Օրվա լրահոսը
ՀՅԴ-ի պատասխանը վարչապետին. ՀՅԴ-ն չի ընդգրկվի հակակոռուպցիոն խորհրդի կազմում
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 31-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանին՝ ի պատասխան վարչապետի՝ ՀՅԴ-ին արված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկության: Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցություններից դեռ միայն ԲՀԿ-ն է պատրաստակամություն հայտնել ներկայացուցիչ ունենալ այդ խորհրդում: Ստորեւ ներկայացնում ենք նամակը : ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Մեծարգո վարչապետ,
Երեխային բռնաբարել են եւ նետել հորը, որտեղ նա մահացել է. «Հրապարակ»
Երրորդ վճիռը, որով ՄԻԵԴ-ն ահռելի գումարի՝ 62 հազար եվրոյի փոխհատուցում է սահմանել տուժողների համար, վերաբերում էր 2004 թվականին տեղի ունեցած մի զարհուրելի դեպքի, որի մասին գրեթե չի գրվել։ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում սպանվել էր դեռահաս մի աղջնակ։ Նրա մարմինը հայտնաբերել էին գյուղին մերձակա հորում։ Ոստիկանությունը կալանավորել էր երեխայի դասընկերուհու մորը՝ Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ
Ինչու՞ Հայաստանում գազը չի էժանանում (անիմացիոն տեսանյութ)
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեց Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը: Թեև այդ համաձայնագիրը ներկայացվում էր որպես դաշնակցային և արտոնյալ: Սակայն այս ընթացքում բնական գազի միջազգային գնի էական անկման ֆոնին Հայաստանում բնակարաններ մտնող բնական գազի էժանացման մասին խոսք
Կանանց մազերի երկարությունն ու բարոյականության սահմանը
Հնում հայերը մեծ նշանակություն են տվել թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց մազափնջերին. ընդ որում՝ կանանց վարսերը ոչ միայն գեղեցկության չափանիշ էին, այլեւ` բարոյականության: Հիմա անգամ շատ կարճ մազերով կանայք որեւէ կասկած չեն առաջացնի, թե անբարո քայլ են արել: Իսկ ահա հնում կարճ մազերով կանայք համարվել են անբարոյական, իհարկե, այսպիսի կանանց մազերը մի ժամանակ երկար են
Ջուսի կոչը պատգամավորներին. «Ժողովուրդ»
«Մահացել է Նազենի Հովհաննիսյանը», «Ավտովթարի է ենթարկվել Ջուսը». վերջին շրջանում համացանցում կարելի է հանդիպել նման շոկային վերնագրերով հրապարակումների ինչ-որ անհայտ դոմեյններով կայքերում, տարածված անհայտ պրոֆիլներից։ Կեղծ տեղեկատվություն տարածողները, որոնց թիրախում հայտնի սւնձիք են, անշուշտ, դիտումներ ապահովելու նպատակ ունեն։ Զարմանալի չէ, որ այս հանգամանքը առաջ բերեց մի շարք հանրային դեմքերի վրդովմունքը, եւ ոմանք սոցցանցերի իրենց էջերում
Մարզեք ձեռքերը
Ձեռքերը, բացի խնամելուց, անհրաժեշտ է նաեւ մարզել: Պարբերաբար մարզական վարժությունները լավացնում են արյան շրջանառությունը, որն ապահովում է ձեռքերի մատների արյան բավականաչափ քանակություն: Բացի դրանից, մարմնամարզության շնորհիվ պահպանվում է ձեռքերի ճկունությունը եւ այն կարող է նպաստել դրանց ձեւի լավացմանը: Ձ եռքերի մարզական վարժություններն ունեն այն առավելությունը, որ կարող են կատարվել ամենուրեք` տրանսպորտում, ճաշի ընդմիջմանը, հեռուստացույց նայելիս:
Այսօր Ավագ հինգշաբթի է
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու
Տեղական չինովնիկների հարստացման մեխանիկան. «Ժողովուրդ»
Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում պետական հողերը վաճառվել են միջինը մեկ հեկտարը 53 հազար 100 դրամով, այսինքն՝ 1 ք/մ-ը 5,3 դրամով։ Արմավիրի տարածաշրջանում 8 գործարքով սեփականաշնորհվել Է 47,77 հեկտար հող։ Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ Արմավիրի տարածաշրջանում վաճառված պետական հողերի մեկ հեկտարի նվազագույն գինը եղել է 30 հազար 500 դրամ, կամ այլ կերպ ասած՝ 1 ք/մ-ը 3
Որքան գումար են ծախսել մարտին նախարարությունները ավիատոմսերի վրա. «Ա1+»
Այս տարվա մարտ ամսին մեկ անձի կողմից կատարվող գնումների արդյունքում Կրթության եւ գիտության նախարարությունն ավիատոմսերի ձեռքբերման համար ծախսել է 1 մլն 197 հազար դրամ՝ գնելով 3 տոմս։ Տոմսերից մեկի արժեքը կազմել է 925. 000 դրամ, մյուսինը՝ 142.000 դրամ, իսկ մյուսը՝ 130 հազար դրամ։ Երեք տոմսերն էլ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի համար են։ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի Փարիզ
Երեխայի սուտ խոսելու պատճառները
Ցանկացած ծնող վաղ թե ուշ բախվում է երեխայի ստախոսության խնդրին: Ինչո՞ւ է երեխան ստում եւ արդյոք կարելի՞ է խուսափել դրանից: Ըստ հոգեբանների, սիստեմատիկ սուտը կրտսեր դպրոցականների մոտ պետք է դառնա առաջին տագնապային ազդանշանը ծնողների համար, որ իրենց երեխան ունի որոշակի խնդիրներ: Հոգեբան Սոնա Գալստյանն այս թեմայի շուրջ խոսելով «Առավոտի» հետ` ասաց, որ նախադպրոցական տարիքի երեխաների
Փորձաքննությունները բերում են այն համոզմանը, որ Պերմյակովը մենակ է եղել. «Հայկական ժամանակ»
ՀՀ եւ ՌԴ խորհրդարանների պատգամավորներից կազմված աշխատանքային խումբը անցյալ շաբաթ աշխատանքային նիստ է ունեցել ու քննարկել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության գործով հարուցված քրեական գործի ընթացքը: Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը երեկ տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի ստեղծման նպատակը գործի նախաքննության ընթացքին հետեւելն է։ «Ինֆորմացիաների փոխանակման փուլում ենք ու մենք անցյալ շաբաթ այդ աշխատանքային
Ադրբեջանական ԶԼՄ-ները «ամաչում են» գրել, որ Աշոտ Դանիելյանը արցախցի է
Նրանք շեշտում են Բախտիյար Աբասովի Ղարաբաղից սերվելը
Արաս Օզբիլիսը միացել է Մոսկվայի «Սպարտակի» ընդհանուր խմբին
Ռուսաստանի առաջնության հերթական տուրին նախապատրաստվող Մոսկվայի «Սպարտակի» երեկվա մարզմանը ծանր վնասվածքի պատճառով երկարատեւ դադարից հետո ընդհանուր խմբին միացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: Նա սկզբում մարզվել է ընդհանուր խմբի հետ, այնուհետեւ շարունակել պարապել անհատական ծրագրով: Ակումբի բժիշկները եւ մարզչական շտաբը ուշադիր հետեւում են, թե Արասն ինչպես է տանում աստիճանաբար մեծացվող ծանրաբեռնվածությունը եւ ինչպես
Թող փորձի Ադրբեջանով գալ. «Հայկական ժամանակ»
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նախօրեին հայտնել Էր, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, որ պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան եւ Ղարաբաղ։ Հիշեցնենք, ե՛ւ ՀՀ, ե՛ւ ԼՂՀ իշխանությունները հայտարարել էին, որ չեն համագործակցելու զեկույցի հեղինակի հետ, իսկ ԵԽԽՎ-ում այս հարցով
Իշխանության գործիքն ընդդեմ արդարադատության. «Ժամանակ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս հերթական վճիռներն է կայացրել Հայաստանի քաղաքացիների գործերի վերաբերյալ և Հայաստանին պարտավորեցրել վճարել այդ քաղաքացիների հանդեպ ապօրինությունների հերթական հազարավոր եվրոների փոխհատուցումները: Այս գործերն, ըստ էության, իրենց առանձնության մեջ չեն տարբերվում տասնյակ այլ վճիռներից, որ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա կայացրել է ՄԻԵԴ-ը՝ դրանք ըստ էության բոլորը վերաբերում են դատական ատյանների այս
