Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ում կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք ոչ ոք չի վերահսկել»

ՀԷՑ-ում անվերահսկելի վիճակ է՝ ներդրումային պարտավորությունների առումով, ըստ տնտեսագետի, պարզ չէ, ինչի արդյունքում է 250 մլն դոլարի պարտք կուտակել

Կողմերը կարևորել են Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կառուցողական երկխոսության շարունակումը

Դեսպան Մարգարյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի Ֆան Բոմըլին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդարանականներին և հույս հայտնել, որ ակտիվ փոխայցելությունների միջոցով երկկողմ խորհրդարանական համագործակցությունը որակական նոր մակարդակի կբարձրանա՝ նպաստելով նաև հայ-նիդերլանդական միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ չնայած երկու երկրների միջև

Հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին ՔԿՀ-ում բռնությունների են ենթարկել. հարուցվել է քրեական գործ

ՄԻՊ պաշտպանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 20-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, որի հետևանքով գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել: Հիշյալ դիմումում դատապարտյալը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ,

Մասիս Մայիլյան. «Պատերազմական շրջանում ավելի արդյունավետ է նախագահական համակարգը»

Մասիս Մայիլյանի խոսքերով՝ մեծամասնություն կազմող կուսակցությունները կողմնակից են խորհրդարանական համակարգին անցնելուն

Դատապարտյալը հայտնել է, որ խցում կատարված խուզարկությունից հետո անհետացել է 1.000 ԱՄՆ դոլար

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1.000 ԱՄՆ դոլոր գումարը: Վարդան Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ

Կալանավորի հաղորդմամբ՝ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալբերտ Տ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի մարզի Ավշար գյուղում ավազակային հարձակում կատարելուց հետո Երևան վերադառնալիս՝ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում իրեն բռնել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր ինչպես բռնելիս,

Նախարար Նալբանդյանն ընդունեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին

Մայիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։ Նախարար Նալբանդյանը, ողջունելով Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության առաջին այցը Հայաստան, ընդգծեց, որ խորհրդարանական փոխայցելությունները կարևոր են երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեռ 2004թ. Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց

Թեւան Պողոսյան. «Պատերազմը մինչ այսօր ոչ մի վայրկյան չի դադարել»

Թեւան Պողոսյանի խոսքերով՝ Ադրբեջանը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին

Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ)-ի երկրորդ գործարար ֆորումը շարունակեց աշխատանքը

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների համագործակցությամբ ՀԱՑ-ի 2-րդ գործարար ֆորումը իր աշխատանքը շարունակեց երեք լիագումար նիստերով, որոնց մասնակցեցին արտասահմանում գործող հայկական առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից: Քննարկվեցին

Որոշում է կայացվել Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, հարկադիր բերման ենթարկելու մասին։

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է  ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական

Թեւան Պողոսյանը. «ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների բոլոր դիտորդների գնահատականը նույնն էր»

Թեւան Պողոսյանի խոսքերով՝ դա լավագույն գնահատականն է

Մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը

ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մայիսի 12-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը: Այն ՀՀ արդարադատության նախարարության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովն էր՝ ի շարունակություն Հայաստանում օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատման: Դրա հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն աջակցելու է Հայաստանի կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի

Զինադադարի հաստատումից 21 տարի անց

Այն իրականացվել է Հայաստանի եւ ԼՂ-ի համար շահեկան պայմաններում Մայիսի 12-ին լրացավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21 տարին: Ինտենսիվ մարտերի եւ հարաբերական անդորրի հաջորդական փուլեր անցած ծանր պատերազմը անդառնալի կորուստներ եւ բազում տառապանքներ էր պատճառել կողմերին, հյուծել էր հակամարտող կողմերի մարդկային եւ տնտեսական ուժերը: Ադրբեջանը տեւական ժամանակ ընդդիմացել է զինադադարի հաստատմանը: Պարզ է, թե

Նաիրիտցիները՝ Հովիկ Աբրահամյանին. « Սա բարոյակա՞ն է, նորմա՞լ է, այսքան ժողովրդին ո՞նց եք խաբում» (Տեսանյութ)

Նաիրիտի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ հիշեցնում էին Սերժ Սարգսյանի հանձնարարականը եւ կառավարության անգործությունը

Մասիս Մայիլյան. «Կարեւոր է, որ ԼՂՀ ընտրությունները մրցակցային են եղել»

Մայիլյանի խոսքերով՝ մրցակցություն է եղել նաեւ իշխանական կուսակցությունների միջեւ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 10.5 տոկոս

2015 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: 2015 թ. ապրիլին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.8%: Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային

«Հայաստանում սեփական երաժշտությունը ներկայացնելը դժվար է». կոմպոզիտոր

«Հայաստանում հետաքրքրությունը ալտի և թավջութակի նկատմամբ միշտ էլ եղել է: Դպրոցներում մենք թավջութակահարների պակաս ընդհանրապես չունենք, Կոնսերվատորիայում էլ ալտահարների պակաս չունենք»,- վստահեցնում է ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը: Երաժիշտները, ըստ Ա. Թալալյանի, ալտն ընտրում են համեմատաբար ավելի հասուն տարիքում՝ սովորաբար ջութակից անցնելով ալտի, իսկ ջութակը, թավջութակն ավելի վաղ տարիներից են ընտրում: Ա. Թալալյանի

ԲՀԿ խմբակցությունը հանդիպումների շարք է սկսում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք սկսում են հանդիպումների շարք՝ կառավարության անդամների եւ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ՝ տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները, մտահոգությունները քննարկելու համար: Առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը, գյուղատնտեսության նախարարի հետ, քանի որ գյուղատնտեսության ոլորտին առնչվող բազում խնդիրներ կան, որոնց վերաբերյալ ԲՀԿ պատգամավորները ցանկանում են ստանալ ոլորտի պատասխանատուի՝ նախարարի պարզաբանումները: Նաիրա

Երկրաշարժ Նեպալում

Մայիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 11.05-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 27.830 և արևելյան երկայնության 86.140 աշխարհագրական կոորդինատներով (Նեպալ) օջախի 10 կմ խորությամբ և 7.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Մայիսի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ըստ «BBC»-ի Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած

Հոսանքի թանկացման մասին. «Հանձնաժողովը թատրոն է, սակարկում է՝ շատ ասենք՝ քիչ տանք, 17 դրամով չի թանկանա»

Տնտեսությունն ու բնակչությունն, ըստ տնտեսագետի, էներգետիկ համակարգի գերին են դարձել, չկա որեւէ ռազմավարություն էներգետիկ համակարգի մասին

Լույս է ընծայվել հայկական պոեզիայի «Ընդ եղեգան փող» ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում

Լույս է ընծայվել հայկական պոեզիայի «Ընդ եղեգան փող» ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում: Բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2000 թվականից սկսած գործում է ՀՌՀ Հրատարակչությունը: Գիրքը ներկայացված է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Ժողովածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների և սրբագիրների մեծ թիմ: Ժողովածուում ընդգրկված են արևմտահայ և արևելահայ դասական ու

«Ադրբեջանցիները չէին էլ հասկացել, որ հայկական հիմն է հնչում». գյումրեցի սամբիստ (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ Սերբիայի Նովի-սադ քաղաքում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 62 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ժամանակ ի պատիվ հաղթող Քամրան Ասքերովի` Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել էր Հայաստանինը: Սա մեծ հրճվանք պատճառեց հայկական ԶԼՄ-ներին ու սոցկայքերի հայ օգտատերերին, որոնք բավական երկար ժամանակ քննարկում էին այս թեման: Այդ առաջնության 62 կգ. քաշային կարգում արծաթե

Դոլարի փակման գինը կազմել է 480 դրամ

Մայիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Լևոն Զուրաբյանը տեղյակ չէ, որ ՀԱԿ դաշինքի 2 կուսակցություններ էլ են մասնակցում սահմանադրական գործընթացին

Հայտնի են այն քաղաքական ուժերը, որոնք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել: Հանձնաժողովն առաջարկություններ է ստացել 14 ուժերից ՝մասնավորապես Դաշնակցությունից, ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից, ՄԱԿ-ից, ԱԻՄ-ից, ՍԻՄ-ից, «Ազգային միաբանությունից», Դեմկուսից,  ՀՔԴՄ-ից, նախկին ՀԱԿ դաշինքի անդամ «Ազատություն» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննադատել

Դիլիջանում խոսեցին ներառական կրթության թեմայով

Օրերս Դիլիջանում կայացավ Կովկասի տարածաշրջանային գիտաժողովը` «Ներառական կրթություն. Կրթություն բոլորի համար» խորագրով, որի նպատակն էր ներկայացնել Կովկասյան տարածաշրջանում ներառական կրթության ոլորտում առկա լավագույն փորձը, քննարկել գործընկերների միջև համագործակցության հնարավորությունները՝ տարածաշրջանի խոցելի խմբերի երեխաներին կրթության մեջ ներառելու համար: Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան «Հույսի կամուրջ»  հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե

Տավուշի գյուղերի խանութներում «նիսյայի» տետրերն ավելանում են

Արտերկրից դրամական փոխանցումները նվազել են

«Հայաստան»-ն ապրիլին փնտրել են 3 անգամ շատ. banman.am

Ապրիլին Armenia բառի փնտրվելը Գուգլում հասավ իր պատմական մաքսիմումին: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ թվային ցուցանիշով խոսքը գնում է մոտ երեք անգամ աճի մասին։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հայկ Կյուրեղյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում (տեսանյութ). Ա1+

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր շատ կարճ տեւեց։ Գործով վկա ոստիկանը չէր ներկայացել դատարան։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մայիսի 25-ը։ Հիշեցնենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Հայկ Կյուրեղյանը 10 ժամով հեռացվել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930