Օրվա լրահոսը

Վազգեն Կարախանյան. «Առանց ֆինանսական աջակցության՝ նման երթ հնարավոր չէր կազմակերպել». «Հայոց աշխարհ»

Տեսանկարահանող սարքերի առաջ պատառոտված շորերով նկարվում ու ձայնագրվում են, որ իրենց տերերին ցույց տան, թե պատվերը լավ են կատարում, որ նրանք էլ այնտեղից մեծ աղմուկ, աղաղակ բարձրացնեն:

ԼՂՀ-ում ձեւը գտել են. իրե՛նք են ծեծել. «Չորրորդ իշխանություն»

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությանը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետեւ հավաստի տվյալներ է ունեցել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ եւ կասեցնել ավտոերթը։ «ՉԻ» – Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպեսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոերթի մասնակիցներին։ Եվ պատկերացրեք՝ ձեւը գտել են. իրե՛նք են

ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ-ում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովում իրականացրած ոստիկանության ծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  հանձնարարականով՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը սույն թվականի փետրվարի 3-ին հրաման է ստորագրել ծառայողական քննություն նշանակելու

Արսեն Արշակյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. «Առաջին լրատվական»

Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արսեն Արշակյանը նշեց, որ աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ:  

Միայնակ ցուցարարը հուշում ուներ Ղարաբաղի ոստիկաններին

Երեկ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ցույցի էր դուրս եկել Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության առաջ՝ Բերձորի մոտ կատարված հայտնի դեպքերի մասին պաստառով: Միայնակ էր, որովհետեւ կազմակերպիչները չեկան: Ցուցարարն «Առավոտին» ասաց, թե անկախ նրանից՝ ինչպիսին են քննարկումները Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասին, միեւնույն է՝ այն խաղաղ ցույց էր, որը բռնությամբ կասեցվել է: «Քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս Հայաստանում

ՀՀ ՊՆ-ն պատրաստ է համագործակցել ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների տվյալների փոխանակման հարցում

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները: ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ

Հարցնում էին՝ ճի՞շտ է, որ Հակոբ Հակոբյանը ձեզ ծեծում է. «Ժողովուրդ»

Ինչպես պարզել են Հակոբ Հակոբյանի որդուց՝ Արմեն Հակոբյանից, իր հոր ձերբակալումը կապված է «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ։

Դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր. Արցախի փոխվարչապետ (Տեսանյութ)

Karabakh-life.am.  Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար,-մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Անդրադառնալով դեպքերի նախապատմությանը, Ա. Աղաբեկյանը նշեց, դեռևս 2014-ի

Օբամայից դժգոհելու տեղ չունենք. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ը առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը չնվազեցնելու հարցում։

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Վաղը կարող է ինձ էլ հարցաքննեն». «Հայկական ժամանակ»

Ես ընդամենը ցանկանում եմ, որ նա դատվի Հայաստանում ու մեր օրենքներով։

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` «Մենք դա կարող ենք» խորագրով: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել առողջապահական կարևոր այս խնդրի և դրա հաղթահարման վրա: ԱՀԿ հաշվարկներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 20

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները. Ռազմինֆո

Փետրվարի 2-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի զինված ուժերում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Ռազմինֆոն զորավարժության վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Ստորև ներկայացնում ենք գերատեսչությունից ստացված պատասխանն առանց խմբագրման. Ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվության համաձայն, ս.թ. փետրվարի 2-ից Ադրբեջանում մեկնարկել են խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ ԶՈւ բոլոր զորատեսակների ներգրավմամբ: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, զորավարժությունը ղեկավարում

Երթուղայինում դրամապանակ գողացողը խոստովանեց կատարածը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992 թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալիները: Ոստիկանության ծառայողները Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. նված Գեղամ Վ.-ին, ով

