Օրվա լրահոսը

Յունիբանկն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր

Հաճախորդների սպասումներին ընդառաջ գնալով` Յունիբանկը ներկայացնում է «U-Cash» նոր սպառողական վարկը, որը տրամադրվում է կանխիկ դրամով: Վարկի գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Շահավետ պայմանների շնորհիվ, վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Մինչև 150 000 դրամ գումարով

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 27-ին` գիշերը և երեկոյան ժամերին,

Վաղը Երեւանում ու այլ համայնքներում բողոքի ակցիաներ՝ ընդդեմ հոսանքի թանկացմանը (Տեսանյութ)

Ակտիվիստները համոզված են՝ եթե դատախազությունը զբաղվեր ՀԷՑ-ով, շատ լուրջ բացահայտումներ կաներ

Սուրիկ Խաչատրյանի մահափորձը Զաքարյանների միջադեպի հետ կապ ունի. փորձագետ

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ Սյունիքում ողբերգություն է տիրում: Այս մարզը նա այսօր «Հայելի» ակումբում նմանեցրեց համակենտրոնացման ճամբարին. «Որտեղ կա պարետ, մարդիկ, որոնք իրենց գոյությունը քարշ են տալիս ու չգիտեն՝ վաղը ում կծեծեն, ում կսպանեն կամ հաշմանդամ կդարձնեն: Բուդաղյանի սպանությունը տեղի ունեցավ, վերջում պարզվեց, որ ինքնապաշտպանություն էր: Վերջին խուլիգանությունը, երբ երկու եղբայրներին 60

Մշակույթի նախարարության վարչության պետը Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղարն է

 Սեյրանուհի Գեղամյանը նոր «կարգավիճակ» ունի

Մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է «Ազգային ժողովի գավաթի» հերթական խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, կրթության եւ սպորտի գործիչներ: «Ազգային

Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը  

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա

Փոխնախարար. «Ես չունեմ տեղեկատվություն, որ «Նատալի ֆարմում» կան կեղծ դեղեր» (Տեսանյութ)

Դեղոլորտի պատասխանատուներն ասում են, որ կեղծ դեղերի դեմ պայքարի հուշագրի ստորագրումից հետո , պայքարն ավելի արդյունավետ կլինի

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում կմրցեն բարձրակարգ երաժիշտներ

Հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն առանձնանում է մասնակիցների լայն աշխարհագրությամբ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Հայաստանյան մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած և առաջին փուլ անցած երիտասարդ ջութակահարներն ունեն փայլուն երաժշտական կենսագրություն, նրանցից շատերն արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ են։ Եվ պատահական չէ, որ այդ երաժիշտներն իրենց կենսագրությունում և մասնագիտական կարիերայում ցանկանում

Ղարաբաղի պատերազմում անհետ կորածներից գումար գողացողներին ազատազրկել են Ադրբեջանում. Кавказский узел

Ադրբեջանը 11 եւ 11.5 տարիների ազատազրկման է դատապարտել 4 հոգու, որոնք մեղադրվում էին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքների հանդեպ խաբեբայություններ անելու մեջ: «Кавказский узел»-ի փոխանցմամբ՝ երկու հոգի էլ պայմանական ազատազրկման են դատապարտվել: Վճռի համաձայն՝ 2009-2013 թվականների ընթացքում հանցագործների խումբը Լեռնային Ղարաբաղի պատերազմում անհետ կորածների եւ զոհվածների ընտանիքներին բնակարան տրամադրելու պատրվակով, Սումգայիթում

Տնակներում ապրող գյումրեցիների համար ՀՀԿ պատգամավորը մեղադրեց Լեւոն Տեր Պետրոսյանին

