Օրվա լրահոսը

ՌՇՖ-ն խզել է պայմանագիրը Յուրի Դոխոյանի հետ

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան խզել է պայմանագիրը այդ երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանի հետ այն բանի համար, որ 2014 թվականին Նորվեգիայում անցկացված համաշխարհային օլիմպիադայում վարկանիշային առաջատար թիմը մրցանակային տեղ չի զբաղեցրել: ՌՇՖ-ի որոշմամբ 2015 թվականին կայանալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին հավաքականը նախապատրաստելու առաջարկ է արվել գրոսմայստերներ Ալեքսանդր Մոտիլյովին եւ Վլադիմիր Պոտկինին: Աշխարհի թիմային

Հայաստանում հակառակորդներ չկան

Վերջերս մի քանի կայքերում կարդացի միեւնույն տեղեկատվությունը, որը սկսվում էր հետեւյալ բառերով՝ «ի հեճուկս ֆեյքերի և նրանց տերերի, ինչպես նաև մանր-մունր թերթոնների և կայքերի»: Կարեւոր չէ, թե ինչի մասին է խոսքը, կարեւոր է, որ լուրը սկսվում է «ի հեճուկս»-ով, ինչն առնվազն շեղում է ուշադրությունը տեղեկատվության բովանդակությունից, իսկ հաճախ նաեւ՝ «սուզում է» մարդկանց անիմաստ վեճերի մեջ:

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ

Էս նկարահանող սարքերն էնքան վատն են, որ ավելի լավ ա Շամշյանին ռաստ գաս, քան՝ դրանց:

ՀՀ ԱԺ-ն կդատապարտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Հայտարարությանը կցված է նաեւ չորս էջից բաղկացած հիմնավորում , որում, մասնավորաբար ասված է. «1948 թ. ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որում հստակ նշված են այն

Սամվել Բեգլարյան. «Չի կարելի մեր փողերը մսխել Թուրքիայում»

Նա դեմ է հայկական ակումբների Թուրքիայում մարզական հավաքներ անցկացնելուն

«Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը կընդլայնի իր գործունեությունը». կենտրոնի տնօրեն

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից 2014 թվականին հիմնադրված Սոցիալական ծառայության կենտրոնը 80 միլիոն դրամի ֆինանսական և իրային աջակցություն է ցուցաբերել կարիքավորներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականի ընթացքում Մայր Աթոռը 1.5 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:

«Ես կարող եմ միայն գլուխս կախ իմ գործն անել». Եղիշե Պետրոսյան

«Ինչ-որ քաոսային իրավիճակում ենք հայտնվել բոլոր ասպարեզներում, շունն իր տիրոջը չի ճանաչում, ամենաթողության մթնոլորտ է, ու այս համատեքստում ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, որոշումներ կայացնել: Անգրագետ ինֆորմացիան ամեն տեղից անընդհատ թափվում է ժողովրդի գլխին: Լրատվական ամբողջ դաշտը կրիմինալ խռոնիկա է դարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Քաղաքականության մեջ,

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կենսաթոշակային և հարկային օրենսդրության բարեփոխումներին ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող քայլերը: Տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն: Ներկայացվել են կենսաթոշակային և հարկային ոլորտների հետագա զարգացմանն առնչվող

«Ռուսներին հայերի նկատմամբ գերարհամարհական վերաբերմունքով են դաստիարակում». Արշակ Սադոյան

«Գյումրիում տեղի ունեցածը շատ խորը հետք է թողնելու մեր պատմության մեջ և մարդկանց վրա: Սա հանգեցնելու է ռուսների հետ հարաբերությունների վերանայման: Ինչպե՞ս են կերել այդ 19-ամյա տղայի ուղեղը, ի՞նչ քարոզչություն է տարվել ռուսական կողմից, որ ջուր խմելու համար մի ամբողջ ընտանիք սպաներ: Ռուսներին հայերի նկատմամբ գերարհամարհական վերաբերմունքով են դաստիարակում: Դրա համար էլ մի երիտասարդ զինվոր

Բնակչուհին մեղադրվում է պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, ինքնասպանության փորձի հասցնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացի Անիի կողմից Լոռու մարզի 3 բնակչի դիմանկարներով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, անձնական արժանապատվությունը պարբերաբար նսեմացնելու ճանապարհով նրանցից մեկին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ  Անին 2013 թվականի փետրվարից հունիս