Բախտիյար Աբբասովի անունը ջնջել են Աշխարհի գավաթի մեդալակիրների ցուցակից
Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը Azerisport.com-ին ասել է, որ սամբիստին 2-3 տարվա որակազրկում է սպասվում: «Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը հարցազրույց է տվել, որում հայտարարել է, թե մեր սամբիստ Բախտիյար Աբբասովը կորակազրկվի այն բանի համար, որ Մոսկվայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ պատվո պատվանդանին պպզել է: Սպասվում է, որ Աբբասովը
Պարտադիր եւ ոչ պարտադիր առարկաներ
Լրատվամիջոցներում ու համացանցում կրքոտ բանավեճ է ծավալվել դպրոցներում «պար» առարկայի դասավանդման վերաբերյալ: Ինչպես միշտ Հայաստանում, դա ուղեկցվում է անձնական ամբիցիաների պայքարով՝ թե ով է մեզանում պարի ամենակարեւոր եւ ամենաանզուգական մասնագետը: Գավառական մտածողության շրջանակներում ամեն ինչն է այդպես՝ քաղաքականությունից սկսած, մինչեւ աղբահանություն. փաստարկները շատ արագ վերջանում են, եւ բանավեճը շարունակվում է՝ «արա, բա դու ով ես»
Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսը ամռանը կարող են տեղափոխվել ՊՍԺ
Գերմանական Bild հանդեսի տեղեկություններով ՊՍԺ-ի ղեկավարությունը մոտ ժամանակներս խորհրդակցություն է հրավիրելու, որտեղ հստակեցվելու է հաջորդ մրցաշրջանի համար ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: Ըստ աղբյուրի, ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով եւ Մարկո Ռոյսով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանին ձեռք բերելու շանսերն ավելի մեծ են, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ նրա պայմանագիրը գործում է մինչեւ 2017 թվականը, իսկ
Նուբարաշենի սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկության անվան տակ մուտք է գործել բնակարան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նուբարաշենի մեկուսարանի դիմաց սպանված Դրաստամատ Հակոբջանի Թադեւոսյանի եղբոր՝ Սեպուհ Թադեւոսյանի բնակարանում խուզարկություն էր եղել այն օրը, երբ սգակիր ազգականներն ու ընկերները հոգեհանգստի արարողության էին մասնակցում: Խուզարկությամբ ոչինչ չէր հայտնաբերվել, իսկ արձանագրության տակ չէր ստորագրել ինչպես հանգուցյալի մայրը, այնպես էլ այդ պահին որպես ներկայացուցիչ գտնվող փաստաբան Արմեն Ֆերոյանը (լուսանկարում): Փաստաբանն Aravot.am-ին այսօր
Դավիթ Իշխանյան. Ղարաբաղյան ընդդիմությունը տարբեր ճակատներով է հանդես գալիս
Դավիթ Իշխանյանը կարծում է, որ տարբեր ճակատներով հանդես գալը, չի կարող խանգարել ընդդիմությանը
Մոմավառություն՝ ի հիշատակ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի. (Ֆոտոշարք)
Պռոշյանի բնակչի կարծիքով՝ Հրաչ Մուրադյանի նման գյուղապետ այլեւս չի լինելու
Տաքսու վարորդը, որ «յուրիստ» էր ու հումորիստ
Տաքսու վարորդները ամենահետաքրքրասեր ու տեղեկացված խավն են, հատկապես քաղաքական վերլուծություններ անելիս՝ նրանք մրցակից չունեն: Մի առիթով բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը նրանց որակել է բանվորականության էլիտա, թեեւ տաքսու վարորդների մեծամասնությունը հավաստիացնում է, որ ժամանակին Ռուսաստանում կամ Եվրոպայում «լավ գործ» կամ պաշտոն է ունեցել: Այսօր ինձ հանդիպած տասքու վարորդն էլ չէր տարբերվում իր գործընկերներից: 20 րոպեում նա հասցրեց
