Օրվա լրահոսը

Պլանային ջրանջատում Ավանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 14-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Աճառյան թաղամասի, Աճառյան 1-ին, 2-րդ նրբանցքների բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ու փլուզումը

Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից Եվրասիական միության ստեղծումը մի նախագիծ է, որի միջոցով Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Սակայն, դեռ չծնված այն արդեն մեռած նախագիծ է, ինչը վկայում է, որ Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքի վերաինտեգրման բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության: ԵՏՄ-ի փաստացի ձախողումը Աստանայի գագաթաժողովում Կասկած չկա, որ հետխորհրդային տարածքում քիչ թե շատ լուրջ

Վլադիմիր Կազիմիրով. Սպառազինության վաճառքը հակամարտության կողմերին պետք է պայմանավորել որոշ պահանջներով. «168 ժամ»

«168 ժամի» զրուցակիցն է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ-ի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ – Պարոն Կազիմիրով, հեռացած լինելով կարգավորման գործընթացից՝ Դուք շարունակում եք հանդիպումներ ունենալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վստահ եմ նաեւ, որ տեղյակ եք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս տարբեր առիթներով անդրադարձել է Ադրբեջանին զենք

Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ներթափանցումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտնաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Երկրի տնտեսությունը՝ դագաղային լռության մեջ. «Ժողովուրդ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում։ Ըստ ԱՎԾ–ի՝ սա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկմամբ։ Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները չեն արտացոլում իրականությունը: Նա հայտարարեց, որ ինքը երբեւիցե վիճակագրական ծառայության

Ռուս զինվորականները Հայաստանի սարերում սովորում հակառակորդի կապ խլացնել. Ria

Ռուսաստանի ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները Հայաստանի սարերում անցկացվող զորավարժությունների ընթացքում կփորձարկեն պայմանական հակառակորդի ռադիոտեխնիկան խլացնելու իրենց ունակությունները: Այս մասին, ըստ «Ria»-ի, այսօր հաղորդել են Հարավային ռամական օկրուգի մամուլի ծառայությունից: 3 օր տեւող հավաքների ընթացքում մասնակիցների հետ հատուկ դասընթացներ կանցկացվեն, որոնց ընթացքում կուսումնասիրվեն ժամանակակից ռազմական տեխնիկաները, որոնք նոր են բերվել Հարավային ռազմական օկրուգի բազա: Մասնավորապես ուշադրություն կդարձնեն

Էլեկտրաէներգիայի թանկացումը մարդկանց փողոց կհանի՝ իշխանության ախորժակը զսպելու (տեսանյութ). Ա1+

Հայաստանում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ մինչեւ 17 դրամով։ ՀՀԿ պատգմավոր Վարդան Այվազյանը դրա համար հիմքեր տեսնում է. «10 դրամ թանկանալու պարագայում դոլար-դրամ հարաբերության մեջ 1,7 մլրդ ամբողջ համակարգը գնում է մինուս: Որեւէ այլ ծախսի փոփոխություն չկա»: էլեկտրաէներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայան դիմել են ՀԾԿՀ՝ սակագինը բարձրացնելու նպատակով: ՀԷՑ-ն առաջարկել է 17 դրամով թանկացնել սակագինը`

Թաներ Աքչամ․ Թուրքիան ապագայում պատրաստ կլինի ճանաչել և հարգել հայերի պահանջները. «Ամերիկայի ձայն»

Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս երբեք հարցականի տակ չի դրվելու, այսպիսի համոզմունք հայտնեցին Վաշինգտոնում ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ազգի վերածննդին նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցները: Կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնն ու Բրադ Շերման իրենց կողմից ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: «Չկա ավելի կարևոր բան, որ Ամերիկան կարող է անել թուրք ժողովրդի համար, քան օգնել նրան ճանաչել Հայոց

«Գազի Հովոյի» եւ Հովիկ Աբրահամյանի հակամարտության հերթական փո՞ւլը. «Հայկական ժամանակ»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երբեմնի ոխերիմ թշնամին՝ Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, որը նախկինում «ՀայՌուսգազարդի» Արարատի մարզի մասնաճյուղի տնօրենն էր, որոշել է Արտաշատու իշխանափոխության անել։ Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ հունիսի 7-ին նշանակված Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են Արգամ Աբրահամյանը՝ վարչապետի որդին, Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, եւ Գարեգին Համբարձումյանը՝ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի

Հարցաքննվածներից որեւէ մեկը իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի որդու անունը չի գրել. «Ժողովուրդ»

Ո՞րն էր խնդիրը, որ Սուրեն Խաչատրյանի որդուն ավելի շուտ չէին հրավիրում հարցաքննության։ Բանն այն է, որ թեեւ հանրության շրջանում տարածված են նրա մասնակցության մասին լուրերը, սակայն փաստացի գործում չկան էական փաստեր, որ նա մեղավոր է։ «Ժողովուրդ»-ին այս ծեծի գործով անցնողների ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, հարցաքննվածներից որեւէ մեկը իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի

