Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը չի լքել Գագիկ Ծառուկյանին

Փետրվար 17,2015 15:15

Այսօր վաղ առավոտից Գյումրիում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմում է ներկայացրել այս կուսակցությունից դուրս գալու: ԲՀԿ տեղի կառույցներում այս լուրերը որակեցին որպես ավելորդ լարվածություն հրահրելու փորձ, իսկ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը կտրականապես հերքեց՝ նշելով, որ նման բան գոյություն չունի:

Նկատենք, որ Շիրակի մարզում տեղի ԲՀԿ-ականների վիճակը նորմալ է, վերջիններիս տներում կամ նրանց պատկանող օբյեկտներում դեռ ապօրինի խուզարկումներ կամ ստուգումներ չկան: Տեղի ՀՀԿ-ականների կողմից ավելորդ ինտրիգներ լարելու փորձեր եւս չեն նկատվում: Եվ սա ՀՀԿ-ականները բացատրում են նրանով, որ Գյումրին ու առհասարակ Շիրակի մարզը պատվախնդիր տեղանք են, ու այստեղ մարդիկ մի օրվա ծանոթներ չեն, վերջ-առաջ միմյանց աչքերի մեջ նայելու պահ կա: Մեզ հետ զրույցներում հենց այդպես էլ մեկնաբանում են՝ խնդրելով, սակայն, անուն-ազգանուններ չհրապարակել:

Հիշեցնենք, որ երեկ Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետի ու առհասարակ ԲՀԿ-ականների մասին չափազանց կոռեկտ գնահատականներ էր հնչեցնում նաեւ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը սատարելիս ամենեւին չեն սխալվել ու չեն փոշմանել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728