Արմեն Ռուստամյան. «Մարդիկ ուզում են իրենց մանկության երազանքը կատարվի, դառնան նախագահ». «Հայկական ժամանակ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, երեկ պատասխանել է կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցությունների վերաբերյալ հարցերին։  – Խոսվում է, որ հնարավոր է դեսպանների պաշտոններ ստանաք, ապագայում էլ կոալիցիա ձեւավորեք իշխանության հետ։ – Ովքեր խոսում են Դաշնակցության մասին, բացարձակապես կամ տեղյակ չեն, կամ չեն ուզում ներկայացնել այնպես, ինչպես

Լուսավորության էներգաարդյունավետ համակարգեր Երևանում

Երևանում քաղաքային լուսավորության արդիականացման, էներգախնայողական տեխնոլոգիաների կիրառման, լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման և ջերմոցային գազերի արտանետման նվազեցման՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» քառամյա ծրագրի պիլոտային նախագիծն է մեկնարկում։ «Քաղաքային կանաչ լուսավորությունը»  Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի և այլ կառույցների համատեղ ծրագիրն է։ Մինչ ծրագրի տեխնիկական իրականացումը, «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները մասնագիտական վերապատրաստման են մասնակցում։

«Ազատամարտիկները կարող են գնալ ԼՂՀ՝ դիրքերը պաշտպանելու համար եւ ուտել-խմելու». «Հրապարակ»

«Ի՞նչ ազատամարտիկի մասին ա խոսքը, ի՞նչ ազատամարտիկ, ազատամարտիկն էթում ա Ղարաբաղ հեղաշրջում անելո՞ւ»: Այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանը (Շմայս), ումից փորձեցինք պարզել, թե ինչ է մտածում Բերձորում տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ ծեծվել է նաեւ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Դիտարկմանը, թե այդ ազատամարտիկն Արցախն է ազատագրել, նա ասաց. «Այսինքն՝ պիտի գնան հեղաշրջե՞ն: Ազատամարտիկները

Բադեն-Բադենում Մագնուս Կարլսենը առաջ անցավ

Բադեն-Բադենում ընթացող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում միակ հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը առավելության հասավ Մայքլ Ադամսի նկատմամբ: Մյուս պարտիաները, այդ թվում Դավիթ Բարամիձե-Լեւոն Արոնյան, ավարտվեցին ոչ-ոքի: Կարլսենը 1,5 միավորով ստանձնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը: Լեւոն Արոնյանը ու եւս վեց գրոսմայստեր վաստակել են 1,0-ական միավոր, սակայն Հայաստանի լավագույն շախմատիստը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում

Սուրբ Սարգիսի տոնը Միլանում

Սուրբ Սարգիսի տոնը Իտալիայի հայ երիտասարդները կրկնակի անգամ նշեցին Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում եւ Միլանի Հայ տանը: Երիտասարդների Օրհնության կարգը կատարվեց ձեռամբ Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի, որից հետո եկեղեցու հանդիսությունների սրահում, տեղական համայնքային սովորության համաձայն երիտասարդներն ու հյուրերը ճաշակեցին հայկական ավանդական “Հարիսա”-ն: Ապա տոնակատարությունը շարունակվեց

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ անկախ պետություն. «Հրապարակ»

Որքան էլ դժվար է, բայց ստիպված ենք արձանագրել, որ մենք 23 տարում այնպես ենք խճճվել մեր իսկ հյուսած թակարդում, որ հայտնվել ենք անհասկանալի կացության մեջ։ Մենք չգիտենք՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ անկախ պետություն։ Չգիտենք, թե որտեղ են ավարտվում Հայաստանի Հանրապետության սահմանները եւ սկսվում Արցախինը։ Չգիտենք, թե որտեղ են գործում ՀՀ օրենքները, որտեղ՝ Ղարաբաղինը։ Երկու հայկական

Հայաստանը վերջապես արեց, բայց հետո ի՞նչ. «Ժամանակ»

Երեկ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի քննությունը Հայաստանի իրավապահների վարույթ փոխանցելու մասին: Այլ կերպ ասած` Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` կասկածյալ ՌԴ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար: Կոստանյանը խոստացել էր դիմել դեռևս հունվարի 15-ին, սակայն դիմումը ներկայացվում է