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը այսօր Գյումրին ծաղկացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին: «Գյումրու կացարանների խնդիրը տասից քսան տոկոսով այս տարի կարելի է լուծել Երեւանում կարմիր գծերից գանձվող գումարների հաշվին: Կան կարմիր գծեր ու տեսախցիկներ, որոնք երկու հոգի որոշել են գրպանել: Եկեք չթողնենք գրպանեն էդ գումարները եւ ու խեղճ ու

Զարուհի Փոստանջյան. «Եթե իրոք մտադրություն լիներ Սուրիկ Խաչատրյանին սպանելու՝ կսպանեին նրան» (Տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ Կոստանյանի հայտարարությունը, թե կդատի Սուրիկ Խաչատրյանին, մանկական խաղ է:

Ղարաբաղի հարցով հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերվեն. Aze.az

Երեկ Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստան ԱԳ նախարարների հանդիպման  ընթացքում, հնարավոր է, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք կարող են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված Մեծ խաղաղության համաձայնագրի պատրաստման սկիզբ հանդիսանալ: Այս մասին, ըստ ադրբեջանական Aze.az կայքի, հայտարարել է Հարավային համալսարանի դասախոս Ֆիրկետ Սադիխովը: «Պարզ է նաեւ մեկ ուրիշ բան. շատ կարեւոր է, որ Մոսկվան ճնշում

Դավիթ Հարությունյանը՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջից հրաժարվելու մասին

Ըստ Դավիթ Հարությունյանի, տեսականորեն կարող ենք ՀԷՑ-ի սեփականատիրոջից հրաժարվել

Սուրիկ Խաչատրյանն ԱԻՆ-ում հաբեր էր ընդունում, հետո նրան «մեկուսացրին» լրագրողներից (Տեսանյութ) 

Այս պահին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին «մեկուսացրել են» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրավիրված ասուլիսին ներկա էին մի շարք մարզպետներ, այդ թվում նաև Սուրիկ Խաչատրյանը: Ասուլիսից հետո Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ վարկածներ ունի՞ ով կարող էր կրակել իր վրա, քանի որ շատերն ասում են, որ սպանության փորձը բեմադրված էր:

Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, եղբոր որդունը՝ ծայրահեղ ծանր. 168.am

Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում այսօր գազալցակայանում սարքից պայթյուն էր տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրել էինք, պայթյունի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբի Հակոբյանը, եղբոր որդին՝ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արթուր Գասպարյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեքն էլ գտնվում

Դավիթ Հարությունյան. «Թող ՀԷՑ-ում քշեն «Լեքսուս», բայց դրա եւ գողության համար սպառողը չպետք է վճարի»

Դավիթ Հարությունյանը բացեց փակագծերը, թե ինչ է նշանակում, երբ ասում են, որ ՀԷՑ-ում գողություն է եղել

ԵԿՄ Աբովյանի կառույցի ղեկավարը խույս տվեց լրագրողներից

Իսկ Կոտայքի մարզային կառույցի որոշումն անփոփոխ մնաց

Ամբաստանյալը հայտնել է, որ նախաքննության փուլում քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ամբաստանյալ Վահե Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արարատի քննչական բաժանմունքի քննիչը իր վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  կազմել և քրեական գործին է կցել տրանսպորտային միջոցի զննության

Տիգրան Սարգսյանը դատի է տվել Փայլակ Հայրապետյանին և պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում. hetq.am

ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցադիմում է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին  «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը`

Պայթյուն գազալցակայանում

Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Հ.-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկումով, ինչից Ա.

