Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում

Մայիս 11,2015 23:48

Մայիսի 9-ին Դուբայի «Մադինաթ Արենա» հյուրանոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի դեսպանությունների ներկայացուցիչները, ԱՄԷ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր։ Որպես պատվավոր հյուրեր` միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը` Հայաստանից, հանրահայտ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան` Ռուսաստանից:

Հյուրանոցի նախասրահում տեղադրված էին Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ավանդն արտացոլող ստենդներ, որոնցից հայկական ընդգրկում էր Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հրամանատարների և զինվորների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցան մասնակից երկրների դեսպանները՝ ազգային ներկայացնելով իրենց երկրների ներդրումը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը շեշտեց, որ ապրիլը հայերի համար ցավի և հիշողության ամիս է, որին հետևում է հաղթանակների մայիսը:

Համերգային ծրագրի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև հայկական «Բարեկամություն» պարային համույթը, որի անդամների կողմից կատարվեց «Քոչարի»-ն: Հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացան նաև Երևանից ժամանած Արա Պետրոսյանն ու Սարգիս Բաժբեուկ Մելիքյանը, ովքեր կատարեցին Միքայել Թարիվերդիևի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031