Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային ծրագիրը նպաստել է Հայաստանում ապաստանի համակարգի կարողությունների զարգացմանը

Մայիս 26,2015 12:56

Երևան. Մայիսի 26-27-ին Կիևում ընթացող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի եզրափակիչ համաժողովը համախմբեց տաս երկրների միգրացիայի ոլորտում պաշտոնատար անձանց` քննարկելու ձեռքբերված արդյունքները և հետագա համագործակցությանն ուղղված քայլերը: Տարածաշրջանային ծրագրի առանցքային ձեռքբերումներն են ապաստանի հարցերով զբաղվող կառավարության աշխատակիցների համար խորացված դասընթացների կազմակերպումը, ռուսերենով հետազոտական շտեմարանի ստեղծումը, ապաստանի ընթացակարգերի որակի ապահովման համար անհրաժեշտ գործիքների մշակումը,  որոնց արդյունքում բարելավվել է Հայաստանում փախստականների պաշտպանության համակարգը:

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորված և Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համաֆինանսավորված և իրականացված երկուսուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակն էր ամրապնդել և զարգացնել ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը ԵՄ արևելյան հարևանության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Մասնակիցների համար օգտակար էր նաև ակտիվ համագործակցությունը ԵՄ չորս անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի հետ: Երկուսուկես միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագիրը կենտրոնացված էր մասնակից երկրներում ապաստանի տրամադրման վերաբերյալ ընդունվող որոշումների որակի, արդարության և արդյունավետության բարձրացմանը:

Ազգային ապաստանի համակարգի համատեղ գնահատումն իրականացնելուց հետո Հայաստանը պարտավորվել է ամրապնդել առկա ձեռքբերումները, լրացնել  հայտնաբերված բացերը, ինչպես նաև նոր մեխանիզմներ մշակել որակի ապահովման նպատակով: «Բացերի վերլուծության հաշվետվության պատրաստումից ի վեր Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Իշխանությունները մասնավորապես մշակել են օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ իրավական դաշտում բացերը վերացնելու նպատակով, և ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ ընդունել 7 ստանդարտ ընթացակարգ՝ ապահովելու ապաստանի ընթացակարգերի  հետևողական կիրառումը  միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև նոր հաստիք են բացել ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվական հետազոտություն իրականացնելու համար»- ասաց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ պն. Քրիստոֆ Բիրվիրթը:

 

Ավելի քան 100 տարածաշրջանային համաժողովների, միասնական դասընթացների, ճանաչողական այցերի  և մասնագիտացված դասընթացների անցկացման շնորհիվ ծրագիրն օգնել է մասնակից երկրներին միջոցներ ձեռնարկել վերացնելու առավել լուրջ թերությունները և ընդլայնել ապաստանի հարցերով գործնական համագործակցությունը: ԵՄ անդամ երկրներն իրենց լավագույն գործնական խորհուրդներով և հարուստ փորձով են կիսվել տարածաշրջանում համեմատաբար վերջերս ստեղծված ապաստանի համակարգերի հետ: Արևելյան Եվրոպայի միգրացիայի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու որոշ  դասընթացային մոդուլներ, որոնք մշակվել են Ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող եվրոպական բյուրոյի կողմից ԵՄ անդամ երկրների համար: Այս մոդուլների ռուսերեն տարբերակի առկայության շնորհիվ նոր աշխատակիցներին և այլ երկրներին հասանելի են դարձել կարողությունների զարգացմանն ուղղված այդ գործիքները:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ պն. Գագիկ Եգանյանը բարձր գնահատեց միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանային ծրագրում «Միջազգային փորձն ու աջակցությունը կարևոր դեր են ունեցել Հայաստանում ապաստանի համակարգի հետագա զարգացման գործում» – ասաց պն. Եգանյանը:

«Refworld» վեբկայքի ռուսերեն տարբերակի մեկնարկը (www.refworld.org.ru), որը փախստականի կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ առանցքային փաստաթղթերի խոշորագույն առցանց շտեմարանն է համարվում, նպաստել է ծագման երկրների վերաբերյալ նոր, մանրամասն և օբյեկտիվ տվյալների առկա պահանջարկի բավարարմանը:  Ապաստանի հարցերով զբաղվող պաշտոնյաներն այժմ անվճար հիմունքներով համապարփակ և անկողմնակալ տեղեկատվության հասանելիության հնարավորություն ունեն, որը կօգնի նրանց ապաստանի դիմումների վերլուծության հարցում:

2013թ. դեկտեմբերից ի վեր ռուսերենով ավելի քան 10.000 փաստաթուղթ է ներբեռնվել կայք, ներառելով հաշվետվություններ, ուղեցույցներ,  խորհրդատվական թերթիկներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, ԵՄ ապաստանի նորմատիվ իրավական ակտեր  և համապատասխան ազգային օրենսդրություններ: «Refworld»-ում գոյություն ունեցող Երեխաների, Գենդերային հավասարության և կանանց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Փախստականների պաշտպանության  և   Միջազգային միգրացիայի, Փախստականի կարգավիճակի որոշման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների  պաշտպանության համակարգի վերաբերյալ մի շարք թեմատիկ բաժինների առկայությունն օգտակար կլինի նաև առավել լայն լսարանի` մարդու իրավունքների պաշտպանների, դատավորների, գիտաշխատողների և հետազոտողների համար:

Ակնկալվում է, որ այս դրական միտումը հետագայում ևս կշարունակվի, և համագործակցության միջոցով հնարավոր կլինի պաշտպանության կարիք ունեցող անձանց պատշաճ կերպով հայտնաբերել և պաշտպանություն տալ Հայաստանում՝ անկախ իրենց ռասայական, կրոնական և ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, սեռի և տարիքի:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031