Վերահսկիչ պալատը պետք է դարձնել ավելի անկախ

Ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների (այդ թվում նաև ՀՀ Վերահսկիչ պալատի) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները: Ըստ զեկույցի` «Վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, և չնայած պալատի

Սերժ Սարգսյանն անցավ նաիրիտցիների բողոքի ակցիայի կողքով (տեսանյութ, ֆոտոշարք)

Նախագահի անվտանգության աշխատակիցներն այս անգամ նաիրիտցիների բողոքի ակցիայի մասնակիցների կողքին էին:

3 տարվա ընթացքում էլէներգիայի սակագինը Հայաստանում աճել է ավելի քան 65 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Կասկածից վեր է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հասարակական մեծ հնչեղություն է ստանալու։ Սակագնի վերանայման ժամկետներն էլ, թերեւս, պատահական չեն ընտրված։ Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կքննի, թերեւս, հունիսին, իսկ բարձրացումը ուժի մեջ կմտնի հուլիսից։ Դա այն ժամանակն է, երբ հայաստանցիների մի զգալի մասը գտնվում է արձակուրդում, Երեւանում շոգ է, մարդիկ այնքան

«Երիտասարդների կողքին» շարժումը որոշել է սատարել «Ալյանս» կուսակցությանը

Մայիսի 11-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդների կողքին» շարժման` «Երիտասարդները հանուն բարեփոխումների» խորագիրը կրող երկրորդ համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, կրթական և երիտասարդությանը հուզող հարցեր: «Երիտասարդների կողքին» շարժման վարչությունը հաստատեց նաև շարժման հետագա գործողությունների պլանը: Հաշվի առնելով երկրում տիրող օրեցօր վատթարացող իրավիճակը, քաղաքական դաշտի հանդեպ ձևավորված քաղաքացիների անվստահությունը և փետրվարյան իրադարձություններից հետո

Ճնշումներ իշխանությունների վրա, որ թանկացումը տեղի չունենա. «Հրապարակ»

Այս օրերին «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները նորից գործի են անցել, նրանք գիշեր ու ցերեկ մի բանի մասին են մտածում՝ ինչպես պայքարել, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մերժի ՀԷՑ-ի թանկացումների հայտը եւ վերջապես իրենց հետ հաշվի նստի։ Էլեկտրաէներգիայի թաևկացմաև դեմ հանրային քննարկումները մեկնարկել են։ Առաջինը տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում։ Հավաքվել էին երիտասարդներ, ովքեր փորձում

Ուաշինկթընեան Ոգեւորութիւն. Asbarez

Ամերիկայի Միացեալ Նահանգներու մայրաքաղաք Ուաշինկթընը հայոց երկու հայրապետներու ներկայութեամբ օրհնուեցաւ անցեալ շաբաթավերջին: Օրհնուեցանք եւ մենք՝ աւելի քան երկու հազար ամերիկահայերու հետ, որոնցմէ շատեր պատմական բնութագրեցին անցեալ Հինգշաբթիէն մինչեւ Շաբաթ տեղի ունեցած ձեռնարկներու շարքը: Թերթիս բարեկամներէն Մանաս Պուճիքեանի ազնիւ նուիրատուութեան շնորհիւ, «Ասպարէզ»ի խմբագիրն ալ միացաւ Արեւմտեան շրջանէն այս միջոցառման մասնակցելու մեկնող բազմանդամ պատուիրակութեան: Շաբաթավերջը «պատմական» բնութագրողներուն

«Սենք ժամկետներ ասացինք ու փաստի առաջ կանգնեցինք». «Հրապարակ»

Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը ասաց, որ ապրիլի 24-ից հետո իրենք մի քանի նիստ են ունեցել եւ հստակեցրել են, որ իրենց դաշինքի ռազմավարությունը չի փոխվել, եւ իրենց համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շուտափույթ իշխանափոխության հարցը։ «Բայց էստեղ ուրիշ խնդիր կա. կարծես թե քաղաքական դաշտում մենակ ենք մնացել, այսինքն՝ էն ակտիվությունն ու

Օձունի վանքի վերականգնման վրա բարերարն ավելի շատ միջոցներ է ծախսել, քան մշակույթի նախարարությունը՝ բոլոր հուշարձանների համար

Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցուն փլուզման վտանգ այլևս չի սպառնում: Մոսկվայաբնակ հայազգի գործարար Մովսես Ձավարյանի միջոցներով իրականացված վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է 271 մլն. դրամ, մինչդեռ ողջ հանրապետությունում մշակույթի նախարարության կողմից հուշարձանների վերականգնման 2014թ. բյուջեն կազմել է այս գումարի 60 տոկոսը միայն՝ 165 մլն. դրամ: Կատարված աշխատանքը բարձր է գնահատել Մայր Աթոռը, որի ճարտարապետական բաժնի

