Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցնում էին՝ ճի՞շտ է, որ Հակոբ Հակոբյանը ձեզ ծեծում է. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2015 11:15

«Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորի ձերբակալման մանրամասները պարզելու նպատակով երեկ այցելեց նրան պատկանող «Զվարթնոց» ռեստորանային համալիր։ Ինչպես պարզել են Հակոբ Հակոբյանի որդուց՝ Արմեն Հակոբյանից, իր հոր ձերբակալումը կապված է «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ Աշոտ Զաքարյանը ներկայացրել է, որ 2014թ. 9 ամիսների ընթացքում 33 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 6.9 մլրդ դրամ։ Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի ակտի գումարը կազմել 1428.5 մլն դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած այս ակտը նախկին պատգամավորն անհիմն էր համարել եւ փորձել դատարանի միջոցով հասնել արդարության։ Եվ այդ օրվանից հետո սկսվել են ճնշումները։

«Մենք հարկային այդ ակտը բողոքարկեցինք դատարանում, ու այդտեղից սկսեցին իրենց գործողությունները։ Ամեն ինչ անում են, որ մենք դատարանով չկարողանանք առաջ գնալ եւ մեր շահերը պաշտպանել։ Գալիս էին, ՍՊԸ-ի աշխատակիցներին հարցնում էին՝ Հակոբյանը ձեր աշխատավարձը տվե՞լ է, ճի՞շտ է, որ ձեզ ծեծում է։ Բոլորին այդպես գնացել, տանը ահաբեկել են։ Մարդիկ ասել են, որ Հակոբյանը մեզ լավ է վերաբերվում, մեր աշխատավարձը ժամանակին տալիս է։ Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե քանի մեղադրանք են առաջադրել հայրիկիս, բայց բոլորն անօրինական են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է Հակոբ Հակոբյանի որդին։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728