Օրվա լրահոսը

 Բնապահպանության նախարար. «Ես ոչ կրթության նախարար եմ, ոչ էլ քաղաքապետ»

 Արամայիս Գրիգորյանը հավաստիացնում է, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի ուսուցչուհու ազատման պատճառն իր որդին չէ

Կարգապահական տույժ՝ զոհված զինվորների մայրերի նկատմամբ բռնության համար.  «Ա1+»

«Ա1+». «Ծառայողական քննության արդյունքներով՝ ոստիկանության մի քանի աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին նախագահական նստավայրի առջև իրականացված բողոքի ակցիայի ժամանակ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել էին բռնություններ, որի համար ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն։

Դատախազ Սասուն Խաչատրյանը Միսակ Մարտիրոսյանին ասաց՝ չի վախենում նրանից (Տեսանյութ)

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը 15 ամիս է, ինչ նախնական կալանքի տակ է: Այսօր նա ասաց, որ որեւէ մեկը չի հաստատել, թե դատական կարգադրիչների պարգեւավճարների գումարն են իրեն տվել, չնայած 200 անձ հարցաքննվել է միայն այդ դրվագով: Դատական դեպարտամենտում ստուգումներ են եղել երկու անգամ աուդիտի կողմից, ֆինանսների նախարարության, վերահսկիչ պալատի, նույն այն ժամանակահատվածում, երբ

«Պահքի իմաստը հոգևոր զարթոնքն է». քահանա

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր՝ Բուն բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Իսկ Ս. Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին: Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Զենոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Մեծ պահքի, դրա խորհրդի և նշանակության մասին, ասաց, որ

ՀՀ զինված ուժերում ազդարարվել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկը

Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը: Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է զինված ուժերի անձնակազմի համար: Այն  իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ: Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է

Ոստիկանության պաշտոնյան`զոհվածների ծնողների մասին. «Ճիշտ են վարվել, նույնիսկ կարող էին դուբինկաներով ծեծել»

«Փետրվարի 11-ին, ժամը 13.00-ին հավաքվել էինք նախագահականի մոտ և երկու ամիս շարունակ պահանջում էինք մեր դիմումի պատասխանը: Մենք ծաղկանոցից դեպի ճանապարհն էինք կանգնած, հանգիստ մեզ համար, 15-20 րոպե կանգնելուց հետո մեզ ոստիկաններն ասացին`գնացեք դիմացի մայթ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ոստիկանների և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպի

Ուորլիք. «Ես անհամբերությամբ սպասում եմ նոր դեսպանների հետ աշխատանքին»

«Հայաստանում եւ Ադրբեջանում մեր նորանշանակ դեսպանները՝ Ռոբերտ Սեկուտան եւ Ռիչարդ Միլսը դժվար հանձնարարությունների կատարողներ եւ հաջողված դիվանագետներ են»,- այս մասին, մեկնաբանելով Հայաստանում եւ Ադրբեջանում Ամերիկայի նոր դեսպանների նշանակումը, SalamNews-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Համանախագահը նաեւ հավելել է. «Ես վստահ եմ, որ եւ Բաքվում, եւ Երեւանում նրանք ԱՄՆ-ի հրաշալի ներկայացուցիչներ կլինի:

Ռոբերտ Քոչարյան. Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ

Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 2,1 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 750.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 2,1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  չորս գործերի

Կառավարությունում քննարկվել են շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել շինարարության ոլորտի ներկայիս իրավիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատկան գերատեսչությունների ղեկավարներ և ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման ձևաչափով խորհրդակցության անցկացումը, որը լավ հնարավորություն է ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները վերհանելու և լուծման ուղիները համատեղ քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է,

«Ծախսված միլիոնները» գետնին են հավասարվում

Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում 2007թ.-ին կառուցվող նոր դպրոցի շինարարության դադարեցումից հետո ոչ մի քար կիսակառույցին չի ավելացել, տարածքն անտերության է մատնված, այն ամբողջովին դարձել է խոտածածկ ու աղբով շրջապատված: Նախորդ տարիների «Առավոտի» հրապարակումներում քաղաքաշինության նախարարությունը հաստատել է, որ մեծ գումար է ծախսվել այս շենքի կառուցումը սկսելու համար, եւ հենց այդ պատճառով էլ չեն