«Օրեցօր թշնամին ավելի է լկտիանում». Վիտալի Բալասանյան
«Շարժում 88» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցում է մեծամասնական 7 թեկնածուով եւ «Մենք պատրաստ ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու» կարգախոսով: Այս կուսակցությունը երկրորդ ոչ իշխանական ուժն է մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ից: Կուսակցության ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Վիտալի Բալասանյանի համար Արցախում կարևորագույն հարցերից մեկը ԼՂՀ անվտանգության
Արամ Հարությունյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից
ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում ընդգրկվել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծ. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝
Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը եռակողմ ռազմական համագործակցության համաձայանգիր կկնքեն. 1news.az
«Մեր այցելության նպատակը եւս մեկ անգամ քննարկելն է երկկողմ համագործակցության սահմանված ուղղությունը»,- այս մասին, ըստ 1news.az-ի, Վրաստան կատարած այցելության ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նա հստակեցրել է, որ Թբիլիսիում կքննարկվեն ավելի վաղ ծրագրված գործունեության ուղղությունները: «Վաղը եռակողմ համագործակցության համաձայնագիր կստորագրվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ: Դրանով մենք կսահմանենք եռակողմ համագործակցության առաջնահերթությունները»,- ասել
Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը հայտնել է, որ ճնշման տակ է խոստովանական ցուցմունք տվել. Ria
Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաեւն այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ճնշման տակ է խոստովանական ցուցմունքներ տվել: «Ինձ եւ իմ ընկերոջն էին սպառնում, այդ պատճառով էլ համագործակցել եմ նրանց հետ»,- Դադաեւի խոսքերն է մեջբերում «Ria»-ն: Նա հավելել է, որ սպանության ժամանակ ուրիշ շրջանում է եղել: «Ես ունեմ վկաներ
«Ուզում եմ Շեկոյանին խնդրել, որ շարունակի իր գործը». Էդվարդ Միլիտոնյան
«Ես երբեք այսքան ժողովուրդ մի տեղ չէի հավաքել. այսօր էլ ես չեմ հավաքել. գրադարանն է կազմակերպել: Որպես գաղտնիք ասեմ, որ, երևի, կյանքում առաջին անգամ է, որ ես նստում եմ, ու ինձ բեմից մեծարում են, մարդիկ էլ լսում են: Բայց առանձնապես հաճելի զբաղմունք չէ. եթե հաճելի լիներ, էլի եղած կլիներ»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է բանաստեղծ, արձակագիր Արմեն
«Եթե շարունակենք խռով մնալ, ինչպե՞ս կարող ենք ինչ-որ հարց լուծել». ռեժիսոր
Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի մի ֆիլմ, որի հիմքում Ջեմալ փաշային սպանած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռան՝ Արմեն Գևորգյանի և Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հանդիպումն է: Խոսքը Հրանտ Հակոբյանի «Հանդիպում» վավերագրական ֆիլմի մասին է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հակոբյանի ֆիլմերը գեղարվեստական մտածողություն ունեն, և այս մեկն էլ բացառություն չէ: «Հանդիպում» վերնագիրն առաջին
Մատենադարանում տեղի ունեցավ «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 1-ին Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջամբարջյանը, այլ հյուրեր: Միջոցառումն անցկացվում


















































