Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է ընծայվել հայկական պոեզիայի «Ընդ եղեգան փող» ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում

Մայիս 12,2015 17:09

Լույս է ընծայվել հայկական պոեզիայի «Ընդ եղեգան փող» ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում: Բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2000 թվականից սկսած գործում է ՀՌՀ Հրատարակչությունը: Գիրքը ներկայացված է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Ժողովածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների և սրբագիրների մեծ թիմ:

Ժողովածուում ընդգրկված են արևմտահայ և արևելահայ դասական ու ժամանակակից հեղինակների այն գործերը, որոնցում արծարծվում է Հայոց մեծ եղեռնի թեման: Այդ գործերում միաժամանակ ընդգծվում է ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու անկոտրում հավատը վաղվա նոր ու հզոր, լույսի ու հույսի հայրենիքի հանդեպ:

ՀՌՀ ռեկտորի օգնական Գոհար Ղումաշյանը նշեց, որ գրքի շնորհանդեսը կկայանա «ԱՐՏ ԲՐԻՋ» գրախանութում մայիսի 21-ին ժամը 19:00 -ին, որին կհաջորդի շնորհանդես Մոսկվա քաղաքում:

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031