Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդների կողքին» շարժումը որոշել է սատարել «Ալյանս» կուսակցությանը

Մայիս 12,2015 10:44

Մայիսի 11-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդների կողքին» շարժման` «Երիտասարդները հանուն բարեփոխումների» խորագիրը կրող երկրորդ համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, կրթական և երիտասարդությանը հուզող հարցեր:

«Երիտասարդների կողքին» շարժման վարչությունը հաստատեց նաև շարժման հետագա գործողությունների պլանը:

Հաշվի առնելով երկրում տիրող օրեցօր վատթարացող իրավիճակը, քաղաքական դաշտի հանդեպ ձևավորված քաղաքացիների անվստահությունը և փետրվարյան իրադարձություններից հետո ոչ իշխանական ուժերի միավորման ապաակտիվացումը` «Երիտասարդների կողքին» շարժման վարչությունը որոշում կայացրեց իր հետագա գործունեությամբ սատարել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը:

«Երիտասարդների կողքին» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031