Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը. ՀՖՖ

Օգոստոս 27,2015 13:17

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Հայաստան-Ռումինիա հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը կանցկացնի մարզական հավաք: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:

 

Դարպասապահներ

Անատոլի Այվազով «Փյունիկ»

Գրիգոր Մակարյան «Բանանց»

Արտյոմ Կարապետյան «Միկա»

 

Պաշտպաններ

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»

Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ»

Արամ Շախնազարյան «Բանանց»

Արմեն Մանուչարյան «Բանանց»

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»

Իվան Մամախանով «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան)

 

Կիսապաշտպաններ

Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Սարգիս Շահինյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան «Շիրակ»

Կարեն Հարությունյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Աղվան Պապիկյան «ԳԿՍ Բելխատով» (Լեհաստան)

Շանթ Բեդրոսյան «Դե Գրաֆսհապ» (Հոլանդիա)

 

Հարձակվողներ

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Բանանց»

Արթուր Միրանյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա)

 

Ավելացնենք, որ սեպտեմբերի 7-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպմանը չմասնակցելու դեպքում Հայաստանի Մ-21 հավաքականին կարող է միանալ նաև Արտյոմ Սիմոնյանը:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31