«Թուրքիան ու Ադրբեջանը նոր ցեղասպանության են նախապատրաստվում»

ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, պատմաբան Համլետ Հարությունյանի համար «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» հաջող փաստաթուղթ է: «Հիանալի հռչակագիր է, բոլոր ասպեկտները շոշափվում են ու այն որեւէ ձեւով չի խանգարում, որ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- ասաց Համլետ Հարությունյանը: Անդրադառնալով 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողություններին՝  պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ եթե իդեալական փաստաթուղթ էլ լիներ, էլի քննադատություն լինելու

20 տարի առաջվա բռնաբարությունը տիկինը նոր է հիշել

«Փաստինֆոյի» տեղեկացմամբ,  52-ամյա գյումրեցի մի կին դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ հայտնելով, որ Գյումրու ապակու գործարանի տնօրենը, իրեն թուրմ խմեցնելով, բռնաբարել է: Նկատի ունենալով այն փաստը, որ Գյումրու ապակու գործարանը վաղուց չի աշխատում, լուծարվել է, այս գործարանի ալան-թալանի հետ կապված բավական երկար պատմություն կար, այն ժամանակին հայտնվել էր անգամ իրավապահների ձեռքում, մենք իրավապահներից հետաքրքրվեցինք,

Բիենալեի մանրամասները գաղտնի՞ են պահվում

Արվեստագետ Սահակ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում մտահոգություն  էր հայտնել Վենետիկի Բիենալեին՝ Հայաստանի մասնակցության  վերաբերյալ: Մանրամասների համար կապվեցինք ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի նորանշանակ տեղակալ Արմինե Ղազարյանի հետ: Ժամանակակից արվեստի վարչությունը դեռեւս պետ չունի, եւ ամանորի շեմին նախկին պետն ու տեղակալը ազատվել էին աշխատանքից: Փոխարենը գնալով աճում է նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդականների թիվը: Նորանշանակ խորհրդականների

Արձանագրվել են հայ-ամերիկյան համագործակցության դրական արդյունքներ

ՀՀ արդարադատության նախարարը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Վուդվորդ Քլարկ Փրայսը կարևորել է մեր հանրապետության հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝ ևս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը: ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ

Արոնյանը մեկնել է Ցյուրիխ

Վեյկ-ան-Զեեում եւ Բադեն-Բադենում ոչ այնքան հաջող հանդես գալուց հետո Լեւոն Արոնյանը մեկնել է Ցյուրիխ, որտեղ փետրվարի 13-ին մեկնարկում է «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» գերհզոր մրցաշարը: Այս անգամ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցներն են Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ youtube.com-ի

Ադրբեջանական բանակը վարձկաններ է հավաքագրում

Հավաքագրման համար միջին կրթությունը բավական է

Բյուջետային կառավարման համակարգը` ֆինանսիստների ուշադրության կենտրոնում

Երևանում մեկնարկել է Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության Բյուջետային ընկերակցության լիագումար նիստը

«Կաթողիկոսի անվամբ հաշվեհամարին առկա գումարից մեկ միլիոնն անձեռնմխելի է». Տ. Վահրամ քահանա Մելիքյան

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող երեք հաշվեհամար գոյություն ունի: Առաջին հաշվեհամարը բացվել է դեռ Վազգեն Առաջինի կաթողիկոսության շրջանում, որը նրա վախճանից հետո փոխանցվել է Գարեգին Ա կաթողիկոսին, այնուհետև՝ Գարեգին Բ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը՝ ընդգծելով, որ դեռևս Վազգեն Վեհափառի օրոք է այդպիսի հաշվեհամար

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը: Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասարակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման

188 միլիոն 400 հազար դրամ զբոսաշրջությանն աջակցելու համա՞ր

2000 թվականի համեմատությամբ 24 անգամ ավելացել է զբոսաշրջիկների թիվը

Ռուս զինվորականների ընտանիքները համատարած լքում են Գյումրին

Ավետիսյանների սպանդից հետո Գյումրիում անմիջապես տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների, մեծամասամբ սպաների ընտանիքները լքում են Գյումրին: Շատերը այս դեպքից հետո ՌԴ են ճանապարհել իրենց կանանց ու երեխաներին՝ մնալով միայնակ, իհարկե հույս ունենալով, որ իրենք էլ կգնան, արագ կհարթեն Հայաստանից իրենց տեղափոխման հարցը: Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող հագուստի խանութներից մեկում