 Հանրապետության Նախագահը Ազգային ժողովից հետ է կանչում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների

ՀՀ Նախագահը Իր Պատուանդանէն Իջաւ. «Նոր Յառաջ»

Ֆրանսայի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեան կը գրէ. Հարիւրամեակի տա­րիէն, հա­րիւ­րա­մեակի Հռչա­կագ­րի հրա­պարա­կու­մէն անդին, երբ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի սահ­մաննե­րուն օր ըս­տ օ­րէ կը սպառ­նայ ազէ­րական բա­նակը, կը շարունակէ թուրքե­ւազէ­րական շր­ջա­փակումը, կը տի­րեն Կով­կա­սի մէջ Արեւ­մուտք-Արեւելք մրցակ­ցութեան, եւ մի­ջազ­գա­յին տնտե­սական տագնապի ծանր պայ­մաններ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թեան նա­խագա­հէն անսպա­սելի էր եւ ան­ըն­դունե­լի՝ Բար­գա­ւաճ Հա­յաս­տան կու­սակ­ցու­թեան նա­խագահ Գա­գիկ Ծա­ռու­կ­եանը

ԼՂՀ ԱԺ  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին նշված հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Գագիկ Մինասյանը: Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրացման և ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ու դրա ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ

«Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ»

«Այո, ես ծանոթացել եմ նշյալ անձի ելույթին եւ հերթական անգամ արձանագրել եմ, որ ինքը կարդում է այլ ուժերի կողմից իրեն հրամցված տեքստը: Ավելին` չգիտակցելով, չհասկանալով, թե ինչ է կարդում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին` կարդացե՞լ է ԲՀԿ առաջնորդի պատասխան ելույթը եւ ի՞նչ մեկնաբանություններ ունի: «Բայց եթե նույնիսկ գիտակցել է,

479.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 16-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.25 դրամ: NASDAQ OMX Armenia

Քննիչը պատասխանատվությունից խուսափելու համար պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Թովմասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Թովմասյանն իր վարույթում քննվող քրեական գործով վկայի՝ Հովհաննես Ս.-ի առանձնատանը կատարած

Հանձնարարվել է բացառել հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ՃՈ հետ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 89 արձանագրություն, որից 83-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել համատեղ ստուգայցերն ու խստորեն հետևել ինչպես այդ խախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը,

«Խաղաղության արվեստ» կազմակերպությունը շարունակում է էլեկտրոնային վահանակների քարոզարշավը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

Փետրվար ամսին «Խաղաղության արվեստ» www.PeaceofArt.org կազմակերպության հովանավորությամբ բարձրացված երեք էլեկտրոնային վահանակները տարբերվում են նախորդներից նախագծմամբ, սակայն նման են կարգախոսով: Ինչպես նախորդ վահանակները, նրանք ևս վկայակոչում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակը՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Հարյուրամյակին նվիրված Էլեկտրոնային վահանակները տեղադրված են Մասաչուսեթսի Ֆոքսբորո (Foxboro), Շարոն (Sharon) և Փիբոդի (Peabody) քաղաքներում: Էլեկտրոնային վահանակներից մեկի սև ֆոնի վրա սպիտակով գրված

Հայտարարություն. Առճակատումը մեծ հավանականություն ունի կրկնելու մարտի 1-ը

«Ժողովրդավարական Հայրենիք»  կուսակցությունը  փետրվարի  16-ի  քաղաքական խորհրդի նիստում,  քննարկելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումները, ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և  հայ-ադրբեջանական  սահմանում  օրեցօր աճող  լարվածությունը,  իր մտահոգությունն է արտահայտում  և  անթույլատրելի է համարում  վարչախմբի վերարտադրության  նպատակով  նախաձեռնած «առճակատումը», որը  մեծ  հավանականություն ունի  կրկնելու նոր մարտի մեկ` բազմապատիկ ավելի զոհերով: Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը  դիմում է  վարչախմբին`

