Լրահոս
Օրվա լրահոսը

188 միլիոն 400 հազար դրամ զբոսաշրջությանն աջակցելու համա՞ր

Փետրվար 11,2015 18:44

2015-ին էլ Էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի միջազգային շուկայում Հայաստանը, զբոսաշրջության համար որպես գրավիչ եւ բարենպաստ երկիր ներկայացնել, բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր մշակել, տպագրել ու տարածել, Հայաստանը ներկայացնող գովազդային հոլովակներ պատրաստել, համացանցի, սոցիալական ցանցերի եւ այլ միջոցներով համաշխարհային շուկայում մեր երկիրը ներկայացնել եւ այլն: Եվ այս ամենի համար էկոնոմիկայի նախարարությունը պետական բյուջեից կծախսի 188 միլիոն 400 հազար դրամ` չհաշված նախարարության մատնանշած այլ ֆինանսական աղբյուրները:

Զբոսաշրջության համար միլիոնների ծախսը արդարացնելու համար փետրվարի 12-ի կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կներկայացնի, թե զբոսաշրջության ոլորտում Հայաստանն ինչպիսի հաջողություններ է ունեցել: Վկայակոչելով միջազգային զբոսաշրջային այցելությունների տվյալներ, թե 2013-ի համեմատությամբ 2014-ին որքան տոկոսով է ավելացել զբոսաշրջային հոսքերը այս կամ այն երկրում, նախարար Ճշմարիտյանը  վստահեցնում է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանում նույնպես արձանագրում է դրական զարգացումներ` գրանցելով թե ներգնա եւ թե’ ներքին զբոսաշրջային այցելությունների թվի կայուն եւ դինամիկ աճ:

Նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12.6 տոկոսով ավելի, քան` 2012 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 941151 զբոսաշրջիկ` 13.6 տոկոսով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում:

Ըստ նույն աղբյուրի, 2000-2013  թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728