Ո՞վ է առաջինն ասել՝ Ծառուկյա՞նը, թե՞ Արմեն Ռուստամյանը

ԲՀԿ-ականների պատասխանը ՀՅԴ-ին՝ հայերենի բոլոր բառերն ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկն օգտագործել է Օրերս ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ոչ իշխանականների խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթի հետ կապված հայտարարեց, որ այն, այսպես ասած, «ծաղկաքաղ» է արված ՀՅԴ-ականների ելույթներից: Ըստ նրա՝ «Այն, ինչ հրապարակավ հիմա ասում են, այդ ամենը վաղուց ՀՅԴ-ն հրապարակել է: Կարող եմ ելույթի հետ

«Լեւոն Տեր-Պետրոսյանը տարածքային պահանջատիրության դեմ է խոսել»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ  «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն

Գիշերն Աչաջրում խուզարկություններ են կատարվել

Հարուցված է 2 քրեական գործ

«Ընդդիմությունը հասարակության թիկունքում չի թաքնվում»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ներիշխանական ճգնաժամ չի կարող լինել, քանզի որոշում կայացնողը միայն Սերժ Սարգսյանն է: – Վերջին շրջանում ծեծը նորից դարձել է հայաստանյան քաղաքական մշակույթի տարրերից մեկը: Մի բան, որ լավ հայտնի էր Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին: Սա ձեզ որեւէ բան հուշո՞ւմ է: – Իհարկե՝ հուշում է այն, որ իշխանությունն այս

IndieGoGo-ում միջոցներ են հավաքվում՝ «Գահերի խաղը» հայերեն թարգմանելու համար. ItTrend

IndieGoGo համաֆինանսավորման կայքում միջոցներ են հավաքվում Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Երգ սառցի և հրո» վիպաշարի առաջին հատորը՝ «Գահերի խաղը» հայերեն թարգմանելու համար։ Արշավը մեկնարկել է փետրվարի 9-ին, և դեռ 59 օր շարունակ ցանկացողները կարող են օգնել նախաձեռնությանը։ Այս պահի դրությամբ հավաքվել է անհրաժեշտ 2500 դոլարից 170-ը։ «Մենք ուզում ենք գիրքը կարդալ հայերեն: Ուզում ենք, որ մեր հայրենակիցներն

Ի՞նչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական կապից

Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով. Եվրասիական բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 4%-ով կաճի: Իսկ եվրոպացի տնտեսագետները կարծում են, որ այդ թիվը 2-3% կլինի:  «Էկոնոմիկա սեգոդնյա» կայքի հեղինակ Օլգա Պարամանովան իր դիտարկումներն է ներկայացրել, թե ինչ օգուտներ է ստանում Հայաստանը՝ մուտք գործելով Եվրասիական տնտեսական միություն: Հայաստանի արտադրության մուտքը եվրասիական շուկա, ըստ

Արցախում գողական օրենքների մասին մեկ էլ Ադրբեջանն է խոսել. Սեֆիլյանի հայտարարությանն է անդրադառնում Դավիթ Բաբայանը

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած հայտարարությանն` ասաց, որ Սեֆիլյանը միգուցե սխալ է հասկացել, միգուցե միտումնավոր է բաներ է անում: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, ըստ որի, Սեֆիլյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներ ներկայացնելիս, ասել է. «Բակո Սահակյանն այդ

Հայ միգրանտների խնդրով Մոսկվայում է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը 

2015 թ. հունվարի  2-ից   Հայաստանի  Հանրապետության համար  ուժի մեջ  է մտել Եվրասիական տնտեսա­կան միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել  են  էապես դյուրացված  պայմաններ:  Հայաստանից  աշխատանքային  միգրանտների գերակշիռ մասը` 96%-ը ուղղվում  Է  դեպի  Ռուսաստանի Դաշնություն,  հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության  փոփոխություններն  անմիջապես  ազդում  են  մեր  քաղաքացի աշխատանքային  միգրանտների  վրա: Մյուս  կողմից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031