Օրվա լրահոսը
Մարգարիտ Եսայան. «Մենք չենք էլ ուզում, որ ԵՄ-ն գնա մեր երկրից ». «Իրատես de facto»
Փետրվարի 12-ին՝ Հայաստանում Լատվիայի դեսպանատան և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը», «ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության գերակայությունները և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ։ Հավարտ քննարկումների ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանին տվեցինք հարցը. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարեց, որ
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում քաշքշուկ է եղել
Քիչ առաջ լարված իրավիճակ էր Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում. 7, 8, 9-րդ դասարանցի երեխաները պահանջում էին վերադարձնել աշխատանքից ազատված իրենց աշխարհագրության ուսուցչուհուն՝ Արմինե Սեյրանյանին: Նույնիսկ քաշքշուկ է եղել եւ երեխաներին մի կերպ հանդարտեցրել ու դասարան է տարել դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանը, որը ներկայիս տնօրեն Լիանա Աշրաֆյանի մայրն է: Տեղեկացրել էինք, որ միջադեպը
Պատճառաբանություններ են բերում, որպեսզի չներկայանան «Կենտրոն» հեռուստաընկերություն. «Ժողովուրդ»
Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ որոշ արտիստներ, երգիչներ ու տարբեր ոլորտների փորձագետներ այս վերջին իրադարձություններից հետո շտապ չեղյալ են հայտարարել իրենց՝ նախապես հաստատած մասնակցությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նախագծերին։ «Լավ բա որ հանկարծ հրաշք կատարվի, մի օր իրավիճակը փոխվի, բա էդ ժամանակ ո՞նց ձեզ կզգաք։ Ինչպես ասում էր «Սպինոզան»՝ էսօր աշխատում ա,
Գուրգեն Եղիազարյանը ԲՀԿ-ին անդամագրվելու միտք չունի
Այսօր «Հայելի» ակումբում քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց, որ ԲՀԿ անդամ չէ եւ մտադրություն էլ չունի դառնալու: «Ես դիմում չեմ գրել եւ չեմ դիմել կուսակցությանը: Միայն գրել եմ ֆեյսբուքում: Իմ նպատակը դա չէր, ես դրանով իմ ոչ-ը ասեցի Սերժ Սարգսյանի ելույթին, թե ոնց կարող են մարդուն բարձրացնել եւ հանիրավի սեւացնել: Ես գտա ամենակոնստրուկտիվ ձեւը, օպերատիվ
Հետաքրքիրն այն դեմոնստրատիվությունն է, որով Սերժ Սարգսյանը փորձեց հաշիվ պահանջել Ծառուկյանից .«168 ժամ»
Չկա բանական որևէ բացատրություն՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին անհրաժեշտ այս հրապարակային խայտառակությունը՝ նման ձևով վարկաբեկելով Գագիկ Ծառուկյանին՝ վարկաբեկել իշխանություններին և իշխանական կուսակցությանը մինչև վերջ։ Այս պատմության մեջ հետաքրքիրն այն դեմոնստրատիվությունն է, որով Սերժ Սարգսյանը փորձեց հաշիվ պահանջել Գագիկ Ծառուկյանից։ Ակնհայտ է, որ դա կարելի էր անել «օրինականության» քողի տակ։ Առանց աղմուկ հանելու՝ Հարկայինի աշխատակիցներին ուղարկել
Պետությունը ցանկանում է միջամտել հ/կ-ների գործունեությանը
«Սա ռիսկ է, քանի որ այս օրենքի նախագիծը հկ-ների համար վարչական պատասխանատվություն կարող է առաջացնել և ընդհուպ հարկադիր լուծարման տանել, եթե տարվա մեջ հայտնաբերվի, որ նա իրականացրել է գործունեություն իր կանոնադրական նպատակներից դուրս»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՀԿ-ների մասին օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ
Արտակ Խաչատրյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Աբրահամ Մանուկյանի «հետքը» (Տեսանյութ)
