Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն կդատապարտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը

Փետրվար 11,2015 23:03

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

Հայտարարությանը կցված է նաեւ չորս էջից բաղկացած հիմնավորում , որում, մասնավորաբար ասված է. «1948 թ. ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացվող քաղաքականությունը որակավորվում է որպես ցեղասպանություն:

Հիմնվելով այդ կոնվենցիայի վրա՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) 2007թ. որոշում ընդունեց, որտեղ նշվում էր, որ «1914-1923թթ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների՝ հայերի, ասորիների, Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների դեմ տարվող քաղաքականությունը հանդիսանում էր ցեղասպանություն»:

Նախագծի հեղինակները խորհրդարանական բոլոր խմբակցություններից են: ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը,  «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը, ԲՀԿ-ից Գուրգեն Արսենյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Վերնագրից տպաւորութիւն է առաջանում, թէ քվէարկութեան ելքն արդէն կանխորոշուած է:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վերջապես:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728