Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում (տեսանյութ). Ա1+

Մայիս 12,2015 16:14

Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր շատ կարճ տեւեց։ Գործով վկա ոստիկանը չէր ներկայացել դատարան։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մայիսի 25-ը։

Հիշեցնենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Հայկ Կյուրեղյանը 10 ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից։ Չնայած 10 ժամը չէր լրացել, սակայն դատարանն ապահովել էր Հայկ Կյուրեղյանի ներկայությունը՝ ցուցմունքի վերաբերյալ կարծիք հայտնելու համար:

«Մարդուն հեռացնում են դահլիճից, երբ նա խոչընդոտում է դատական նիստերի ընթացքը, իսկ նա չի խոչընդոտում դատական նիստերի ընթացքը, ընդամենը ոտքի չի կանգնում։ Ոտքի չի կանգնում, ուրեմն չի հարգում դատական համակարգը, ոչ թե ինչ-որ անձանց»,- ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։

Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Եթե Հայկ Կյուրեղյանի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031