«Ինքս հերքել եմ այդ փաստը եւ հայտարարել եմ, որ չեմ գտնվել այդ վայրում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին`ինչպես է վերաբերվում այն վարկածին, որը կարծես նաեւ ոստիկանության ուշադրության առարկա դարձավ, որ իրեն առեւանգելու եւ ծեծի ենթարկելու հետքերը գնում են իր կուսակից Աբրահամ Մանուկյանի ուղղությամբ, ասաց «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանն, որին անհայտ անձինք
Անգարայի քաղաքապետարանը Հայկական հարցի մասին գիրքեր կը բաժնէ. yerakouyn.com
Անգարայի քաղաքապետարանի աւագանին որոշում կայացուցած է Հայկական հարցի թեմայով անվճար գիրքեր եւ գրքոյկներ բաժնել ուսումնական եւ հետազօտական հաստատութիւններուն: Թրքական «haber3.com.tr» կայքէջին համաձայն` Անգարայի քաղաքապետարանը, «Նոր Թուրքիա» հրատարակչութենէն գնելով «Հայկական հարցի ժողովածու» 5 հատորեակը, «Օսմանեան նախագիծ» 12 հատորեակը եւ հայկական հարցին վերաբերեալ 20 այլ գրքոյկներ, կ’ուզէ այդ գիրքերը անվճար բաժնել դպրոցներուն, գրադարաններուն, հետազօտական կեդրոններուն, միութիւններուն ու
Եղիշե Պետրոսյան. «Նրանք կարող են գնալ Ծառուկյանի հետեւից». «Հայկական ժամանակ»
Ընդհանրապես՝ պետությանն ատամ ցույց տալը շատ վտանգավոր բան է, պետությունն ունի բոլոր մամլիչ մեքենաները՝ այդ ատամները փշրելու համար։
Տգետներին ՀՀԿ-ի ներսում եւս կարելի է գտնել ամենաթեթեւ փնտրտուքի արդյունքում անգամ. «Ժողովուրդ»
Թերեւս որեւէ մեկը չի կարող հերքել, որ տգիտությունը մեր երկրում քաղաքական կյանք մտավ անկախության հետ։ Յուրային սրիկաներին «առաջ մղելու» առաջին ձգտումները առարկայական դրսեւորումներ ունեցան հենց այդ տարիներին։ Ապա նաեւ պատերազմի ժամանակահատվածում խորացավ տգետներին իշխանության մեջ տեղավորելու դատապարտելի երեւույթը։ Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե երիտասարդ էին բոլոր գործիչները, անփորձ ու հետեւաբար նման իրավիճակներն անխուսափելի էին։ Բայց
ՀՀ քննչական կոմիտեն՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու մասին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ
Աշոցքում վերացվում են ամբողջ գիշեր տեղացած ձյան հետևանքները
Ինչպես Հայաստանի մի շարք վայրերում, փետրվարի 17-ին ձյուն է տեղացել նաև հանրապետության ամենացուրտ տարածաշրջանում ` Աշոցքում: Ամբողջ գիշեր տեղացած ձյան հետևանքները վերացնելու համար ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր ջանքերը՝ սեղմ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկելի մասը մաքրելու համար: Մանրամասները` տեսանյութում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վարդան Բոստանջյան. «Կռիսին չեք կարող ասել՝ խորտակվող նավը մի թողեք». «Հրապարակ»
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը կոչ է անում ԲՀԿ-ական պատգամավորներին «արժանապատվորեն» վայր դնել մանդատները եւ «ազնիվ ու արդար» պայքարել իշխանափոխության համար։ – Լո՞ւրջ է արդյոք այս ամենը, եթե Սերժ Սարգսյանի ելույթի առանցքում գրագիտության մասին ընդգծումներն են՝ այն պարագայում, երբ անգամ ձեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է նշում, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ։
«Մեկի մոտ մարմնավաճառ են որոնում, մեկի մոտ՝ զենք». Ստուգումները՝ ԲՀԿ-ականների տարածքներում շարունակվում են
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տվյալներ չունի, թե քանի ԲՀԿ-ական է այս պահին գտնվում ոստիկանությունում: Հիշեցնենք, որ երեկվանից ոստիկանները շրջափակել են մի շարք ԲՀԿ-ականների տներ, օբյեկտներ ու քննչական գործողություններ են սկսել: Կան նաեւ բերման ենթարկվածներ: «Ճնշումները ԲՀԿ-ի նկատմամբ լայնածավալ թափ են առել, հիմա մանրամասնելու ժամանակը չէ, որովհետեւ այս պահին մինչ խոսում ենք, նմանատիպ գործողություններ են տեղի
