մասնագետի, հորինված են դեղեր վաճառելու համար. «Որ դեղորայք վաճառեն հետաքրքիր, անտիդեպրեսանտներ և այլն, բուսական տարբեր տեսակի կամ չգիտեմ օվկիանոսի տակից գտնված շատ բարդ բանաձևով, ֆորմուլայով դեղորայքներ, որոնք ձեզ կփրկեն այդ դեպրեսիայից կամ կօգնեն ձեզ ավելի լավ աշխատել: Էլի մարկետինգ,
Կին ամբաստանյալը միջնորդել էր կաշառքի գործով
Կին ամբաստանյալի գործողություններն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել, որպեսզի կայանա կաշառք տվողի եւ ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնությունը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Ֆերոյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը՝ Անգին Ղուկասյանը, «Դատական դեպարտամենտի գործով» մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու գործով չէր կարող մեղադրվել, քանի որ չի հանդիսացել պաշտոնատար անձ: Հետեւաբար, նրան երկու
Սերժ Սարգսյան. Հավատացեք, որ չարությամբ որևէ լավ գործ հնարավոր չէ անել
Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի խնայելու, որպեսզի դուք գիտելիք ստանաք, որպեսզի կատարելագործեք, ավելացնեք ձեր պաշարը և դառնաք լավ մասնագետներ, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ քաղաքացիներ, լավ մարդիկ:
«Մենք ճկուն ենք գերտերությունների հետ, ի տարբերություն Թուրքիայի» (տեսանյութ). a1plus.am
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ սպասելի էին։ «Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այդ երկրի ներքին և արտաքին քաղաքական լարված իրավիճակը տեղավորվում է գերտերությունների միջև առկա պայքարի համատեքստում։ Թուրքիայում տեղի ունեցող քրդական բախումները, Միլի մեջլիսում առկա անհամաձայնությունները հանգեցրին այս ընտրությունների անցկացմանը։ Բացի այդ, Էրդողանին չհաջողվեց արևմտյան գերտերությունների հետ շտկել հարաբերությունները»։ Սակայն,
Արամ Սաթյանն ասաց եւ արեց
Երբ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Սաթյանը 2013թ. աշնանը ընտրվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, հայտարարեց, որ ի սկզբանե որդեգրելու է սկզբունք. գործունեությունն առավելագույնս հասանելի ու թափանցիկ դարձնելու համար ունենալ բազմաֆունկցիոնալ կայք: 2014թ. փետրվարին շահագործման հանձնվեց միության պաշտոնական կայքը՝ Composers.am-ը: Այնուհետեւ յուրաքանչյուր տեղեկատվություն սկսվեց օպերատիվ տեղադրվել ոչ միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որը բացվել էր
Ամբողջ հավաքականով՝ ընդամենը երեք հաղթանակ
Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի 30-րդ հոբելյանական առաջնությունը կշարունակվի առանց հայաստանցիների: Այսօր մեր վերջին երկու մասնակիցները՝ մինչեւ 81 կգ քաշայիններ Ռաֆայել Դավթյանն ու Անդրանիկ Չափարյանը, նույնպես ոչնչով աչքի չընկան: Եթե Չափարյանը գոնե մեկ հաղթանակ տարավ, Դավթյանը առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց: Ընդհանրապես, Հայաստանի ձյուդոիստները խիստ անհաջող հանդես եկան աշխարհի այս առաջնությունում: Բավական է ասել, որ մեր
Գիշերը ավտոմեքենաներից գողություն կատարողին հայտնաբերեցին
Օգոստոսի 26-ին, ժամը 4.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելիքյան փողոցի թիվ 15 շենքի բակում ավտոմեքենայից գողություն է կատարվել: Ժամը 5-ին Մ. Մելիքյան փողոցի թիվ 13/Ա հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Հայկ Թ.-ն: Պարզվել է, որ նա նշված փողոցի թիվ 14 շենքի բակում կայանված, 1985
«Պատրաստ եմ իմ տեղը զիջել, ով կզարգացնի հեծանվային սպորտը»
Հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը՝ ոլորտի մասին Հունիսի 6-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ընտրվեց հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ: Ընդ որում՝ ընտրվել էր միաձայն, բայցի այդ՝ նախագահի միակ թեկնածուն էր: «Առավոտը» պարոն Սահակյանին խնդրեց նշել՝ որոնք են հեծանվային մարզաձեւի առաջ ծառացած մարտահրավերները: «Մենք այսօր երեկոյան պատրաստվում ենք դիմավորել մեր հավաքականին,
Մարկ Մուգալյանը պատմել է զինված միջադեպի մանրամասները. «Paris Match»
Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, որն օգոստոսի 21-ին առաջիններից է դիմադրել Փարիզ-Ամստերդամ գնացքում գտնվող ահաբեկչին, «Paris Match» թերթին պատմել է այդ միջադեպի մասին։ Նա ասել է, որ կնոջ հետ թղթախաղ է խաղալիս եղել, եբ նկատել է ուղեւորներից մեկի անհանգիստ շարժումները։ «Տեսա մի տարօրինակ մարդու։ Նա ծանր էր շնչում, փորձում էր ինչ-որ բան դնել պայուսակի
Լարիսա Ալավերդյան. Վենետիկի հանձնաժողովի պատասխանները եղել են համարժեք
Անհասկանալի է անգլերենով դիմելը Վենետիկի խմբի այն անդամներին, ում համար անգլերենը մայրենի լեզուն չէ:
Ծնվեց Երեւանի քաղաքապետի 6-րդ զավակը
Այսօր առավոտյան ծնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 5-րդ որդին։ Քաղաքապետը որոշել է նրան անվանել Գեւորգ: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը մինչ այս ուներ չորս որդի և մեկ դուստր։ Երեւանի քաղաքապետի ֆեյբուքյան էջն այս կապակցությամբ հեղեղվել է շնորհավորանքներով: «Առավոտը» միանում է շնորհավորանքներին:
Աշխարհահռչակ դիրիժորը կգա Երեւան
Սեպտեմբերի 3-ին «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Մեթան ծնվել է հնդկական ազնվական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մելի Մեթան, եղել է հայտնի երաժիշտ, ջութակահար եւ դիրիժոր։ Մեթա կրտսերն իր համար պատրաստել էր բժշկի կարիերա, սակայն
Վիճաբանություն և հարվածներ՝ գարեջրատան դիմաց
Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Վազգեն Առաջինի փողոցի թիվ 21/53 հասցեում գործող մթերային խանութից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: Պարզվել է, որ նա օգոստոսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, նշված փողոցում գործող գարեջրատան դիմաց, վիճաբանության ժամանակ, ոտքերով և բռունցքներով հարվածներ է հասցրել 1970 թ. ծնված Լյուդվիկ
Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը. ՀՖՖ
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
Միջուկային զենքը չի տարածվում, բայց մարտագլխիկներն էլ չեն ոչնչացվում
ՀՀ-ն`ընդդեմ միջուկային զենքի տարածման եւ զինաթափման
Բաքու՝ կիսագերու կարգավիճակով
Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 5-ը Բաքվում կայանալու է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 128 ուժեղագույն շախմատիստներ: Վերջերս հայտնի դարձավ, որ ընդառաջելով ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հորդորներին, որը հավաստիացրել է, թե Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության մակարդակով պաշտոնապես ստացել է Հայաստանի շախմատիստների անվտանգության երաշխիքներ, աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճած մեր չորս շախմատիստները համաձայնել են մեկնել հարեւան
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 28-29-ին առավելապես
Ղազախստանը`ցածր ռադիոակտիվությամբ ուրան մատակարարող բանկ
Միջուկային զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման դեմ
Լարիսա Ալավերդյան.Սահմանադրական փոփոխությունների շտապողականության պատճառը պետք է տեսնել քաղաքական դաշտում
Լարիսա Ալավերդյանը սխալ է համարում սահմանադրական փոփոխությունների նախագիծը մաս-մաս ներկայացնելը


















































