Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը

Մայիսի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության տանը կայացավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը, որը կրում էր «Կոմիտասի երկրում» խորագիրը: Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկավ նաև Արաքս Մանսուրյանը: Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահի տիկին Ժաննա Սահակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի պաշտոնակատար Կենիչիրո

Ձերբակալվել է Գոհար Ենոքյանը

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ձերբակալվել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Գոհար Ենոքյանը: Նա այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում: Գոհար Ենոքյանի հետ կատարվածի մանրամասները պարզելու համար մեկուսարան է այցելելու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը 1996-2007թթ. ՀՀ Արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահության անդամ էր, 2001թ. ԼՂՀ

«Լենինականի նույնիսկ կրիմինալն է գեղեցիկ». նախկին նախարար

Մեր կրիմինալի մեջ մարդկություն էլ կա, մեր կրիմինալի մեջ հարենասիրություն էլ կա, մարդասիրություն էլ կա:

Ադրբեջանական խավիարն ու նավթը Արցախի ընտրությունները դիտարկած Եվրախորհրդարանի պատգամավորին չեն վախեցնում. (Տեսանյութ)

Եվրադիտորդները Արցախի ընտրությունները գնահատում են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան

ԼՂՀ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները՝ աղյուսակով

Մայիսի 4-ին ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով: Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքները:

«Բալթիկայի մրրկահավը»

Մեծ հայրենականն ու հայերը

Ինչո՞վ ավարտվեց Ամասիայի 9 գյուղերի բնակիչների՝ կաթի գնանկման դեմ ուղղված բողոքը

Ինչպես տեղեկացրել ենք, մայիսի 1-ին Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերի բնակիչներ ոտքի էին կանգնել՝ դժգոհելով կաթնամթերող ընկերությունների՝ կաթի առքի գինը էժանացնելուց. գյուղացիներին  մեկ լիտրի դիմաց այսուհետ 170 դրամի փոխարեն առաջարկում են 150 դրամ: Գյուղացիները նեղվում էին, թե 20 դրամով էժան չեն կարող վաճառել կաթը, քանի որ տուժում են, մեկ լիտրը 170 դրամ սահմանել են հաշվարկների արդյունքում: Բացի

Էդվարդ Նալբանդյանը վկայակոչում է ԼՂՀ-ում միջազգային դիտորդների ներկայությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյան. Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Ողջունելի է ընտրություններին հարյուրից ավելի միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել

Դատարանը բավարարել է Դիտորդական Խմբի դիմումը

2015 թվականի մայիսի 4-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական Խմբի խնդրանքը` Տ.Գ․-ի նկատմամբ նշանակված պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական Խումբը ահազանգ էր ստացել դատապարտյալ Տ․Գ․-ի պահման

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ Սենատում

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Սենատում: Վաշինգտոնում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Ոստիկանության փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Էլոյանի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: Նշել էինք, որ ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված

«Հարկավոր է Շիրակի մարզում գտնել Շիրակի մարզի ոստիկանապետ». ՆԳ նախկին նախարարը՝ Վլադիմիր Գասպարյանին

Aravot.am-ը 40 տարի շարունակ միլիցիայի համակարգում աշխատած, 1990 թվականին  ՀԽՍՀ  ներքին գործերի նախարարի, մինչ այդ ու դրանից հետո Լենինականի ներքին գործերի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Գալստյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ գյումրեցիներն այլեւս չեն կարող դռները բաց քնել՝ ոստիկանության մեղավորությո՞ւնն է, որ ժամանակին չի կանխում հանցածին իրավիճակները, թե՞ ժամանակներ են փոխվել,

Հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը չի իրացվում

2014-ից ստեղծվել է «Իղձ սոցիալական ձեռնարկությունը, որտեղ աշխատում են միայն հաշմանդամ 10 աշխատակիցներ: «Մեդիա կենտրոնում» «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքներն ու խոչընդոտները» թեմայով քննարկմանը մտահոգություն հնչեց, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց արտադրանքը լավ չի իրացվում: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևորգյանը այս առիթով մանրամասնեց. «Երբ լսում են տեղի արտադրանք է կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ

IDeA հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության գրասենյակի միջեւ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու եւ համատեղ ջանքեր համախմբելու՝ ծրագրեր իրականացնելու համար, որոնք ուղղված են համայնքների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանում աղքատության նվազեցմանը, զարգացման այլ ծրագրերի իրագործմանը: Նրանք նաև պատրաստ են աջակցելու Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ

Թեքված, գերհասունացած սոճու փոխարեն Իջեւանում 30 ծառ է տնկվելու

Տնկիները տնկելու է քաղաքացին, ում տանը խանգարում էր սոճին

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) ղեկավար խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Ծրագրի «Գյուղական ենթակառուցվածքներ» բաղադրիչի շրջանակում 2015-2016 թթ. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից ֆինանսավորվող ոռոգման և ջրամատակարարման ենթածրագրերի համար ընտրված համայնքների ցանկը: Քննարկվել ու հաստատվել են նաև ՀՀ կառավարության

ՀԽ անդամներին ազատ արձակելու մասին. «Հնարավոր է դրսի ճնշումներն են ազդել»

Սերժ Սարգսյանի բացակայության օրերին ՀԽ անդամներին ազատ թողնելը վտանգավոր չէ՞. մեկնաբանում է Ազատ Արշակյանը