Հայ 19-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ցյուրիխ»
«Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ցյուրիխ»: 19-ամյա ֆուտբոլիստը նույն աղբյուրի փոխանցմամբ նոր թիմում անցել է բուժզննումը եւ անգամ շվեյցարական ուսումնամարզական հավաքում «Ցյուրիխի» կազմում մասնակցել ընկերական հանդիպման: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sport.mediamax.am-ի
Եռյակը ուշանում է իր գործողություններում. «Հայկական ժամանակ»
Ականատեսները վկայում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի առանձնատան շուրջ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկված։ Ծառուկյանին խորհուրդ են տվել հնարավորինս քիչ դուրս գալ տնից՝ սադրանքներից խուսափելու համար։ Ամեն դեպքում, պրոցեսները Հայաստանում մտել են անկանխատեսելիության փուլ։ Ամեն րոպե կարող է ինչ-որ կարեւոր, նույնիսկ շրջադարձային բան տեղի ունենալ։ Ու չնայած հիմա նախահարձակ կողմը Սերժ Սարգսյանն է, ու Ծառուկյանը,
Ինչքան հարկ են վճարել Ծառուկյանի ընկերությունները. «Հայոց աշխարհ»
Անցած տարվա արդյունքներով՝ Գ.Ծառուկյանին պատկանող 14 խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել 11,5 մլրդ դրամ, որը 1,6 միլիարդով գերազանցում է 2013թ. ցուցանիշը։ Առաջին հայացքից որոշ առաջընթաց է արձանագրվել։ Թեեւ հարկերի ավելացումը տեղի է ունեցել ոչ այնքան զուտ տնտեսական գործունեության, որքան խաղատնային բիզնեսի կազմակերպման ոլորտում։ Ինչպես հայտնի է, այս առումով Գ.Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը լուրջ
Ռուստամ Գասպարյանը՝ Ծառուկյանի մասին. «Իրեն զրկելուց հետո մեզ էլ պետք չի էդ մանդատը». «Հրապարակ»
Մտավախություն չունե՞ն, որ երկիրը կտանեն ցնցումների։ «Հաստատ այդ մտավախությունը չկա, իրոք մենք չէինք ուզում ցնցումներ, էս ծայրահեղ քայլերը, բայց Սերժ Սարգսյանը կատարեց իր ամենամեծ սխալը՝ վարկաբեկելով Ծառուկյանին, որը որ վայելում է ոչ միայն Հայաստանի ներսում, այլ Հայաստանից դուրս շատերի հարգանքը։ Սա աններելի էր»,-ասաց Ռուստամ Գասպարյանը։ Ծառուկյանին մանդատից զրկելն ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել։ «Ծառուկյանի համար
Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի արեցին
Ցյուրիխում ընթացող «Zurich Chess Callenge» գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով միավորը բաժանեց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 2,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՛ armchess.am, Գագիկ Հովհաննիսյանի
«Իշխանության կողմից սադրանք եմ տեսնում. կամուրջը բարակել է». «Ա1+» (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դժվարանում է կանխատեսել` ինչ զարգացումների կարող է հանգեցնել Ազատության հրապարակում փետրվարի 20-ին ընդդիմադիր եռյակի հրավիրած շտապ հավաքը. «Նորմալ մարդու ցանկություն կլինի այն, որ չլինեն բախումներ, չունենանք նոր մարտի մեկեր, եւ կարողանանք օրենքի շրջանակում կարգավորել հարցը, կամուրջը բավականին բարակել է այս վերջին իրադարձությունների հետ կապված»: Նա տարօրինակ էր համարում Սերժ Սարգսյանի՝
Մարմնավաճառներ՝ հյուրանոցային համալիրից
Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ
Ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների լուրերը. news.am
Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել ԲՀԿ-ականների նկատմամբ հետապնդումների, ձերբակալությունների վերաբերյալ: NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին հետեւյալը. Այսպես, ըստ ոստիկանության, ԲՀԿ Նոր-Նորքի տարածքային կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը, ով «Տորք Անգեղ» մանկական մարզական կենտրոնի տնօրենն է, վերջերս ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով է երեկ բերման ենթարկվել, նա ձերբակալված է: Նրա մոտից հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ:
Սերժ Սարգսյանի կեսկանչը. «Ժամանակ»
Երեկ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2010 թվականին և առ այսօր փոշոտվում են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում: Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հնարավորության մասին խոսեց մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Եվ ահա, հինգ ամիս հետո հետկանչը իրականություն է: Ըստ որում` դա տեղի է
Հայաստանը շնչում է «ՀՀԿ-ԲՀԿ»-ո՞վ
Շաբաթ-կիրակի օրերին ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում, եւ ես խնդրեցի ալիքը փոխել եւ երաժշտություն միացնել: Գուցե մասնագիտական առումով դա այնքան էլ ճիշտ չէ, բայց քանի որ զուտ մարդկայնորեն այդ բանավեճն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, երկու օրով ուղեղս ազատեցի քարոզչական այդ պատերազմից: Մնում է՝ փողոցում էլ մարդիկ չհարցնեն՝ «բա ի՞նչ է լինելու, բա ո՞վ է
Արագածի տարածաշրջանում սաստիկ բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Ախուրյանում, Ապարանում, Արագածում, Աբովյանում և Հրազդանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, սաստիկ բուք է Արագածի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական
ԲՀԿ Մասիվի գրասենյակի ղեկավարին ոստիկանության բաժին են տարել. ԳԱԼԱ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ ԲՀԿ Մասիվի գրասենյակի ղեկավարին տարել են ոստիկանության բաժին, եւ այս պահին պատգամավորները փորձում են հասկանալ, թե ինչ պատճառով: «Այո, Մասիվի տարածքային գրասենյակի պատասխանատու Արթուր Մանուկյանին տարել են քաղմաս, պատգամավորները չեն կարողանում մտնել ոստիկանության շենք, որ հասկանան, ինչ է կատարվում: Ահազանգեր ունենք Արաբկիրից, Մարալիկից, Ապարանից, Թալինից, Շենգավիթից,
Արցախից Աղդամն ու այլ շրջանները պոկելու եւ ներքին լարվածության կապը
Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում լարվածություն ստեղծել մի դեպքում` եթե Արցախի խնդիր պիտի լուծի
Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատել են. Hraparak.am
«Հրապարակի» տեղեկություններով՝ քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատել են մոտ չորս տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Նրանք պահանջել են Գասպարյանի որդուն, ապա խուզարկել են տունը` առանց համապատասխան փաստաթղթղեր ներկայացնելու: Իրարանցումը տեսնելով` հավաքվել են, հասել համագյուղացիները, երբ իրավիճակը թեժացել է, քաղաքացիական հագուստով մարդիկ վերջում արդեն ներկայացել են, որ իրենք Երեւանի քննչական վարչությունից են: Մանրամասներին կարող
«Ծաղիկ Ռուբոյին ի՞նչ է եղել, տասը տարի նստած է եղել բանտում». Սուրիկ Խաչատրյանի խորհրդական
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի համոզմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին ուղղված հայտարարությամբ արջի ծառայություն է մատուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մարզպետի խորհրդականը այդ հայտարարության հետեւում տեսնում է ԲՀԿ առաջնորդին: Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Ծաղիկ Ռուբոն ստում է, երբ ասում է, թե ինքն ու Սասուն Միքայելյանն


















































