Լրահոս
Օրվա լրահոսը

 Բնապահպանության նախարար. «Ես ոչ կրթության նախարար եմ, ոչ էլ քաղաքապետ»

Փետրվար 16,2015 17:57

Aravot.am-ը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանը իր տղայի պատճառով եւ իր պահանջով է ազատվել աշխատանքից:

«Առաջին անգամ եմ լսում, որ իմ տղայի ձեռքից ուսուցչուհին փորձել է հեռախոս վերցնել, նման բան չի եղել»,- ասաց նախարարը:

Ապա հավելեց, որ խնդիրը այլ կերպ է եղել: «Ուսուցչուհին իր կաբինետը տրամադրել է որոշ աշակերտների, որպեսզի պարզաբանում անեն, հեռախոսները վերցնեն ստուգեն, ինչ անեն…Իմ տղայից էլ են հեռախոս ուզել, իմ տղան ասել է՝ հեռախոս չունեմ, չեմ տալիս, բա ՝ թե գրպանումդ հեռախոս ունես, տվել է, նայել են: Իսկ ուսուցիչը իրենից հեռախոս չի վերցրել, ինքն էլ դպրոցում հեռախոս չի միացնում, հեռախոսը անջատած՝ կա՛մ գրպանում պետք է լինի, կամ պայուսակի մեջ: Վստահ եմ՝ որեւէ ուսուցիչ չի կարող ասել, որ իմ երեխան դպրոցում հեռախոսով խոսում է: Դա ընդհանուր մի քանի երեխաների հետ կապված խնդիր է, որտեղ իմ երեխան բացարձակ կապ չունի: Իսկ ուսուցչի ազատել-չազատելը դա ոչ իմ երեխայի, ոչ էլ ինձ հետ է կապված: Ես ոչ կրթության նախարարն եմ, ոչ էլ քաղաքապետը, որ որոշում կայացնեմ: Ես նոր տնօրենի հետ կապ չունեմ, չեմ ճանաչում: Ճանաչել եմ նախկին տնօրենին, որը ինձ զանգել է, մենք նախկինում խոսակցություններ ունեցել ենք: Նախկին տնօրենին հարգում եմ, բարեկիրթ կին է, նորին էլ, որ ճանաչեմ, կարծիքս կհայտնեմ»,-պարզաբանեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Դա ինչ է, վօր՞, ազատել աշխատանքից, ապագաւմ մարդ էլ սպանի էլի հերքւմ է լինելւ նախարար հօր կօխմից․այպես ե սկսվւմ վախվա հանցագօրցի դաստիարակւթիւնը․ինչքան է հպարտանալւ՛,վօր իր երեսից դասատւ հանեցին․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728