Տարակարծություններ ԵԿՄ-ում (Տեսանյութ) 

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ԵԿՄ-ականների տարբեր թեւերում սպառնում են կրքեր բորբոքել

Truthly բջջային հավելվածը թույլ կտա անանուն կարծիքներ ստանալ ընկերներից

Երևան, Հայաստան, մայիսի 26 – հայկական «Սիմփլի Թեքնոլոջիս» ընկերությունն այսօր հայտարարեց Truthly բջջային հավելվածի թողարկման մասին: Հավելվածը թույլ կտա մարդկանց անկեղծ կարծիքներ ստանալ ընկերներից. կարծիքներ, որոնք սովորաբար չեն ասում դեմ առ դեմ: «Հետադարձ կապը (feedback)  արդյունավետ փոփոխության գլխավոր բաղադրիչներից է», – ասում է նախագծի հիմնադիրներից Ալեքսանդր Ադամյանը, «այն թույլ է տալիս մարդուն հասկանալ, թե ինչն

«Ֆինանսական բուրգի» գործով մեղադրողը փոխում է մեղադրանքը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սպասվում էր Ա. Երիցյանի մեղադրական ճառը Արթուր Անդրեասյանի քրեական գործով: Սակայն նա հանդես եկավ նոր միջնորդությամբ եւ հրաժարվելով մեղադրանքից, մասնավորապես՝ խարդախության դրվագով, ասաց, որ փոխարժեքի վերահաշվարկի արդյունքում է հանգել հետեւության, որ 1,5 մլն դրամի չափով տարբերություն կա, ուստի Արթուր Անդրեասյանի խարդախության մեղադրանքը փոխվեց խաբեությամբ, վստահությունը չարաշահելու

Տարածաշրջանային ծրագիրը նպաստել է Հայաստանում ապաստանի համակարգի կարողությունների զարգացմանը

Երևան. Մայիսի 26-27-ին Կիևում ընթացող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի եզրափակիչ համաժողովը համախմբեց տաս երկրների միգրացիայի ոլորտում պաշտոնատար անձանց` քննարկելու ձեռքբերված արդյունքները և հետագա համագործակցությանն ուղղված քայլերը: Տարածաշրջանային ծրագրի առանցքային ձեռքբերումներն են ապաստանի հարցերով զբաղվող կառավարության աշխատակիցների համար խորացված դասընթացների կազմակերպումը, ռուսերենով հետազոտական շտեմարանի ստեղծումը, ապաստանի ընթացակարգերի որակի ապահովման համար

Ավտոմեքենաներ, ընդունելություններ ու ընթրիքներ. Պատգամավորները բողոքում են կառավարության ծախսերից

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ անցյալ տարի ոչ մի մեքենա կառավարությունը ձեռք չի բերել, պատգամավորները պետք է ուրախանան

Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը

Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները: Այցի ընթացքում կայացել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանի

Խնդիրը պրն Ջավադյանի մեջբերումը չէ, այլ այն, որ նա դա ասում է մի տեսակ հրճվանքով. «Չորորդ իշխանություն»

Կենտրոնական բանկը կոմերցիոն բանկերին կարգադրում է ՀՀ քաղաքացիներին վարկեր տրամադրել միայն դոլարով, իսկ հետո, երբ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում այդ մարդիկ չեն կարողանում մարել տոկոսները, ասում է «ըհը, попались»:

«Պատրաստ եմ Սուրիկ Խաչատրյանի մարտավկան լինել, թող գա, բացատրի՝ ինչ է կատարվում»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը այսօր հայտարարեց, որ պատրաստ է լինել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարտավկան, միայն թե նա գա ու բացատրի՝ ինչ է կատարվում այդ մարզում: «Զանգեզուր, Սյունիք ասելով՝ պետք է հասկանայինք առատ հյուրասիրությունն է, ավանդույթները: Վերջին հաշվով տարազը Սյունիքից է դուրս եկել: Բայց արդեն մի քանի տարի է՝ Զանգեզուր, Սյունիք ասելով՝ լսում ենք կրակոցներ,

Զարուհի Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյանի արձակուրդների ծախսի եւ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին ներելու մասին

Հարավային Կորեայում ցողունային բջիջների կուրս անցնելու հայտնի այցի ժամանակ նախագահն օգտվել է պետական տրանսպորտային միջոցներից եւ անվտանգության աշխատողներին էլ հետն է տարել:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930