Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական չինովնիկների հարստացման մեխանիկան. «Ժողովուրդ»

Ապրիլ 02,2015 11:08
hoxataracq

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում պետական հողերը վաճառվել են միջինը մեկ հեկտարը 53 հազար 100 դրամով, այսինքն՝ 1 ք/մ-ը 5,3 դրամով։ Արմավիրի տարածաշրջանում 8 գործարքով սեփականաշնորհվել Է 47,77 հեկտար հող։ Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ Արմավիրի տարածաշրջանում վաճառված պետական հողերի մեկ հեկտարի նվազագույն գինը եղել է 30 հազար 500 դրամ, կամ այլ կերպ ասած՝ 1 ք/մ-ը 3 դրամ, իսկ մաքսիմումը՝ 60 հազար 900 դրամ կամ 1 ք/մ-ը՝ 6 դրամ։ Սա ուղղակի ծաղր Է։ Կասկածից վեր է, որ եթե հնարավորություն տրվի ուսումնասիրել, թե ովքեր են եղել Արմավիրի տարածաշրջանի պետական հողերի գնորդները, ապա կպարզվի. որ նրանք բոլորը Արմավիրի մարզպետի կամ համապատասխան համայնքների ղեկավարների մերձավորներն են։ Համեմատության համար նշենք, որ նույն Արմավիրի տարածաշրջանում մասնավոր հողերի վաճառքի միջին գինը եղել է մեկ հեկտարը 1 միլիոն 200 հազար դրամ։ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում երկու գործարքով 8,98 հեկտար հողը վաճառվել է մեկ հեկտարը 48 հազար 400 դրամ միջին գնով կամ 1 ք/մ-ը՝ 4,8 դրամ։

Իսկ որպեսզի առավել ակնհայտ լինի, թե ինչպես է թալանվում պետությունը, ներկայացնենք մնացած մարզերում եւ տարածաշրջաններում պետական հողերի

վաճառքի միավորի՝ 1ք/մ–ի միջին գները.

Աշտարակ–          69,4 դրամ

Արտաշատ–         163,5 դրամ

Մասիս–     53,3 դրամ

Վեդի–                 20,8 դրամ

Բաղրամյան– 121,7 դրամ

Վաղարշապատ– 48,3 դրամ

Գավառ–     200 դրամ

Տաշիր–       16,7 դրամ

Աբովյան–   269,9 դրամ

Եղվարդ–    95,6 դրամ

Հրազդան–  51,9 դրամ

Այսքանից հետո, կարծում ենք, հասկանալի է դառնում, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ, տասնյակ, իսկ երբեմն նաեւ հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն տարբեր մարզերում։ Սա պետության թալան է օրը ցերեկով։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930