ԱՍԵԿՈՍԵ

Եթե օձն էլ արգելված լիներ, Ադամը նրան էլ կուտեր: ՄԱՐԿ ՏՎԵՆ

«Ղումարի» տարբեր տեսակները

Օրերս բուքմեյքերական գրասենյակներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի մասնակիցներից մեկը մահացավ, առիթ է տալիս եւս մեկ անգամ խոսելու նման հաստատությունների գոյության մասին ընդհանրապես: Երեւանում արգելվել են խաղատները, ինչն, իհարկե, շատ լավ է: Բայց ինձ կարո՞ղ է որեւէ մեկը բացատրել, թե ինչո՞ւմն է բուքմեյքերական գրասենյակի եւ խաղատան տարբերությունը: Ինձ թվում է, որ դա նույն «ղումարբազությունն» է,

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում

Մայիսի 9-ին Դուբայի «Մադինաթ Արենա» հյուրանոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները, ԱՄԷ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր։ Որպես պատվավոր հյուրեր` միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ

Գալուստ Սահակյանին. «Պետք է մտածեն ոչ թե ինչպես սիրաշահեն ՌԴ-ին եւ էլ ինչ զիջեն, այլ ինչպես պաշտպանեն մեր շահերը»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օրերս հանդիպում էր ունեցել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ, ինչը Վրաստանում լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել: Այսօր «Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկմանը Aravot.am-ը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ շատերը Անատոլի Բիբիլովի եւ Գալուստ Սահակյանի հանդիպումը կապում են Ռուսաստանի հետ, դա կարո՞ղ էր Կրեմլից եկած

«Առաջին քայլը կարևոր է». Դավիթ Մուրադյան

«Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»,- կարծում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Արտ ֆեստ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր արդեն երրորդ անգամ մեկնարկեց «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական փառատոնը, որը մի տանիքի տակ է միավորում թատերարվեստը, կինոարվեստը,

Առափիում ապրում են ահ ու դողով

Շիրակի մարզի Առափի համայնքում, որտեղ մարդկանց կյանքը մշտապես վտանգի տակ է, պարբերաբար տները փլվում են, քանի որ գյուղը սողանքային գոտում է, ուսումնասիրություն են սկսել ճապոնացիները:   Գյուղապետ Ալբերտ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց վերջապես հաջողվել է ճապոնացիների միջոցով ծրագիր իրագործել նաեւ այս գյուղում, նրանք ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարզեն, թե որտեղի՞ց են առաջանում

Սյունիքի 62-ամյա բնակիչը պնդում է, որ թեմի առաջնորդն իրեն «ծեծել է տվել». NEWS.am

Սյունիքի մարզի Վերին Շեն համայնքի 62-ամյա բնակիչ Սերյոժա Միրումյանը պնդում է, որ մի խումբ երիտասարդներ իրեն ծեծի են ենթարկել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ցուցումով: NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժա Միրումյանը պատմեց, որ իր ու տեր հոր միջեւ վիճաբանություն է սկսվել  եկեղեցու տարածքում չծխելու հարցի շուրջ: «Իմ եւ հարեւանիս ոչխարները մտել են բակ,

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրում Միջերկրական ծովում

Մայիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հովանավորությամբ և աջակցությամբ, «Octopusteam» ջրասուզման ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում՝ 35 մետր խորության վրա: Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց

Արտակ Դավթյանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կմնա օրենքի սահմաններում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն առանձնապես զարմացած չէ, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը վերածվում է կուսակցության: Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Դավթյանն ասաց. «ՀՀ Սահմանադրության և օրենքներով քաղաքական համակարգի հիմքը կուսակցություններն են և կուսակցությունների միջոցով են իշխանության գալիս: Այս առումով այն, ինչ կատարվեց, կանխատեսելի

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված համերգ-ներկայացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացմանը՝ նվիրված հայկական ժողովրդական երգարվեստի բնագավառում իր մեծ ներդրումն ունեցած Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին: ՀՀ Նախագահի աշխատակազմ

Ժյուրիի ադրբեջանցի անդամն անպատիժ չի մնացել

7 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներով և դիպլոմներով է Հայաստանի պատվիրակությունը վերադարձել ՌԴ Օրյոլ քաղաքում մայիսի 1-6-ն անցկացված ԱՊՀ երկրների 10-րդ երիտասարդական Դելփյան խաղերից: «Սա մեր մշակութային դպրոցի հերթական նվաճումներից մեկն է, որին, անկեղծ ասած, մենք սպասում էինք, որովհետև Մշակույթի նախարարությունը բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ էր տարել հայաստանյան պատվիրակության կազմն ընտրելիս: Լավագույններին էինք ընտրել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930