Եվրոպան եւ մենք. Հավասարության պահանջը «հակաեվրոպական» է

Մարդը մարդ է դառնում՝ ստանդարտից դուրս գալով Եվրոպայի մի քանի երկրներում անցկացված հետազոտությունների համաձայն՝ այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից մեկը գերիշխող դեր է խաղում, ավելի քիչ են լինում հակասություններ, եւ ավելի շատ երեխաներ են ծնվում: Գիտնականների բացատրությունը մակերեսի վրա է՝ հավասարություն նշանակում է մրցակցություն, իսկ մրցակցությունն առանց հակասությունների հնարավոր չէ: Ընդ որում, հետազոտված եվրոպացի ընտանիքների մոտավորապես

Քաղաքաշինության ոլորտը՝ ամենօրյա հսկողության ներքո

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 6 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 6 դեպք է հայտնաբերվել շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով:

Ադրբեջանում հայկական ջարդերի թեմայով միջոցառում է տեղի ունեցել Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրերս տեղի ունեցած միջոցառման խորագիրն է՝ «Լեռնային Ղարաբաղ. հայկական ջարդերին հաջորդած սերունդը, խաղաղության հաստատման մարտահրավերն ու ժողովրդավարության զարգացումը»: Մասնակցել են արմատներով Բաքվից ամերիկահայեր, նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հաղորդմամբ՝ միջոցառման թեման 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերն էին, ինչպես նաեւ հետագայում անկախ Արցախի առջեւ

Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ժամանակացույցը պատրաստ է

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մշակվել և պատրաստ է Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցության 2015թ. ծրագրի իրականացման, մասնավորապես, այցերի կազմակերպման ժամանակացույցը: Երևանի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին քաղաքապետին զեկուցվել է, որ միջոցառումների հիմնական ծրագիրը հստակեցված

Երկու 5-րդ տեղ` Թախտիի գավաթից

Իրանում ավարտվեց ազատ ըմբշամարտի Թախտիի գավաթի խաղարկությունը: Հայաստանից մրցավայր գործուղվել էին ազատ ըմբշամարտի հավաքականի երկրորդ համարները, քանի որ առաջատարները նախապատրաստվում են մարտի 3-ից 8-ը Մինսկում կայանալիք օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդի հեղինակավոր ավանդական հուշամրցաշարին: Հայ ըմբիշներից Իրանում համեմատաբար հաջող հանդես եկան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը եւ 75 կգ քաշային Իշխան Պողոսյանը, որոնք զբաղեցրին հինգերորդ

Հանձնարարվել է խստորեն վերահսկել վարչական արձանագրությունների կատարումը

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 69 դեպքի մասով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել կազմված արձանագրությունների կատարման ընթացքի նկատմամբ: «Վերջին մեկ

Թուրքիայի քաղաքացին ցանկացել է Վրաստանով թմրանյութ բերել Հայաստան

Վրաստանի ոստիկանությունը «Տրամադոլ» տեսակի 9.6 հազար դեղահաբ է առգրավել Թուրքիայի քաղաքացի Ցուսուֆ Օ.-ի մոտից, որը Հայաստան էր գնում Վրաստանից: Այս մասին, ըստ «Georgianpress.ru»-ի, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարության տվյալներով՝ Թուրքիայի քաղաքացին վրաց-թուրքական սահմանն անցնելուց հետո ձերբակալվել է «Սարպի» հսկիչ անցագրային կետում: «Իրավապահները ձերբակալվածի բեռնատար մեքենան ստուգելիս հայտնաբերել են «Տրամադոլ» տեսակի 9600

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.  հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. հունվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանները:

«Տեսնենք՝ իրենք կազինոներում կրվո՞ւմ են, թե՞ ոչ»

«Առավոտի» հարցին՝ 4-րդ գումարման ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանը 511 բացակայություն է ունեցել, դարձյալ ակտիվ չի եղել, տարիներ առաջ Ռոզա Ծառուկյանը պարզ հայտարարեց, որ հարկեր չենք վճարում, որովհետեւ կազինոներում են խաղում, այսինքն՝ այնպես չի, որ դա նորություն է եղել, ինչո՞ւ եք հիմա որոշել պայքարել դրա դեմ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դրա համար էլ ասում ենք՝ եթե

Իրանն առաջարկում է իր միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. «Ինտերֆաքս»

«Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», այսօր Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Ըստ Զարիֆի՝ Իրանը, որպես հարևան երկիր, հակամարտության հենց սկզբից ցանկանում էր տեսնել խաղաղ լուծում. «Այս տարածաշրջանը մեզ համար կարեւոր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031