Գիտնականների ուշադրության կենտրոնում օտար լեզուների հիմնախնդիրներն են

«Օտար լեզուների դասավանդման արդի խնդիրները» խորագրով միջհամալսարանական գիտաժողովն այսօր մեկնարկեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Գիտաժողովը միջհամալսարանական նախաձեռնություն է, որը նվիրված է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի ստեղծման 5-ամյակին: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը բարձր գնահատելով ամբիոնի աշխատանքներն ու ձեռքբերումները ողջունեց գիտաժողովի մասնակիցներին: Պարոն Պետրոսյանը փաստեց, որ ամբիոնի գործունեության 5 տարիների

Եղիազարյանը Տիգրան Սարգսյանին. «960 միլիոնը… ասենք բերանդ  լա՞վ սրբեցիր, թե ինչ-որ բան մնացել է» (Տեսանյութ)

ՀՀԿ պատգամավորն ու Գուրգեն Եղիազարյանը Արցախի ընտրություններն եւ Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցն են քննարկում

«Դեռևս ոչ մեկը չի դժգոհել՝ իսկ ինչո՞ւ հենց այդ լրագրողը». Աստղիկ Գևորգյան

Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունում Մամուլի ազատության համաշխարհային օրվա (մայիսի 3) կապակցությամբ տեղի ունեցավ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակն այս տարի շնորհվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանին՝ լրագրության մեջ մարդակենտրոնության և խանդավառության լավագույն համադրման համար: «Այս մրցանակն իրականում ստանում է «Երկիր Մեդիայի» ողջ ստեղծագործական կազմը: Շնորհակալ եմ և հույս ունեմ, որ

Վրաերթի հետևանքով մահացել է մանկահասակ երեխա. հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ 2015թ. մայիսի 02-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, վարորդ Դ.Մելիքյանն իր անձնական օգտագործման «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով  Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2 և 4 շենքերի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել մանկահասակ Ռոկկո Պետրոսյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է։ Դեպքի առթիվ

Մեկը բոլորի փոխարեն ստորագրում է. Կալանավորները, ըստ օմբուդսմենի, չեն զբոսնում

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցը:

Հերմինե Նաղդալյանը շնորհավորում է արցախահայությանը՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական  արդեն վեցերորդ ընտրություններն են անցկացվում, որոնք  ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ղարաբաղը և ղարաբաղցին տերն են իրենց ճակատագրի, իրենց պետության, որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են:  Այդ արժեքներով է նա այսօր գնում դեպի պետության զարգացում, դեպի ապագա՝ ձևավորելով ժողովրդի կողմից իրապես ընտրված , նրա վստահությունը վայելող իշխանություն, որը պատասխանատու է իր

Մերձդնեստրի պատվիրակության անդամ. «Կան բաներ, որոնք մենք ձեզնից պետք է սովորենք» (Տեսանյութ)

Գրիգորի Դյաչենկոյի խոսքերով` ԼՂՀ ընտրությունների ընթացքում գյուղերում հերթեր են եղել

ՀՀ սփյուռքի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կանադա

Մայիսի 1–4–ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի  Կանադայի տարածաշրջանային վարչության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Մայիսի 2-ին նախարարը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հրանուշ Հակոբյանը՝ ի դեմս Դենիս Կոդերի շնորհակալություն է 

Հայկական տրիումֆը` Լոնդոնի թագավորական համերգասրահում

Մայիսի 1-ի երեկոյան մարդաշատ էր Լոնդոնի եւ Եվրոպայի լավագույն եւ ամենամեծ համերգասրահներից մեկը՝ «Ռոյալ ֆեստիվալ հոլը»: Բրիտանական պահանջկոտ երաժշտասերների դատին էր ներկայացվել բավականին հավակնոտ մի ծրագիր՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը եւ Բեռլիոզի «Սիմֆոնի ֆանտաստիկը»: Հանրահայտ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը այդ երեկո ղեկավարում էր ճանաչված կոստառիկացի դիրիժոր Ջանկառլո Գերեռոն, իսկ մենակատարն էր մեր երիտասարդ ու տաղանդավոր թավջութակահար Նարեկ

Ուսումնասիրվել են վերջին երեք տարիների ապօրինի շինարարության ուղղությամբ կազմված արձանագրությունները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է 2012-2014 թվականների ընթացքում խախտումներ արձանագրված հասցեների առկա վիճակը: Նշվել է, որ 6 վարչական շրջաններում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի շինարարությունը շարունակելու դեպքեր, որոնց մասով կազմվել է շուրջ 20 վարչական կրկնակի արձանագրություն: Այս մասին զեկուցվել է

Հայկ Խանումյան. «Դա այն արդյունքը չէ, որ կուսակցությունն ակնկալում էր» (Տեսանյութ)

Հայկ Խանումյանի խոսքերով` «Շարժում 88»-ը եթե ԱԺ-ում ընդդիմադիր դաշտում հանդես գա, ապա համագործակցությունը հնարավոր է

Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանը կարևորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Վաշինգտոն- Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը (The United States Holocaust Memorial Museum) հատկանշական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Թանգարանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ» վերնագրով հայտարարությունը սկսում է հետևյալ կերպ. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը հիշում է հայ ժողովրդի կրած տառապանքը»: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կառավարությունը, որը ղեկավարվում

«Խի՞ է զրոյացել». Սուրիկ Խաչատրյանը՝ Վահե Հակոբյանի մասին (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ իրենց մարզում ոչ ոք չի դժգոհում համայնքների խոշորացման ծրագրից: Բայց բարեփոխումները, ըստ մարզպետի, նաեւ ռիսկեր ունեն: «Ամեն մի ռեֆորմ էլ իր ռիսկերն ունենում է էլի»,-առանց մանրամասնելու այսօր ԱԺ-ում ասաց մարզպետը: Նա այն կարծիքին է, որ խոշորացման ծրագրի արդյունքում գյուղապետերի կրճատումներ չեն լինի. «Մի բան ասեմ, որ ոչ մեկը դրան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930