Լրահոս
Օրվա լրահոսը

Թող փորձի Ադրբեջանով գալ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 02,2015 10:35

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նախօրեին հայտնել Էր, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, որ պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան եւ Ղարաբաղ։ Հիշեցնենք, ե՛ւ ՀՀ, ե՛ւ ԼՂՀ իշխանությունները հայտարարել էին, որ չեն համագործակցելու զեկույցի հեղինակի հետ, իսկ ԵԽԽՎ-ում այս հարցով մեծ սկանդալ էր եղել։ Երեկ հարցերին պատասխանել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Հերմինե Նաղդալյանը հայտնել է, որ Ուոլթերը մայիսին գալու է ՀՀ եւ ԼՂՀ։ Ձեր դիրքորոշումը նրա հետ կապված արդեն հայտնել եք, բայց հիմա, քանի որ նա գալու է, ի՞նչ եք անելու։

– Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ասել ենք, որ եթե փոխվի այդ զեկույցի անվանումը, փոխվի զեկույցի բովանդակությունը, փիլիսոփայությունը վերանայվի, այլ ոչ թե լինի միակողմանի ադրբեջանական պատվեր, մենք պատրաստ ենք ցանկացած անհատի, ցանկացած քաղաքական գործչի, պաշտոնյայի հետ քննարկել, սատարել, օգնել եւ այլն։ Եթե դա չի լինում, իմաստ չկա։ Էլ ինչի՞ համար պիտի կանչենք, եթե դա պատվեր է, ի՞նչ պիտի խոսենք այդ մարդու հետ։ Հիմա, եթե Նաղդալյանը հայտարարում է, որ այդ մարդը գալիս է, իսկ մենք գիտենք, որ նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն է հայտարարել, որ նման զեկույցն անթույլատրելի է, հետեւաբար, մենք մտածում ենք, որ զեկուցողը վերանայել է կամ կվերանայի իր մոտեցումները։ Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ:

– Քանի որ ԵԽԽՎ քաղաքական կոմիտեն տվել է համաձայնությունը, որ նա մայիսին գա ե՛ւ Հայաստան, ե՛ւ Ղարաբաղ, ձեր դիրքորոշումն էլ նույնն է մնում։ Եթե զեկույցի անունը չփոխվի, բայց զեկուցողը գա, հասնի Ղարաբաղ, ԼՂՀ իշխանությունները այդ դեպքում ի՞նչ են անելու, փաստորեն, փաստի առաջ եք կանգնում։

– Նախ՝ եթե այդ կազմակերպությունը տալիս է իր համաձայնությունը, սա նաեւ նշանակում է անուղղակի Արցախի ճանաչում։ Այս խնդիրն էլ կա այստեղ։ Երկրորդը՝ կրկնում եմ, մեր երկիրը ազատ երկիր է, բայց էլի եմ ասում՝ նման մոտեցումը մեզ համար անընդունելի է։ Հիմա եթե մարդն ուզում է որպես զբոսաշրջիկ գալ, սա մի խնդիր է, եթե նա գալիս է եւ այդ զեկույցը ուզում է պատրաստել եւ փաստորեն՝ Արցախը ներկայացնում է որպես օկուպացված տարածք, ադրբեջանական, այդ դեպքում խորհուրդ կտայինք՝ ինքը Արցախ այցելի Ադրբեջանից, եթե կարողանա։ Եթե չկարողանա այնտեղից այցելել, կարծում եմ՝ սա իր համար շատ բան կպարզի եւ նա իրականությունը կպատկերացնի այնպես, ինչպիսին որ կա։

Լ. Բ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930