Մի «պենալով» հարցը չի լուծվի

Կան հարցեր, որոնք պահանջում են պարզ լուծումներ կամ, ինչպես երեկ պատկերավոր ներկայացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 11-մետրանոց հարված, ոչ թե բարդ բազմաքայլ կոմբինացիաներ: «Շրջանառության մասին» հարկի դեպքում (ինչի մասին խոսում էր պատգամավորը) դա իսկապես այդպես է. փոքր եւ միջին բիզնեսի պարագայում բավարար է վերահսկել շրջանառությունը, ոչ թե ծախսերը՝ դա դասագրքային ճշմարտություն է: Բացի այդ, հենց որ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով պաշտոնյաներին, դատավորներին ու Ահարոն Ադիբեկյանին շատ վճարի:

Երևանի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու  հարցը: Վահե Նիկոյանը,

Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի

Սամվել Տեր-Սահակյանը՝ «Moscow Open»-ի առաջատար

Ռուսաստանի մայրաքաղաքում շարունակվում է շախմատի «Moscow Open» ներկայացուցչական մրցաշարը, որի շրջանակներում ընթացող ուսանողական խմբում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը չորս տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իջեւանի Ազատամարտիկների հրապարակից արմավենի են գողացել

Նախկինում Իջեւանում ջարդել էին 3 հատ տույա

Գլխավոր դատախազի տղամարդավարի քայլը Գյումրիում տրամադրություն է փոխել

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը  կատարեց գյումրեցիներին տված իր տղամարդավարի խոստումը: Դիմեց իր գործընկերոջը` ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային` հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Այս լուրը հիասթափված ու արդարացի պահանջներ ներկայացնող գյումրեցիների մոտ  որոշակի տրամադրություն է փոխել, այն իմաստով,

Վանես Մարտիրոսյանը խոստանում է նոկաուտ անել Կանելոյին եւ Կոտոյին

Առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ ամերիկաբնակ Վանես Մարտիրոսյանը մեքսիկացաի Սաուլ «Կանելո» Ալվարեսի եւ պուերտոռիկացի Միգել Կոտոյի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել: «Ես շատ երկար ժամանակ է, որ ուզում եմ հանդիպել Կանելոյի հետ: Կոտոն, կարծես մրցակից չունի եւ ես կարող եմ հրաշալի մրցակից դառնալ: Ես վստահ եմ, որ կհաղթեմ Կոտոյին, վստահ եմ, որ

Google-ը կթողարկի տաքսի պատվիրելու հավելված. ittrend

Google ընկերությունը մշակում է տաքսի պատվիրելու համար նախատեսված հավելված։ Հատկանշական է այն, որ ծառայության տաքսիները կաշխատեն ավտոպիլոտ տարբերակով, այսինքն՝ առանց վարորդի։ Bloomberg-ը գրում է, որ այս մասին հայտնել են Uber նորաստեղծ ընկերության աշխատակիցները, ովքեր հրապարակել են նաև հավելվածի սքրինշոթները։ Նշենք, որ Uber-ը նույնպես մատուցում է տաքսի ծառայություններ։ Վերլուծաբանները կարծում են, որ նախագիծը մրցակցություն կստեղծի  Uber-ի 

Վկան Գյումրի գալու իր ճանապարհածախսը կպահանջի Աղվան Հովսեփյանից

Ավետիսյանների սպանդից հետո Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց ու Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի մոտ  իրենց արդարացի պահանջն արտահայտած քաղաքացիներին շարունակում են հրավիրել Շիրակի մարզի քննչական բաժին ու ժամերով հարցաքննել: Գյումրեցիներից զատ, հրավիրում են նաև այդ ակցիային մասնակցած հանրապետության մյուս մարզերի բնակիչներին: Այսօր մայրաքաղաքից հրավիրել ու 4 ժամ հարցաքննել են ակտիվիստներից մեկին`«Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ ծրագրերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031